Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անկախ նրանից՝ ինչ զգացողություն է առաջացնում Ադրբեջանի մոտ հայկական մշակույթը, այն պետք է պահպանվի

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024 թվականի փետրվարի 27-ին Արցախի մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի կողմից տարածված հայտարարությամբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում՝ Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարևանությամբ գտնվող Շարլ Ազնավուրի կիսանդրին։

Արձանը կանգնեցվել էր 2022 թվականի մայիսի 22-ին՝ աշխարհահռչակ երգչի ծննդյան 100 ամյակի կապակցությամբ:

Կիսանդրու հեղինակը ճարտարապետ Մամիկոն Ֆարսիյանն է, քանդակագործը՝ Յուրի Հըովհաննիսյանը, ով Շառլ Ազնավուրի ժպտացող քանդակով փորձել է ծանր իրավիճակում գտնվող արցախցիներին գալիքի հույս ներշնչել: Շենքի ճակատին փակցված էր արցախցի քանդակագործ Հրանտ Մնացականյանի «Մեղեդի» պաննոն: Վերջինիս  ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան:

Ինչպես փաստում են լուսանկարները, որոնք արվել են մինչ ադրբեջանական վանդալիզմը, հուշարձանը ամբողջական էր, իսկ նույն վայրն արդեն այսօր առանց Շառլ Ազնավուրի հուշարձանի է։

Monument Watch-ը տարածել է հայտարարություն․

«Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում մշակութային ժառանգությունը համարվում է մարդու ստեղծագործ մտքի բացառիկ արտահայտություն, որի ոչնչացումը կամ վնասումը ուղղակիորեն խախտում է մարդու/համայնքի անդամների մշակութային իրավունքները թե՜ պատերազմի ժամանակ և թե՜ պատերազմից հետո։

Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների, վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն:

Հարկ է նշել նաև, որ զինված բախումների դեպքում մշակութային արժեքների ոչնչացումն արգելող Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի համաձայն հուշարձանի ունեցած վաղեմությունը (հին, թե նոր), կամ բնույթը չեն կարող պատճառ դառնալ արդարացնելու ոչնչացումը։ Համաձայն կոնվենցիայի առաջին հոդվածի, մշակութային արժեքը վերազգային և համամարդկային է. «Մշակութային արժեքը, անկախ ծագումից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները՝ անկախ իրենց կրոնական կամ աշխարհիկ բնույթից....»։

Ուստի՝ ժառանգությունը պետք է պահպանվի, որտեղ էլ որ այն գտնվի, երբ էլ որ այն ստեղծված լինի։  Կոնվենցիայի տրամաբանությունից ելնելով՝ ազգերն են որոշելու, թե ինչն է իրենց՝ «մեծ կարևորության» ժառանգությունը, այս դեպքում՝ արցախահայերը։ Եվ անկախ նրանից, թե ինչ տեսք ունի այն կամ ինչ զգացողություններ է առաջացնում Ադրբեջանի մոտ, պետք է պահպանվի։ Եվ եթե 20-րդ դարում մշակութային ժառանգությունն անպայմանորեն պետք է օժտված լիներ անցյալի պատմական նշանակությամբ, ապա 21-րդ դարի ժառանգության տեսա-իրավական համակարգում ժառանգություն են համարվում թե՛ անցյալի, թե՛ ներկայի արժեքները»,-ասված է հայտարարության մեջ։

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli