Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստան-ԵՄ. գեոպոլիտիկ բումից և իմիտացիոն ֆասադից այն կողմ. Աշոտյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստան-ԵՄ հարաբերություններն իրենց տեսանելի հատվածում բում են ապրում, սակայն սուր աչքն այդ վառվռուն ֆասադի հետևում չի կարող չնկատել համակարգային, կոնցեպտուալ խնդիրներ, որոնք հարցականի տակ են դնում նման ճարտարապետությամբ կառուցված կոնստրուկցիայի դիմացկունությունը:

Նման գեոպոլիտիկ տենդի պատճառները շատ պարզ են. Հայաստանի գործող վարչակազմի և ԵՄ ընթացիկ աշխարհաքաղաքական շահերը համընկնում են: Ռուսաստանի դեմ պայքարում ԵՄ-ին անհրաժեշտ են նոր միավորներ, իսկ մեր երկրի ներկայիս ադմինիստրացիան պատրաստ է մոբիլիզացվել հակառուսական գեոպոլիտիկ բանակ:

Այս դոմինանտի գերակայությունը բերում է մի իրավիճակի, երբ եվրոպական քաղաքական ինստիտուտները պատրաստ են աչք փակել Հայաստանի ներսում Փաշինյանի ավտորիտար կառավարման բազում և ցայտուն դրսևորումների, կոռուպցիայի աննախադեպ աճի, ժողովրդավարական հետընթացի վրա: Հերթով հնչում են գնահատականներ, որոնք բացարձակ կապ չունեն հայաստանյան իրականության հետ, ավելին, վկայում են այն մասին, որ ԵՄ-ն հեշտությամբ պատրաստ է զոհաբերել սեփական արժեքները հանուն այս պահին իրենց շահերին համահունչ գործող Փաշինյանի իշխանության ամրապնդման:

«Խաբի՛ր ինձ» սկզբունքի կիրառումը վերջերս դասական կերպով դրսևորվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի (CEPA) իմպլեմենտացիային նվիրված հերթական զեկույցում, որում տեղ գտած գնահատականները Հայաստանում փոփոխությունների մասին որևէ աղերս չունեն ոչ միայն CEPA-ի կատարման հետ, այլև հայկական իրականության հետ խորը դիսոնանսի մեջ են:

Այդ զեկույցում ծածկադմփոց է արված, օրինակ, դատական իշխանության բարեփոխումների ձախողումը, որի կոռումպացվածության և քաղաքականացվածության մասին գնահատականներ էին հնչել անգամ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից: Շրջանցված էր կոռուպցիայի դեմ պայքարի տապալման թեման, ինչն արձանագրված է նույն Transparency International-ի զեկույցում: Որևէ անդրադարձ չկա երկրում քաղաքական իրավունքների ոտնահարումների վերաբերյալ և այլն:

Այս այլընտրանքային իրականության կերտմանը զուգընթաց՝ նույն եվրոպացիք շատ ազնիվ գրել էին, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պահանջում է քաղաքական որոշում, և այստեղ հարց է առաջանում. Եթե Հայաստանը իրոք այդպիսի լավ բարեփոխումներ է անում և այդքան «պրոեվրոպական» է, ինչո՞ւ ԵՄ-ն այդ քաղաքական որոշումը չի կայացնում, ներառյալ՝ ԵՄ անդամ պետությունների մակարդակով:

Նույն անմխիթար վիճակն է նաև տարածաշրջանային գնահատականներում, որ տեղ են գտել այդ զեկույցում: Չկա գեթ մեկ թթու կամ կծու խոսք Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ուժի գործադրման սպառնալիքների մասին: Իսկ Արցախի հայաթափումը բնութագրված է EXODUS՝ ելք, տերմինով, որի մասին մի քիչ ուզում եմ մանրամասնել:

Մաքուր և աներկբա էթնիկ զտումը, որ Ադրբեջանն իրականացրեց Արցախում, EXODUS բառով փոխարինելը եվրոպական ռեվերանս է Ադրբեջանի նկատմամբ, որովհետև դա չի ենթադրի իրավական կամ քաղաքական պատժիչ քայլեր Ալիևի նկատմամբ, այսինքն՝ Հայաստանին սատարող ԵՄ-ն իրականում խուսափում է սատարել մեզ ամենակարևոր և կենսական հարցերում: Ավելին, EXODUS եզրույթը կրկնում է Աստվածաշնչյան այն դրվագը, երբ հրեաները լքեցին Եգիպտոսը, և սա խորը թյուրիմացություն է առաջացնում: Հրեաների ելքը Եգիպտոսից դրական երևույթ էր նրանց կյանքում, որովհետև նրանք պատանդ էին Եգիպտոսում, իրենց հայրենիքում չէին և վերադարձան իրենց իրական հողերը: Հրեաները պայքարում էին, որ լքեն Եգիպտոսը, EXODUS-ի իրավունք ունենան: Այնինչ Արցախի հայերը գտնվում էին իրենց հայրենիքում և պայքարում էին ոչ թե այն լքելու, այլ այնտեղ ապրելու հնարավորության համար: Հրեաների EXODUS-ը փաստացի հայրենադարձություն էր, իսկ հայերի՝ Արցախից ստիպված հեռանալը՝ հայրենազրկում:

Այսինքն՝ անգամ արժեքային, իմաստային, բովանդակային առումով Արցախի հայաթափումը EXODUS կոչելը չի բխում ո՛չ իրականությունից, ո՛չ էլ հայկական շահից: Էլ չասեմ, որ նույն CEPA-ով ամրագրված են Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի ոտնահարումը այժմ հանդուրժվում է և փաստացի խրախուսվում է ԵՄ-ի կողմից:

Այո՛, ցավոք, աշխարհը գտնվում է գեոպոլիտիկ պատերազմի մեջ, և կողմերից յուրաքանչյուրն ուզում է ուժեղանալ՝ ներգրավելով նոր ռեսուրսներ: Սակայն Հայաստանի իրական բարեկամները Եվրոպայում չեն կարող չհասկանալ, որ գիգանտների այդ ճակատամարտում Հայաստանի արկածախնդիր ներգրավումը հղի է լրջագույն էքզիստենցիալ խնդիրներով հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի յուրահատկությունները:

Հայաստանի իրական բարեկամները Եվրոպայում չեն կարող չնկատել նաև, որ Հայաստանի գործող ռեժիմն իրականում չի իրացնում երկրի բարեփոխումների, դեմոկրատիզացիայի, մոդեռնիզացիայի օրակարգերը, որ CEPA-ն իրականում այս փուլում շատ մոտ է տապալմանը: Վերջիվերջո, Աֆղանստանի մոջահեդներն էլ էին հակառուսական, սակայն ոչ մեկի մտքով չէր անցնի նրան «proeuropean» կոչելը:

Հայաստանն այսօրվա վիճակում գեոպոլիտիկ իմաստով նման է հաշմվածի կամ ուշադրության կարիք ունեցող և խոցելի երեխայի, որոնց ոչ մի դեպքում չի կարելի ներգրավել պատերազմների մեջ, անգամ՝ գեոպոլիտիկ: Սա ցանկացած պատերազմի գրված և չգրված օրենք է:

Հայաստան-ԵՄ իրական գործընկերությունն ունի իր ճշգրիտ և առաջնահերթ օրակարգը՝ զերծ գեոպոլիտիկ տենդի դրսևորումներից: Այդ օրակարգը պետք է ներառի, օրինակ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման քննարկումներ, վիզայի ազատականացում, CEPA-ի խորքային, ոչ թե իմիտացիոն իմպլեմենտացիա, եվրոպական թիրախային ծրագրերի իրականացում տարբեր ոլորտներում:

Այս շարքը կարելի է շարունակել՝ հիշելով, որ ցանկացած բումի հետևանքով առաջացող փուչիկները մի օր պայթում են՝ վնասելով բոլոր կողմերին: Ծավալված գեոպոլիտիկ պայքարում ԵՄ-ի նպատակը հաղթելն է, իսկ մերը՝ ընդամենը ֆիզիկապես վերապրելը…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն Որտե՞ղ և ինչպե՞ս են Գևորգն ու Քրիստինան նշել երգչի ծննդյան տարեդարձը. բացառիկ կադրեր Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հիմա. Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՇքեղ ձևավորում և տորթ. պարուհի Մարիա Չանդիրյանի և փոքրիկի դուրս գրումը հիվանդանոցից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Այսօր նշվում է թանգարանների միջազգային օրը Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և խաղադրույք արել Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կետրոնում կլինեն փակ փողոցներ Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ Պուտին«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացըԾնողները կտուգանվեն երեխաների ծխելու համարԲժիշկներն անվանել են ամենաառողջարար չիրը, որը պետք է ուտել ամեն օրԽաբել էի մայրիկիս, չէի ասել, որ չարորակ ուռուցք ունի, որ չհուսահատվի…Հասմիկ Խոջյանը`մայրիկի ծանր հիվանդության մասինՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՆշվաշ հասցեներում գազ չի լինելուՇուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կnղքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինենԻրանում ջրհեղեղի հետևանքով 7 մարդ է մահացել