Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը դադար է վերցնում. ի՞նչ շարունակություն կունենա «սառեցումը». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Kommersant.ru-ն «Հայաստանը դադար է վերցնում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը ժամանակավորապես սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով, իր երկրի հետ կապված այդ պայմանագիրը կյանքի չի կոչվել հատկապես 2021-2022 թվականներին, երբ վերսկսվել են մարտերը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Ինչպես ընդգծել է Փաշինյանը, Երևանը չէր կարող անտեսել նման հարցը: Ի՞նչ է նշանակում նման քայլը, և ինչպե՞ս դա կազդի տարածաշրջանի իրավիճակի վրա։

Հայաստանում kommersant.ru-ի սեփական թղթակից Արշալույս Մղդեսյանի կարծիքով, ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումն ուղղակիորեն կապված է Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների հետ, բացի դա, վարչապետն ասել է այն, ինչ իրականում կա, պարզապես առաջին անգամ ուղղակի հստակ ուրվագծել ու ձևակերպել է իրավիճակը։ «Բելառուսից ու Ղազախստանից սպասելիքներ չեն եղել ու չկան։ ՀԱՊԿ-ը անվտանգության ոլորտում հենց Ռուսաստանի հետ միջազգային համագործակցության ձևաչափ է, և դա ընկալվում է այնպես, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, քանի որ Մոսկվան է ապահովում իր անվտանգությունը։ Բայց 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած որոշակի իրադարձություններից հետո հայ հասարակության մեջ Ռուսաստանի հեղինակությունը ընկավ։

Հարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի Դաշնության՝ որպես դաշնակից պետության աջակցության վարկանիշը մեծապես տուժել է։ Օրինակ՝ եթե ութ-ինը տարի առաջ Հայաստանի բնակչության մոտ 80-90 տոկոսն էր Ռուսաստանը համարում բարեկամ, դաշնակից երկիր, ապա մեկ տարի առաջ անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ աջակցության վարկանիշը իջել է, եթե չեմ սխալվում, 50 տոկոսից էլ քիչ»,- ասել է Մղդեսյանը: 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովին Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները չեն եկել։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը դա բացատրել է իր դժկամությամբ՝ «միանալ այն տրամաբանությանը, ըստ որի, կասկածի տակ է դրվում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Ավելին, մայիսին կառավարության ղեկավարը խոստովանել էր, որ Երևանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից, բայց դրանից կես տարի անց շեշտել, որ դրա համար ինքը հող չի նախապատրաստում։

«Հայաստանի ղեկավարությանը ձեռնտու չէ ամբողջությամբ լքել ասոցիացիան,- նշել է Երևանի Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը,- նրանց համար ամենակարևորը անձնական իշխանության պահպանման խնդիրն է, նրանք փորձում են կտրուկ քայլեր չձեռնարկել, որպեսզի ինչ-որ նոր սրացման դեպքում, եթե Ռուսաստանը չօգնի, ոտքի կանգնեն ու հասարակությանն ասեն, որ ՀԱՊԿ-ն ամեն դեպքում մեզ օգտակար չէ, ուրեմն, եկեք դրանից դուրս գանք, մեզ կօգնի Արևմուտքը։ Իսկ եթե հենց հիմա Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, և ինչ-որ սրացում տեղի ունենա, իսկ դա, շատ փորձագետների կարծիքով, հնարավոր է, քանի որ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կնախաձեռնի սրացման նոր ալիք, ապա շատ դժվար կլինի հասարակությանը բացատրել, թե ինչու էին իրենք որոշել գնալ նման քայլի: Իսկ այս վիճակում սրացումից հետո, որի դեպքում Ռուսաստանը դժվար թե լուրջ ռազմական օգնություն ցույց տա, Փաշինյանի ձեռքերը լիովին ազատ կլինեն, և նա վստահ կլինի, որ կազմակերպությունից դուրս գալն իր համար լուրջ ներքին քաղաքական խնդիրներ չի առաջացնի»։

Այս ամենի ֆոնին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն է Երևանում հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում ասել, որ հանրապետությունը իր գործընկերոջը կտրամադրի ՀՕՊ հրթիռներ, եթե դրանք իրենց անհրաժեշտ լինեն։ «Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա դա դժվար թե սրի իրավիճակը տարածաշրջանում,- կարծում է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը,- դեռ իրավական քայլեր չեն ձեռնարկվել։

Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, պարզապես հաստատում է, որ ներկայում չի մասնակցում ՀԱՊԿ-ի գործերին։ Հեռավորություն պահպանելն արդեն տեղի է ունեցել: Հաջորդ փուլում տեղի կունենա երկրի խորհրդարանի կողմից ՀԱՊԿ պայմանագրի կասեցումը, կամ էլ ՀԱՊԿ-ից վերջնական դուրս գալը։ Բայց, բացի այդ ձևաչափից, կա նաև երկկողմ ռուս-հայկական պայմանագիր, որը վերաբերում է անվտանգությանը։

Երկրորդ հերթին՝ տարածաշրջանում բավականին շատ ազդեցիկ ուժեր կան, որոնք շահագրգռված են ներկայիս հաստատված ստատուս քվոյի պահպանմամբ։ Բացի Ռուսաստանից, դա, օրինակ՝ Իրանն է։ Այսինքն, տարածաշրջանում անհապաղ պատերազմ չի լինի, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿից։ Ընդ որում, սրացման հավանականությունն ավելի քիչ կապ ունի այն բանի հետ, թե ինչ կանի Երևանը, և ավելի շատ կապված է այն բանի հետ, թե որքանով է հեշտ հաղթանակի ոգևորությունն ու ակնկալիքները պտտել Բաքվի իշխող շրջանակների գլուխները»:

Ռուսական իշխանությունները սկսել են մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այս վերջին հայտարարությունը: Երևանը Մոսկվային դեռ պաշտոնապես չի տեղեկացրել ՀԱՊԿում աշխատանքի սառեցման մասին, և Կրեմլը կսպասի պարզաբանման, «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Իսկ Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ենթադրել է, որ Հայաստանի մասնակցության կասեցումն այդ ասոցիացիային կարող է ժամանակավոր և անհրաժեշտ լինել «որոշ քաղաքական գործիչների նյարդերը հանգստացնելու համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա»․ Գառնիկ Դանիելյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերինԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Իրավիճակը` Կիրանցում պայթյունավտանգ է. կան հարյուրավոր ոստիկաններ «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոսկու գինն աճել է Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ)