Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ և ինչպե՞ս է առաջացել ռուբլին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուբլու՝ որպես դրամական միավորի առաջին հիշատակումը վերաբերում է 1213-րդ դարերին։ Ենթադրվում է, որ ռուբլին առաջացել է Կիևյան Ռուսիայի գրիվնայից։ Որոշ պատմաբաններ պնդում են, որ ռուբլին իր անվանումն ստացել է «կտրել»՝«рубить» բառից։ Այն ժամանակ գրիվնան արծաթի կտոր էր, որը երբեմն մանր գնումներ կատարելու համար պետք էր բաժանել մի քանի մասի։ Մյուսներն ավելի հավանական են համարում այն, որ մետաղադրամների պատրաստման ժամանակ ձուլակտորի կողային հատվածում սպի է մնացել։ Իսկ «руб» բառը հին սլավոներենից թարգմանվել է որպես եզր, կար։ Այսինքն, ռուբլի բառը նշանակում էր «սպիով ձուլակտոր»: Մեկ այլ վարկածի համաձայն, առաջին ռուբլին հայտնվել է Նովգորոդում 14-15-րդ դարերում: Այն պատրաստվում էր արծաթյա թիթեղներից, բայց յուրաքանչյուր մետաղադրամի եզրին գծեր են եղել։

Նմանատիպ ռուբլիներ են եղել նաև Մոսկվայում և Լիտվայի տարածքում, սակայն դրանք ավելի փոքր են եղել։ Այն ժամանակ մետաղադրամները հիմնականում պատրաստել են արծաթից, սակայն ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ մետաղադրամների կարիք է առաջացել։ Բայց Նովգորոդի և նրան հարող քաղաքների տարածքում արծաթի արդյունահանում չի եղել, և օգտագործվել է Բյուզանդիայի, արաբական երկրների մետաղը։ Երբ Դմիտրի Դոնսկոյն է եկել իշխանության, ռուբլին վերջնականապես ստիպել է գրիվնային դուրս գալ շրջանառությունից։ Ցարն սկսել է նոր մետաղադրամների արտադրությունը, որոնց քաշը մեկ գրամից էլ պակաս է եղել, իսկ դրամական արժեքը հավասար է եղել ռուբլու հարյուրերորդին կամ երկու հարյուրերորդին։ Այդ մետաղադրամը կոչվել է «деньга», չի ունեցել իդեալական ձև, ունեցել է անհարթ եզրեր, հստակ է եղել միայն դաջվածքը։

1534 թվականին տեղի է ունեցել դրամական ռեֆորմ, որը կոչված էր մաքրել շուկան հին ռուսական փողերից և դրանք փոխարինել նորերով։ Ցարական Ռուսաստանի տարածքում սկսվել է միասնական մեկ տեսակի ռուբլու և կոպեկի լայնածավալ արտադրություն։ 68 գրամանոց ռուբլին դարձել է հիմնական դրամական միավոր, հաջորդը կոպեկն էր, որի արժեքը հավասար էր ռուբլու հարյուրերորդին։ «Ռուբլի» մակագրությամբ առաջին մետաղադրամը հայտնվել է 1654 թվականին, որի մի կողմում պատկերված է եղել երկգլխանի արծիվը, իսկ մյուս կողմում՝ թագավորը ձիու վրա։ Պետրոս 1-ինի օրոք առաջացել է դրամավարկային նոր բարեփոխման անհրաժեշտություն, քանի որ երկիրը ճգնաժամի մեջ էր հայտնվել։

Ամենակարևոր նորամուծությունը չերվոնեցի արտադրությունն էր, որն իր բաղադրության մեջ ուներ 3,4 գրամ մաքուր ոսկի, իսկ մեկ մետաղադրամի արժեքը 3 ռուբլի էր։ Բացի դա, սկսել են հատվել մետաղադրամներ՝ կրկնակի ռուբլու և կրկնակի չերվոնեցների անվանական արժեքով։ Ժամանակի ընթացքում հարմարության և գումար խնայելու համար մետաղադրամի քաշը նվազեցվել է մինչև 18 գրամի, նույնը տեղի է ունեցել նաև ոսկե չերվոնեցների դեպքում։ 1828 թվականին սկսվել է պլատինից առաջին փողի արտադրությունը, այդ մետաղադրամն ունեցել է 3 ռուբլի արժողություն։ Բանն այն է, որ այդ տարիներին պլատինը չէր օգտագործվում արտադրության մեջ, քանի որ տեխնոլոգիաները զարգացած չէին, ուստի և այդ մետաղը առանձնահատուկ արժեք չուներ։ 1843 թվականին սկսել են թողարկվել առաջին թղթադրամները, որոնք անվանվել են վարկային տոմսեր։ Մի քանի տարի անց դրանք փոխարինվել են նորերով, բայց շուտով ընդհանրապես արժեզրկվել են ու դուրս եկել շրջանառությունից։

19-րդ դարում Իվան Օրլովը հայտնագործել է թղթադրամ տպելու նոր տեխնոլոգիա, որն էլ դարձել է այն ժամանակվա իրական համաշխարհային հայտնագործություն։ 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելու համար պղնձե կամ ոսկե մետաղադրամները քիչ էին, դա փողի իսպառ սղության շրջան էր, մարդիկ վճարում էին ամեն ինչով։ Ռուբլին, ինչպես և այն ժամանակվա բոլոր փողերը, ամբողջությամբ արժեզրկվել էին։ Որպես փող՝ մարդիկ նույնիսկ օգտագործում էին շշերի պիտակները (դրանք գնահատվում էին ավելի քան մեկ ռուբլի): 1923 թվականին ոսկե չերվոնեցն արդեն արժեր հարյուր յոթանասունհինգ ռուբլի, այդ մետաղադրամի դիզայնն էլ դարձել է հետագայում օգտագործվող թղթե ռուբլու օրինակը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Ցույցի մասնակից աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Սրբազանը օգնություն ցուցաբերեց (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Անխուսափելի է, որ Փաշինյանն իշխանությունը կորցնելու է․ Շարմազանով Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Ոստիկանները զինված են արցունքաբեր գազով Մի շարք հուշարձաններում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորությունԲագրատ Սրբազանն ասաց՝ առավոտից ում հետ ու ինչ հանդիպումներ է ունեցելՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն Այս պահին Տավուշում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններԱրտակարգ դեպք՝ ԲալահովիտումՈրևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՀավաքը չենք հետաձգելու, ակնհայտ է՝ իշխանությունները վախեցած են․ Գառնիկ Դանիելյանը՝ Օպերայի հարակից տարածքները ոստիկանության կողմից փակելու մասին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է լինելու ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիԲանակցությունների ընթացքում քննարկվել է որոշ շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը. Զախարովա Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՎթար՝ Արարատում. բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որոնում են վթարի պատճառ «Jeep»-ը Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար «Քիչ մնաց, պինդ կացեք». Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Քաղաքացիների անհնազանդության ակցիան Խանջյան փողոցում Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. կիրառվել է տնային կալանք Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվել են նոր դիրքեր Խարկովի մարզում Ալիևի նոր պահանջը Նշված հասցեներում ջուր չի լինի Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Գալուզին Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել