Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փորձել են ականջօղերս գողանան, ասել եմ՝ ամուսնուցս մնացած միակ հիշատակն է․ 86-ամյա Նունիկ տատիկի գերության օրերը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նունիկ Մարդիյանն Արցախի Խաչմաչից է։ Ապրում էր Ստեփանակերտում։ 86-ամյա կինը գյուղում անց էր կացնում հիմնականում ամառային օրերը, բայց բլոկադայի պատճառով որոշել էր այնտեղ մնալ, այգին մշակել։ 

Պատերազմի օրը՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան, երբ գյուղն աստիճանաբար սկսել է տարհանվել, Նունիկ բաբոն մնացել է իր տանը, ասում է՝ իրավիճակն այնքան խառն էր, որ ծայրամասում գտնվող իր տնից ինքը դուրս չի եկել, սեպտեմբերի 21-ին է իմացել, որ Խաչմաչը գրավվել է թշնամու կողմից։

«Դուրս եմ եկել բակ, փորձել եմ գնալ բարեկամիս տուն, բայց ճանապարհին հանդիպել եմ ադրբեջանցիներին, որոնք ապաստանել էին Խաչմաչի տներից մեկում և թեյ էին խմում։ Կանգնել եմ, նրանցից մեկն ինձ ձեռքով էր անում, ասում էր՝ «եկ, եկ», ես չվախեցա, մոտեցա նրանց։ Մի բաժակ թեյ էլ ինձ հյուրասիրեցին, խմեցի»,- ասում է Նունիկ Մարդիյանը։ 

Այնուհետև նա փորձել է գնալ իր տուն, բայց ադրբեւջանցի ծառայողները չեն թողել։ 

«Ես շատ պնդեցի, որ իմ տուն եմ ուզում գնամ, 2 հոգի ինձ հետ եկան։ Տեսել են մեր այգուց հավաքած պոպոկը, հարցրել են՝ «կարելի՞ է ուտել», ասել եմ՝ կերեք, թերմոսում թեյ ունեի, քանի որ լույսը հովհարային էր, նախապես պահում էի թերմոսում, ուզեցին, դա էլ հյուրասիրեցի։ Հետո մտան ներս, քանդեցին մահճակալների վրա դարսած դոշակներն ու վերմակները, ասացին՝ որտե՞ղ ես պահում փողերդ ու ոսկիներդ, ասացի ես ո՛չ փող ունեմ, ո՛չ էլ ոսկի: Ասացին՝ «ուրեմն ականջօղերդ պիտի հանես տաս», ես իրենց ասացի, դա իմ ամուսնուց մնացած միակ հիշատակն է, չեմ տալու ու չտվեցի»,- հիշում է Նունիկ տատը։ 

Քանի որ օրերով լույս չի եղել, մեր զրուցակցի հեռախոսն անջատված է մնացել։ Նրա հետ կապ չեն կարողացել հաստատել հարազատները, որոնք բնակվում էին Ստեփանակերտում։ Այդ ընթացքում Նունիկ տատի թոռները դիմել են համապատասխան բոլոր գերատեսչություններին՝ գյուղից նրան տարհանելու համար։ Բայց նույն օրը ադրբեջանցիները Նունիկ տատիին տեղափոխել են Ֆիզուլի։ 

«Հեռախոսը վերցրել են իմ ձեռքից, ասել են կտանք։ Հետո ասացին՝ «մեր հետ պիտի գաս», ես նրանց խնդրեցի, որ Ստեփանակերտ ուղեկցեն, հարցրեցին, թե «Ստեփանակերտում ո՞վ ունես, որ պատերազմին մասնակցել է», ասացի ոչ ոք, իմ թոռները փոքր են, իրենք պատերազմին չեն մասնակցել։ Ի՞նչ կարող էի անել։ Իրենք եղբորս տնից կարտոֆիլ են բերել, պանիր ու պահածոներ, սեղան գցել, կերուխում էին անում, իմ հետևից մեքենա է եկել ու տեղափոխել Ֆիզուլի։ Ճանապարհին խոստացան, որ ինձ հետ են ուղարկելու։ Ֆիզուլիում մնացի 4 օր։ Բոլոր կողմերից շրջապատված էի ադրբեջանցիներով, հայ չկար, մենակ էի։ Հաց են տվել, թեյ են հյուրասիրել։ Բայց ուշքս իմ հարազատներն էին, որոնց մասին օրերով լուր չեմ ունեցել»,- ասում է կինը։ 

Սեպտեմբերի 25-ին Նունիկ Մարդիյանին տեղափոխել են Շուշի։ Այնտեղ նա հանդիպել է Մարտակերտի շրջանից ու Ներքին Սզնեքից գերեվարված իր բախտակիցներին։ 

«Շուշիում երեկոյան հաց են տվել, ասել՝ սպասեք, հիմա ձեր փրկարարները կգան ձեր հետևից։ Միմյանց հետ բառ չէինք փոխանակել, բոլորը վախեցած էին։ Ես ավելի շատ անհանգիստ էի, չգիտեի ինչ է կատարվել։ Հետո ադրբեջանցի մի ծառայող եկավ, փոխանցեց հեռախոսս, ասաց՝ «հիշու՞մ ես, որ ասել եմ քեզ հետ եմ ուղարկելու, Մեխակը եկել է ձեր հետևից, պատրաստվեք, գնում եք»։ Մեզ նստեցրել են մի մեքենա, տեղափոխել փրկարարների մոտ։ Մեխակ Արզումանյանը մեզ տարավ Ստեփանակերտ»,- ասաց նա։ 

Տեղահանությունից հետո Նունիկ տատը ինսուլտ է տարել, հետո աչքերն է վիրահատել։ 2 ամիս հիվանդանոցում բուժում ստանալուց հետո՝ այժմ դստեր խնամքի ներքո է։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) «Ընդունելի չէ, երբ րոպեն մեկ, վայրկյանը մեկ նշվում է իմ անունը». Սեյրան Օհանյան Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանըԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Սի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը Վաալը Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի հազարավոր հասցեներում Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-նՓլուզում Երևանի Պարոնյան փողոցումՀայտնի է, թե երբ և որտեղից կմեկնարկի երթը դեպի ԵրևանԱյսօրվա մայիսը հրաշք է. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը«Աստծով». Լիանա Վանոյանն աջակցում է Բագրատ սրբազանինՎաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին«Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջԵրթը հասնում է Սևանի կղզուն. անձրևի տակ մարդիկ շարունակում են քայլելՊայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբումՏյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվելՈ՞ւմ է հակացուցված կանաչ սալորըԲայդենի վարչակազմը դադարեցրել է ամերիկյան զինամթերքի մատակարարումը ԻսրայելինՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմինՄահացել է «Տիտանիկ» ֆիլմի հայտնի դերասանը (լուսանկար)Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումըԱրցախցի երիտասարդները միացել են Սևանում երթին