Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեծ շեփոր. ասորակա՞ն, չինակա՞ն, թե՞ եվրոպական գործիք . «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տրոմբոնը փողային երաժշտական գործիք է: Եվրոպայում այն հայտնի է եղել սկսած 15րդ դարից: Չնայած ավելի հնում էլ մարդիկ ստեղծել են մետաղյա խողովակներով երաժշտական գործիքներ, որոնք ունեցել են կոր և ուղիղ հատվածներ: Հենց դրանք էլ համարվում են տրոմբոնի հեռավոր նախնիները: Օրինակ՝ ասորական եղջյուրը, կամ բրոնզե մեծ և փոքր խողովակներից պատրաստված գործիքները, որոնք օգտագործվել են Հին Չինաստանի դատարաններում և ռազմական արշավների ժամանակ: Հին եվրոպական մշակույթում ևս կան այդ երաժշտական գործիքի նախատիպերը: Հին Հունաստանում դա սալպինքսն է՝ մետաղից պատրաստված ուղիղ խողովակը, Հռոմում ՝ tuba directa-ն, ցածր ձայնով սրբազան շեփորը:

Պոմպեյի պեղումների ժամանակ (ըստ պատմական տեղեկությունների, մ.թ.ա. 79 թվականին այդ հին հունական քաղաքը թաղվել է Վեզուվի հրաբխի մոխրի տակ) հայտնաբերվել են տրոմբոնի նմանությամբ մի քանի բրոնզե գործիքներ, ամենայն հավանականությամբ, դրանք «մեծ» փողաբերանով, երբեմն ոսկյա և թանկարժեք քարերով զարդարված շեփորներ են եղել: Իտալերենից թարգմանաբար «տրոմբոն» նշանակում է «մեծ շեփոր»: Կուլինյան շեփորը (sakbut) տրոմբոնի անմիջական նախնին է: Այդ գործիքում խողովակը հետ ու առաջ տեղափոխելով՝ նվագողը կարող էր փոխել գործիքի մեջ առկա օդի ծավալը, ինչը հնարավորություն էր տալիս հանել ձայներ, որոնք կոչվում են քրոմատիկ ձայնաշարքեր:

Տեմբրով հնչյունը նման էր մարդկային ձայնի տեմբրին, ուստի այդ երաժշտական գործիքները լայնորեն օգտագործվել են եկեղեցական երգչախմբերում ձայնը ուժեղացնելու և ցածր ձայները կրկնօրինակելու համար: Սակբուտը (ըստ էության, տրոմբոնը) մի քիչ ավելի փոքր է եղել ժամանակակից տրոմբոնից և ունեցել է տարբեր ռեգիստրային հնչյուններ (բաս, տենոր, սոպրանո, ալտ): Հենց այդ գործիքի վերջնական տեսքի բերելն ու բարելավելն է խթան հանդիսացել մեզ հայտնի ժամանակակից տրոմբոնի առաջացման համար: Նվագախմբերում լինում է հիմնականում երեք տեսակի տրոմբոն՝ ալտ, տենոր, բաս: Դրանց միաժամանակ հնչողության արդյունքում ստացվում է մութ և մռայլ տեմբր, դա առաջացնում է մի տեսակ կապ գերբնական, հզոր ուժի հետ, և ընդունված է այն օգտագործել օպերային ներկայացման խորհրդանշական դրվագներում:

Տրոմբոնը սիրված է եղել Մոցարտի, Բեթհովենի, Գլ յուկի, Վագների, Չայկովսկու, Բեռլիոզի կողմից: Ժամանակի ընթացքում այն լայն տարածում է ստացել բազմաթիվ շրջիկ երաժիշտների և նվագախմբերի շնորհիվ, որոնք շրջագայել են Եվրոպայում և Ամերիկայում: Ռոմանտիզմի դարաշրջանում շատ կոմպոզիտորներ են ուշադրություն դարձրել տրոմբոնի ակնառու հնարավորությունների վրա: Գործիքի մասին ասվել է, որ այն օժտված է հզոր, արտահայտիչ, վսեմ ձայնով, այն սկսել են ավելի հաճախ օգտագործել երաժշտական մեծ համերգներում: 19-րդ դարի առաջին կեսին մեծ տարածում են գտել տրոմբոնային մենահամերգները: Ստեղծվել են տրոմբոնի համար գրված մեծ թվով ստեղծագործություններ: Մեր օրերում էլ տրոմբոնի նկատմամբ հետաքրքրության պակաս չկա, բացի այդ, ներկայում կրկին հետաքրքրություն է առաջացել հնագույն սակբուտի (հին տրոմբոնի) նկատմամբ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երեւանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով Սրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացու ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. Սրբազան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են Ձեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ամփոփում է օրըՍպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ (տեսանյութ) Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են Քավության նոխազի փնտրտուքներով 36 ժամ գազ չի լինի Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար Արմեն Աշոտյանը նստած է նրա համար, որ փողոցում շարժումներին նոր թափ չտա. Աննա Մկրտչյան Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին ԵԱՏՄ-ում արդյունավետ կոոպերացիայի և Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճի տեմպերով դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը. Կոպիրկին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՎրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ժողովու’րդ, ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված ամբաստանողներին Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՀուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք կբերվի համապարփակ և կայուն խաղաղության համաձայնություն. Բայրամով ՊՆ հայտարարությունը Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բագրատ սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով Սրբազանը փուռ մտավ և հյուրասիրեց շարժման մասնակիցներին