Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որքանո՞վ կարող է Հայաստանը «տեղավորվել» համաշխարհային պահանջարկի բավարարման գործում․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կանխատեսվում է, որ լիթիումի պահանջարկն առաջիկա 5 տարում կավելանա 60 տոկոսով և կանցնի 160 հազար տոննայից: Այս մասին նշվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» աշխատաժողովի ժամանակ:

Իսկ ի՞նչ է լիթիումը, և ինչո՞ւ է մեծանալու պահանջարկը: Այն կրիտիկական մետաղ է, իսկ ապագայի տեխնոլոգիաների՝ էլեկտրական ավտոմեքենաների և դրանց մարտկոցների, արևային ֆոտովոլտային վահանակների և վերականգնվող էներգետիկայի զարգացման հետ բազմապատիկ աճում է նաև կրիտիկական մետաղների պահանջարկը։ Ըստ միջազգային էներգետիկ գործակալության, լիթիումի համաշխարհային պահանջարկը 2040 թ.-ին կգերազանցի ներկայիս ցուցանիշը 40 անգամ:

Ըստ այդմ, չափազանց կարևորվում է այն հանգամանքը, թե ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը այդ պահանջարկի բավարարման հարցում, ի՞նչ ներուժ ունի Հայաստանը, որպեսզի նպաստի երկրի տնտեսության զարգացմանը:

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը կարծում է, որ առաջիկայում աշխարհում շատ լուրջ բաց է լինելու կրիտիկական մետաղների՝ պղնձի, նիկելի, կոբալտի, լիթիումի պահանջարկի և առաջարկի միջև: «Մենք Հայաստանում տեսնում ենք այդ ներուժը և փորձում ենք կառավարության, բուհերի, գիտնականների հետ ուսումնասիրել՝ ի՞նչ կարելի է անել այդ ուղղությամբ»: Ջհանյանի կարծիքով, Հայաստանի կարևորագույն ճյուղերից մեկը, որը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի աճի ու, ըստ այդմ, մեր բնակչության կենսամակարդակի բարձրացման, կրիտիկական մետաղներն են: Նա հիշյալ գիտաժողովը համարեց առաջին քայլ՝ հասկանալու, թե որ ուղղությամբ պիտի զարգանա Հայաստանը կրիտիկական մետաղների կորզման ոլորտի հետ կապված:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Գազանջատումներ. հայտնի են հասցեները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արելՀայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներինՆախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով