Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մենք դեռ հավшտում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա․ ԵՄ ներկայացուցիչ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրամիությունն աջակցում է  կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն:  Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն՝ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ-ի հնարավոր գործողություններին, պատժամիջոցների կիրառելիությանը, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանն ու դրա դեմ Ադրբեջանի հայտարարություններին:

 - Օրերս Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված ադրբեջանական զորքերը հերթական չհրահրված ագրեսիան ձեռնարկեցին Հայաստանի դեմ՝ սպանելով 4 զինվորի։ Բարձր ներկայացուցիչը զգուշացրել էր Ադրբեջանի համար ծանր հետևանքների մասին, եթե վերջինը շարունակի ագրեսիվ գործողությունները։ Որո՞նք են լինելու ձեր գործողությունները այժմ:

- Մենք, իհարկե, դատապարտում ենք կյանքի յուրաքանչյուր կորուստ, որտեղ էլ որ տեղի ունենա, ինչ հանգամանքներում էլ լինի: Բայց այս կրկնվող, դժբախտաբար՝ կրկնվող միջադեպը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անհրաժեշտ է, իհարկե, ուժերը հեռացնել իրարից, և շատ ավելի մեծ ջանքեր գործադրել այնպիսի միջոցառումների ու գործողությունների համար, որոնք կանխում են նման միջադեպերը, քանի որ դրանք ոչ մի դրական բանի չեն հանգեցնում։ Դրանք պարզապես նպաստում են լարվածության, անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու ողբերգության վրա ևս մեկ ողբերգություն են ավելացնում։ Այսպիսով, սա իսկապես ցույց է տալիս ուժերի՝ միմյանցից հեռավորության հրատապ անհրաժեշտությունը, և ԵՄ-ն երկար ժամանակ հանդես է եկել հօգուտ այս տեսակետի: Մենք աջակցում ենք կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Միջադեպը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ առանց նորմալացման՝ վտանգ կա, որ նման միջադեպեր կլինեն, կկրկնվեն նորից ու նորից։ Ինչպես ասացի, դա միայն վատթարացնում է ընդհանուր մթնոլորտը։ Այնպես որ, իսկապես, մի կողմից կարևոր է զսպվածություն ցուցաբերելը, մյուս կողմից՝ ուժերի՝ միմյանցից հեռավորությունը։

 - Որո՞նք են լինելու ԵՄ-ի հստակ գործողությունները, չէ որ ի վերջո ադրբեջանական հարձակումը եղել է հենց Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Դուք միշտ ընդգծում եք դիվանագիտությունը, բանակցությունները և այլն, բայց դրանք գործիքներ չեն, որոնք կկանգնեցնեն Ալիևին: Միջադեպերը շարունակվում են: Հետեւաբար, ի՞նչ գործողություններ է ձեռնարկելու ԵՄ-ն, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքը վտանգի տակ է։

- Նախ, ԵՄ-ն դերակատար չէ, ներգրավված կողմ չէ այս խնդրին։ Սա, ըստ էության, երկկողմանի խնդիր է, միջազգային իրավունքի հարգման խնդիր։ Մենք միշտ ասում ենք, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն, պետք է ակնկալել, որ երբ դրանց շուրջ վեճեր են լինում, դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այսպիսով, մենք ոչ թե ուղղակի կողմ կամ անմիջական մասնակից, այլ որպես երրորդ կողմ կարող ենք աշխատել գործընկերների հետ և խրախուսել՝ միասին բոլոր հարցերը լուծել ոչ թե կրակոցներով, այլ՝ բանակցությունների սեղանի շուրջ քննարկելով։ Եվ կրկնում եմ, այդ պատճառով մենք Եվրոպական խորհրդի նախագահի և հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ ներգրավվեցինք նորմալացման գործընթացի աջակցության մեջ:

- ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի վերջին նիստից հետո համատեղ ասուլիսի ժամանակ պարոն Բորելը հայտարարեց, որ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ԵՄ-ն գործնական քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Խոսքը, մասնավորապես, պատժամիջոցների մասին է։

- Բարձր ներկայացուցիչ Բորելը իսկապես ասել է, որ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները ներկայումս իրենց լավագույն փուլում են, ամենաբարձր մակարդակի վրա, և մենք վճռական ենք՝ շարունակելու աշխատել դրանք խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Ահա, թե ինչու մենք երկու շաբաթ առաջ Բրյուսելում պայմանավորվեցինք սկսել աշխատանքը Հայաստանի հետ նոր գործընկերության համաձայնագրի կամ նոր գործընկերության օրակարգի ուղղությամբ՝ բացահայտելու մեր համագործակցության ողջ ներուժը։ Հայաստանին բազմակողմանի աջակցություն է տրամադրվում մասնավորապես գործնական հարցերում՝ տնտեսության, սոցիալական զարգացման՝ տնտեսական ներդրումային պլանի, մարդասիրական աջակցության միջոցով, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղից փախած (բռնի տեղահանված-խմբ.) մարդկանց համար։ Մենք աշխատում ենք Հայաստանի կայունության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես, տնտեսության դիմադրողականության ուղղությամբ, եւ սա անում ենք Եվրոպական ներդրումային ծրագրի, տնտեսական ներդրումային պլանի, բայց նաև՝ այլ միջոցներով։ Մենք անցյալ տարի արդեն ասել ենք, որ պատրաստվում ենք նաև ուսումնասիրել Հայաստանի պաշտպանունակության հզորացման հնարավորությունները, իհարկե, խոսքը ոչ մահաբեր միջոցների և գործիքների մասին է։ Բայց սա մի բան է, որը դրված է սեղանին:

 Այս նոր գործընկերության քննարկումների եւ համագործակցության մեջ մենք նաև կներառենք անվտանգության և պաշտպանության ոլորտը, ուստի կան գործնական քայլեր, որպեսզի օգնենք Հայաստանին իր անվտանգությանը սպառնացող պայմաններում լինել ավելի ուժեղ, ավելի դիմացկուն ցանկացած խնդրի նկատմամբ: Միևնույն ժամանակ կշարունակենք համագործակցել նաև Ադրբեջանի հետ՝ փորձելով շատ խստորեն փոխանցել այն ուղերձը, որ միակողմանի գործողությունները, ինչպիսիք են ուժի սպառնալիքը, ուժի կիրառման սպառնալիքը և միջազգային իրավունքի խախտումները, առաջ գնալու ճանապարհը չեն, դրանք հետևանքներ են ունենալու։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մի փուլում ենք, որ սպառնալիքների փոխարեն դեռ նախընտրում ենք ներգրավումը, բայց եթե իրավիճակը շարունակի զարգանալ բացասական ուղղությամբ, ապա անդամ պետությունները (ԵՄ անդամ պետություններ – խմբ.) պետք է որոշեն վերանայել իրավիճակը և տեսնել, թե ինչ այլ գործիքներ կարող ենք օգտագործել:

 

- Ո՞րն է ԵՄ կարմիր գիծը, ե՞րբ կասեք՝ բավական է։ Ո՞րն է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պարտադիր պայմանը։

- Երևի պետք է մի բան շատ հստակ պարզաբանեմ. ԵՄ պատժամիջոցներն, ընդհանրապես, բոլոր խնդիրների կախարդական լուծումը չեն։ Պատժամիջոցները միշտ կիրառվում են մեր կողմից օգտագործվող այլ գործիքների հետ կապակցված: Սովորաբար, սկսում ենք պատժամիջոցներ կիրառել, երբ մյուս բոլոր գործիքները չեն կարողացել հասնել ցանկալի նպատակներին…

 - Բայց չե՞ք կարծում, որ պատժամիջոցները կարող են օգնել կանգնեցնել Ալիևին, և նա Հայաստանի վրա հարձակվելուց առաջ գոնե երկու անգամ կմտածի։

- Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա, որ բոլոր սպառնալիքները կվերացվեն հենց ներգրավվածության ընթացքում։ Բայց, միեւնույն ժամանակ, Եվրամիությունը շատ պարզ  նշել է՝ եթե լինի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության որևէ ոտնահարում, ապա՝ կարձագանքենք։ Դարձյալ պետք է կրկնեմ, մենք չենք կարող իրականում կենտրոնանալ միայն պատժամիջոցների վրա՝ որպես միակ կախարդական փայտիկի, որը լուծում է ամեն ինչ, այդ թվում՝ դրանց օգտագործումը որպես ներուժ: Եթե նայենք պատժամիջոցների կիրառման Եվրամիության պատմությանը, ապա դա սովորաբար վերջին միջոցն է, որից մենք օգտվում ենք։ Չի կարելի մոռանալ պատժամիջոցների ընդունման սկզբունքը, սա գործիք է անդամ պետությունների ձեռքում, որոնք նախ պետք է միասին նստեն և որոշեն, այդ որոշումը պետք է ընդունվի բոլոր 27 անդամ երկրների միաձայնությամբ: Սա օժանդակ միջոց է այլ գործիքների հետ համատեղ, որոնց Եվրոպական Միությունը միշտ նախընտրում է օգտագործել խնդիրները լուծելու և սպառնալիքներն ու մարտահրավերները վերացնելու համար:

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-նՓլուզում Երևանի Պարոնյան փողոցումՀայտնի է, թե երբ և որտեղից կմեկնարկի երթը դեպի ԵրևանԱյսօրվա մայիսը հրաշք է. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը«Աստծով». Լիանա Վանոյանն աջակցում է Բագրատ սրբազանինՎաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին«Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջԵրթը հասնում է Սևանի կղզուն. անձրևի տակ մարդիկ շարունակում են քայլելՊայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբումՏյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվելՈ՞ւմ է հակացուցված կանաչ սալորըԲայդենի վարչակազմը դադարեցրել է ամերիկյան զինամթերքի մատակարարումը ԻսրայելինՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմինՄահացել է «Տիտանիկ» ֆիլմի հայտնի դերասանը (լուսանկար)Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումըԱրցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինԵռագույններով քոչարի՝ Երևան-Սևան ճանապարհին․ տեսանյութԵրևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացել ենՆույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՖրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականԼորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա ՎինտուրըԲագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղՉավի․ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում․ անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի