Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի նամակը բանտից` Ֆրանսիայի նախագահին

ԲԼՈԳ
Բարև, հարգելի պարոն նախագահ Մակրոն, Ձեզ անհանգստացնում է հայոց բանտերի քաղբանտարկյալներից մեկը: Տեսնելով, թե ինչպես եք անհանգստացած համաշխարհային ժողովրդավարության համար, որոշեցի Ձեզ պատմել ժողովրդավարական Հայաստանի քաղաքական բանտարկյալների մասին:

Հայաստանում բազմաթիվ մարդիկ առանց դատավճիռների տարիներ շարունակ գտնվում են բանտում միայն այն բանի համար, որ համարձակվել են չենթարկվել քաղաքական իշխանությունը զավթած աշխարհահռչակ ստախոս Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ Ձեր հայրենիք Ֆրանսիայի Բանիո (Bagneux) քաղաքի քույր համարվող Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արդեն երրորդ տարին է՝ առանց դատավճիռ բանտարկված է: Նրա միակ մեղքն այն է ,որ ընտրություններում հաղթել է իշխանության թեկնածուին և հրաժարվել է հրաժարվել իր հաղթանակից: Լավ լուրեր էլ կան՝ Հայաստանի մյուս քաղաքներում՝ Ալավերդի, Բերդ, Անի, Ախուրյան, ընտրված քաղաքապետերը բանտում չեն, որովհետև իշխանության ճնշումների արդյունքում այլևս քաղաքապետ չեն:

Ընդդիմադիր ՀՀԿ կուսակցության փոխնախագահին առանց դատավճռի բանտարկել են անհայտ պատճառներով: Արմեն Աշոտյանն, ի դեպ, Հայաստանի եզակի ֆրանսախոս քաղաքական գործիչներից է:

Ինձ առանց դատավճռի բանտարկել են այն մեղադրանքով, որ ես հրապարակային քննադատել եմ իրենց նախընտրական ծրագիրը տապալած իշխանություններին և շուրջ կես տարի է, ինչ ապրում եմ բանտում: Մեր ուրախ երկրում ատելության խոսքի անսպառ աղբյուր է Ձեր սիրելի ընկեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հաճախ է բոցաշունչ ելույթներ ունենում՝ իր քաղաքական հակառակորդներին խոստանալով փռել ասֆալտին և բորդյուր (ֆրանսերեն bordure) կերցնել:

Ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան էլ վատ չի, բացառությամբ այն բանի, որ քաղբանտարկյալները երբեմն բանտերում մեռնում են: Օրինակ՝ այլախոհներից մասնագիտությամբ բժիշկ Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանում՝ լինելով բանտարկված կրկին առանց դատավճռի: Լինում են ավելի դաժան դեպքեր, օրինակ, երբ Ձեր ընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկելով սպանեց հղի կնոջը և նրա չծնված երեխային՝ նույնիսկ չկանգնելով և օգնություն ցույց չտալով զոհին: Ի դեպ, պարոն նախագահ, առաջարկում եմ գուշակել, թե ինչ պատիժ ստացավ հղի կնոջը և երեխային սպանողը և դեպքի վայրից փախչողը ժողովրդավարական Հայաստանում։

Մի տանջվեք, պարոն նախագահ, իշխանականների համար որևէ պատիժ չկա, նրանք անպատիժ են:

Լավ մնացեք, պարոն նախագահ, եթե որոշեք նամակիս պատասխանել , խնդրում եմ ինձ դիմել ոչ թե միսյե, այլ ֆիյեղ սիտուայեն (fier citoyen), որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է հպարտ քաղաքացի:

Սիրով ՝ ձեր քաղբանտարկյալ, գրող-հրապարակախոս Նարեկ Մալյան

 
Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 83,5 դոլարը Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ «Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ն իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Բագրատ Սրբազանը շարժվում է դեպի ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու Կիրանցում որոշակի խնդիրներ ունենք․ Արմեն Գրիգորյան Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան 9 ժամ գազ չի լինելուԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ ուղևորը հոսպիտալացվել է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել