Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կարդացեք Պատկանյան, գուցե հասկանաք՝ կապ ունե՞ք երկրի ու ժողովրդի հետ.... «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր երկրի արվեստի, մշակույթի, գրականության ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ այս օրհասական ժամանակներում իրենց այնպես են «պահում» կամ դրսևորում, որ կողմնակի դիտորդին կարող է թվալ, թե նրանք ոչ մի կապ ու առնչություն չունեն Հայաստանի, հայ ժողովրդի, երկրի ու հասարակության հետ, այն ամենի հետ, ինչ կատարվում է: Հասկանալի է, որ ասվածն անխտիր բոլորին չի վերաբերում, բայց, ցավոք, կարող է վերաբերել շատերին: Չէինք ցանկանա առանձին 1 օրինակի վրա կենտրոնանալ, մանավանդ, որ օրինակների պակասություն չկա:

Ըստ որում, թե՛ «անվանի հայտնիների» շարքից, թե՛ ոչ այնքան հայտնի կամ նոր-նոր հայտնիության ուղի հարթողների շարքում: Բայց օրինակները, ցավոք, հաճախ խոսում են օրինաչափությունների մասին: Խնդրեմ, օրերս տեղի է ունեցել «Երևան պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի» համերգը, որին ներկա են գտնվել նաև Նիկոլ Փաշինյանն ու օրվա իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իսկ համերգը վարել է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, որը նաև պարգևատրվել է «Արգիշտի 1-ին» հուշամեդալով: Հարցը մեդալը չէ: Թոփչյանը նաև Նիկոլ Փաշինյանին դիմել է «մեծարգո պարոն վարչապետ»-ով: Ոլորտին ծանոթ մարդիկ հարկավ տեղյակ են, որ նույն Թոփչյանը իրեն «նախկինների» ժամանակ էլ վատ չի զգացել, չգնահատված չի եղել, ի դեպ, շատ մեղմ ասած:

Բայց նույնիսկ դա չէ հարցը: Հարցն անգամ հենց Թոփչյանը չէ: Եվ հարցը նույնիսկ իշխանությունը չէ: Լավ, Արցախի գլխին բերած աղետից հետո, Հայաստանը անդունդի եզրին հասցնելուց հետո ինչպե՞ս կարող է մտավորական մարդը նրան «մեծարգո» անվանել: Ո՞նց, էլի: Այն, որ քպական պաշտոնավորները այդպես դիմում են Նիկոլ Փաշինյանին, հասկանալի է. նրանք չունեն խիղճ, ամոթ, հայրենիք: Նրանք ուղղակի կորցնելու բան ունեն: Իսկ դո՞ւք… Գուցե Պատկանյա՞ն կարդաք, ինչպես էլ չլինի՝ գրագետ մարդիկ եք: Այդպիսի մի գործ ունի Պատկանյանը, կոչվում է «Հայերուս թուքը»:

Գուցե դրանից հետո մի հարցի կարողանաք պատասխանել՝ Հայաստան աշխարհը միայն «Եռաբլուրվածների՞նն» է, ձեր սիրտը չի՞ ցավում մեր երկրի, մեր հայրենիքի համար, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն տանում է կործանման: Լավ, արդեն քանի տարի, հատկապես աղետաբեր պատերազմից հետո որևէ անգամ նույն պարոն Թոփչյանի, նման այլ մտավորականների ծպտունը դուրս եկե՞լ է, ասե՞լ են՝ այս ի՞նչ եք անում իմ երկրի հետ: Իսկ գուցե նրանց խոսքը, միավորված այլ՝ իրական մտավորականների խոսքին, իրապես հայրենասեր ու հայրենատեր մարդկանց խոսքին, ինչ-որ բան փոխե՞ր: Թե բա՝ «մեդալ», թե բա՝ «մեծարգո»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա»․ Գառնիկ Դանիելյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերինԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Իրավիճակը` Կիրանցում պայթյունավտանգ է. կան հարյուրավոր ոստիկաններ «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոսկու գինն աճել է Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին