Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Թավշյա հարկ վճարողներով» բնակեցված ինչ-որ մի պուճուր տարածք

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ներկայիս իշխանությունն այս տարի նախատեսում է ավարտին հասցնել հավաքական Արևմուտքից ստանձնած իր պարտավորությունների իրագործման  առաջին փուլը: Իսկ այն, որ պարտավորություններ կան, դրանում արդեն կասկած չկա։Համենայն դեպս դրա մասին են վկայում անկանոն արևմտամետ ցմցումները, որի մեջ գտնվում են իշխանամետները և իրենց տեղեկատվական սազանդարները։

Այժմ մենք ակամա ականատես ենք գործընթացների, որոնց հետեւանքներն այս կամ այն ձեւով ուժեղ հարված կհասցնեն Հայաստանի՝ որպես տարածաշրջանում էթնո-քաղաքական միավորի գոյատեւման հեռանկարներին։
Այսինքն՝ Հայաստանի գոյությունն ինքնին վտանգված է Հայաստանի թավշյա իշխանությունների կողմից և վտանգների առկայության մասին խոսում են հենց իրենք... թավշիստները։ Սրանք սոսկ խոսքեր չեն, այլ այն իրականությունը, որով ներկայիս հայաստանյան իշխանությունը փորձում է պահպանել իր իշխանությունը:

Ներկա իշխանության հիմնական թեզը. «կամ մենք կմնանք իշխանության, կամ Հայաստանը չի լինի» շատ հստակ բացատրում է իրադարձությունների տրամաբանությունը։ Սակայն պետք է ընգծել, որ այս արտաքին  զարգացումները շարունակվելու դեպքում մենք անխուսափելիորեն կկորցնենք Հայաստանի Հանրապետությունը, նվազագույնը` ներկա կոնֆիգուրացիայով։

Արդյոք մտահոգո՞ւմ է Հայաստանի կործանման հեռանկարը թավշյա իշխանություններին։
Միանշանակ ոչ, առավել ևս, որ Հայաստանը նրանք չեն դիտարկում որպես միասնական հայության օջախ, այլ ընդամենը որպես իրենց անձնական անվտանգության և բարեկեցիկ գոյատևման գործիք։
Եվ նրանք կարող են գոյատևել (ինչպես իրենք են կարծում)՝ երկիրն ամբողջությամբ վերածելով` Արևելքի (Ռուսաստան, Իրան, Չինաստան) և Արևմուտքի (ԱՄՆ, Եվրոպա և Բրիտանիա) միջև իրական ճակատամարտի թատերաբեմի։
Ինչн իր հերթին կենսական գոյության վտանգ է ներկայացնում Հայսատանի գոյության համար։
Պետք է դուրս գալ տեղեկատվական ստերի և մակիպուլյացիների դաշտից և պարզապես առերեսվել իրականության հետ։

Ո՞րն է Արևմուտքի հիմնական նպատակը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Ջեյմս Օ ' Բրայենը (ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ), Ուրսուլա ֆոն Դեր Լյայենը (Եվրոպական հանձնաժողովի նախագահ), Յենս Ստոլտենբերգը (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) և Հայաստանի ներկայիս իշխանությունների մյուս եվրոամերիկյան հովանավորները բազմիցս և հրապարակավ հայտարարել են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Արևմուտքի գործողությունների հիմնական նպատակը Ռուսաստանին և Իրանին դուրս մղելն է՝ և Չինաստանի ազդեցությունը սահմանափակելը։

Այսինքն՝ հայաստանյան ներկայիս իշխանությունների բոլոր գործողությունները. սկսած Արցախի հանձնումից և վերջացրած հակառուսական հիստերիայով, պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից։
Եվ այդ պատճառով Հայաստանի ներկայիս իշխանությունների բոլոր գործողությունները պետք է դասել Արևմուտքի վերը նշված խնդիրների իրագործման տրամաբանության ներքո։ Փաստացի Հայաստանը դարձրել են հակա֊արևելյան «բութ» գործիք։

Պետք է ընդգծել, որ Հայաստանի խաղաղության ու բարգավաճման մասին բոլոր թավշյա հեքիաթները հենվում են հենց վերը նշված կոնցեպտի վրա։ Արդյո՞ք վերը նշված  զարգացումների տրամաբանությունը հասկանում են ռուսներն ու իրանցիները։
Իհարկե՛ հասկանում են։
Իսկ արդյո՞ք ռուսներն ու իրանցիները կամավոր կամ ճնշման տակ կհանձնեն իրենց դիրքերը տարածաշրջանում:
Իհարկե` ոչ։
Արդյո՞ք ռուսներն ու իրանցիները կճոճեն իրավիճակը մեր երկրում:
Համոզված եմ, որ ոչ քանի որ դրա իմաստը չկա, և դա միայն կուժեղացնի հակառուսական և հակաիրանական տրամադրությունները երկրում։
Արդյո՞ք ռուսներն ու իրանցիները պատասխան քայլեր կձեռնարկեն արևմոտքի գործողությունների դեմ Հայաստանում։ 
Այո, իհարկե, և դա շատ վատ է:
Ի՞նչ է լինելու:

Վստահ եմ, որ թե Արևմուտքն ու թե Արևելքը, ի վերջո, դուրս կգան ինչ-որ ընդունելի համաձայնության, բայց ... մեզ համար պետք է հասկանալ թե ում և ինչի հաշվին։
Այստեղ, իհարկե, կարելի է ազատություն տալ երևակայությանը, սակայն ամեն դեպքում մեր երկրի համար թավշյա իշխանության  թուրքամետ և ապազգային խաղերը շատ վատ ավարտ կունենան։
Քանի որ աշխարհաքաղաքական խաղացողներից մեկի ձեռքին գործիք դառնալու Հայաստանի իշխանությունների կամավոր համաձայնությունը անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ ներկայիս հայկական իշխանությունը իր հակառուսական և հակաիրանական ռեսուրսը մաշելուց հետո երկիրը էթնոքաղաքական միավորից կվերածի «թավշյա հարկ վճարողներով» բնակեցված ինչ որ մի պուճուր տարածքի։ 
Իսկ այժմ  ընթանում է հայ բնակչությանը վերջնականապես ապուշացնելու գործընթացը, օրինակ` հերթը հասել է «ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմի հարաբերվելու» խայծին` երկիրը թուրքերի և նրանց հովանավորների համար փաստացի «անկապ տարածք» դարձնելու դիմաց։

Արման Աբովյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Գազանջատումներ. հայտնի են հասցեները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արելՀայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներինՆախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով