Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պայթյունի ու հրդեհի տեսանյութում «Արման» գոռացողն ամուսինս է․ 5 ամիս նա անհետ կորած է համարվում

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավագյանների ընտանիքում 5 ամիս շարունակ անորոշություն է․ Ավագի ու Գոհարի որդին՝ 22-ամյա Արման Ավագյանից ընտանիքը լուր չունի նախորդ տարվա սեպտեմբերի 25-ից։ 

Գոհարը MediaHub-ին պատմում է ընտանիքի ապրումները։ «Ո՛չ գիշերն ենք հասկանում, ո՛չ ցերեկը։ Մեր սրտում, մտքում, աղոթքներում ու ամենուր Արմանն է, նրա հետ կապված հիշողություններն ու այն անսահման կարոտը, որ տանջում է մեզ»,- ասում է մայրը։ 

Ավագյանների ընտանիքը 2020 թվականի պատերազմից հետո Մարտունու շրջանի Շեխեր գյուղից տեղահանվել ու ապաստանել էին Ստեփանակերտում։ Ամեն ինչ սկսել նորից։ Մինչ այդ, ասում է Գոհարը, իր ընտանիքին ամենածանր փորձությունն էր բաժին հասել։ Արմանը, որ ծառայում էր Ներքին Հոռաթաղի զորամասում, ծանր վիրավորում էր ստացել։ Նրա կյանքը փրկվել է միայն իր համառության ու կենսասիրության շնորհիվ։

«Օրը 2 անգամ զանգում էր։ Վիրավորվելու օրը ես շատ վատ զգացողություններ ունեի, բայց ինքն ասել էր չզանգեք, երբ հարմար լինի՝ կզանգեմ։ Զանգեց, հարցրեցի որպիսության մասին, ասաց՝ «մեր տեղը հանգիստ է, ես լավ եմ, չմտածես»: Մի քանի րոպե հետո ամուսինս ասաց, որ վիրավորվել է, ուղղակի չէր ուզում ինձ վատ դրության մեջ դներ։ Դժվար օրեր էին, բայց հիմա այդ օրերին եմ կարոտում»,- արտասվում է Գոհարը։ 

Արմանին տեղափոխել են Հայաստան, բուժում ստանալուց հետո նորից վերադարձել է Արցախ։ Պատերազմից հետո՝ համալսարանում ուսանելուն զուգահեռ, նա աշխատանքի էր ընդունվել Ազգային անվտանգության ծառայությունում։ Ամեն ինչ հարթ ու գեղեցիկ էր թվում, անգամ Արցախի համար բախտորոշ ժամանակաշրջանում՝ բլոկադայում։

«Պատերազմը սկսվեց, ամուսինս դիրքերում էր։ «ՑՈՐ»-ի զորամասի տղերքի հետ մասնակցել է Ստեփանակերտի պաշտպանության համար մղված մարտերին։ Պատերազմի ավարտից հետո օրեր շարունակ նրանից լուր չի եղել։ Բայց հրաշքով դուրս են եկել «զասադից», եկել հասել մեզ»։ 

Այդ ընթացքում Արմանը ծառայության հետ մեկտեղել է մոր ու քրոջ մասին հոգատարությունը։ Գոհարն ասում է, որ հատկապես քրոջ՝ Անետայի հետ շատ էր կապված։ «Սիրում է կյանքը, ընկերներին, կամեցող տղա է, լույսով լի սիրտ ունի։ Ամեն րոպե սպասում ենք նրա վերադարձին, բայց ինչպես ու երբ` չգիտենք։ Երեխաս տանջվում է աչքիս առաջ, եղբորն է կարոտում»,- ասում է նա։

Սեպտեմբերի 25-ին, երբ բոլորի պես Ավագյանները ևս պատրաստվել են գաղթել, Արմանն ասել է, որ վառելիքը քչություն կանի. «Այդ օրը առողջական զգացողությունս վատ էր, պառկել էի։ Չգիտեմ՝ ում զանգով էր հասել Հայկազով, ինչպես է գնացել։ Հետո ամուսինս էր իջել այդ տարածք, այնտեղ հանդիպել էին իրար։ Պայթյունը որ եղավ, ալիքը Ավագին հակառակ ուղղություն է տարել, Արմանիս՝ չգիտեմ։ Ամուսինս մինչև ուշքը գլուխն է հավաքել, տեսել է Արմանը չի երևում։ Պայթյունի տարածքից մի տեսանյութ կա, Արման գոռացողը ամուսինս է, գլուխը կորցրած որդուն էր փնտրում»...

 Հայաստան տեղահանվելուց հետո ընտանիքը ԴՆԹ թեստ է հանձնել, սակայն, 22-ամյա երիտասարդից նույնականացում չի հաջողվել։ Նույն պատկերն է ևս 20 հոգու դեպքում, նրանք վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած աղետից հետո համարվում են անհետ կորած։ 

«Այն ժամանակ ուրախ էի, վստահ էի, որ որդիս ողջ է, դրա համար ԴՆԹ-ն չի հաստատվում, հիմա զգացողություններս խառն են, խելագարվում ենք անորոշությունից»,- հավելում է որդուն ամեն վայրկյան սպասող մայրը:

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli