Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սպասում եմ հրաշքի, այդ սպասումն է ապրեցնում, թե չէ մարդը կարող է խելագարվել». Մեսրոպ Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելացի, ընկերասեր, համբերատար ու աշխույժ երեխա էր Մեսրոպս: Երբ մեծացավ, ավելի ծանրակշիռ դարձավ, ավելի խորն էր դատում, հարցերին այլ տեսանկյունից մոտենում: Շատ նպատակներ ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Օվսաննան՝ Մեսրոպի մայրիկը:

Մեսրոպը ծնվել է Սյունյաց աշխարհում՝ Շինուհայր համայնքում: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցից հետո ուսումը շարունակել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լրագրության բաժնում՝ որպես մարզական մեկնաբան։ Տիկին Օվսաննան նշում է՝ որդին շատ էր սիրում ֆուտբոլը: «Մեզ մոտ ֆուտբոլի հաճախելու հնարավորություն չկար, չկարողացանք իրեն սպորտի տանել, և արդյունքում Մեսրոպը որոշեց, որ պետք է սպորտային մեկնաբան դառնա: Ընդունվեց, սովորեց, մոտ մեկ տարի աշխատեց լրագրության գծով, ոչ միայն որպես սպորտային մեկնաբան: Մանկությունից իր համար ֆուտբոլը մի ուրիշ աշխարհ էր»: Մեսրոպը ծառայել է Հայկական զինված ուժերում: Ծառայության առաջին ամիսներն անցել են Արտաշատի ուսումնական զորամասում, այնուհետև ծառայությունը շարունակել է Տավուշի մարզի Իջևանի թիվ N զորամասում՝ որպես կապավոր: Ծառայության ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում, արժանացել պատվոգրերի:

«Քառօրյա պատերազմի ժամանակ չնայած Արցախ չի մեկնել, բայց դիրքային ծառայություն է իրականացրել»: 44-օրյա պատերազմի ժամանակ Մեսրոպը կամավոր է մեկնել մարտի դաշտ: Մայրիկի խոսքով, պատերազմի սկսվելուց դեռ շաբաթներ առաջ ասում էր՝ պատերազմ է լինելու: «Անընդհատ լրատվության մեջ էր, աշխատում էր, գուցե տեղեկատվությունն էր վերլուծում և կանխատեսում պատերազմը: Սեպտեմբերի 27-ից մեկ շաբաթ առաջ էլ ասաց, որ կռիվ է լինելու: Զարմացանք՝ ո՞նց թե կռիվ է լինելու, արձագանքեց՝ կտեսնեք: Եվ, իրոք, պատերազմը սկսվեց: Անընդհատ ասում էր՝ գնամ զինկոմիսարիատ: Ես թույլ չէի տալիս, բայց ինքը պատճառաբանում էր, թե ուղղակի գրանցվելու է, մեկ է, հիմա իրեն չեն տանելու: Հետո մեզանից գաղտնի գնացել և կամավորագրվել էր, որ մեկներ Արցախ: Շատ հետո ենք արդեն իմացել այդ մասին»: Հոկտեմբերի 5-ին Մեսրոպը ճանապարհ է ընկնում Արցախ:

«Այնքան էր գնացել զինկոմիսարիատ, որ իրեն զանգեցին, կանչեցին: Գորիսի գրանցում ուներ, այնտեղից իրեն պետք է կանչեին ու զորակոչեին, բայց այնքան շատ էր գնացել Շենգավիթի զինկոմիսարիատ, էլ ասելու չէ: Վերջերս իմացանք, որ իրեն անընդհատ հետ են ուղարկել՝ տղա՛ ջան, գնա՛, պետք լինես, կկանչենք: Բայց չէ, այնքան գնաց ու եկավ, մինչև զանգեցին իրեն: Ես գիտեի, որ իմ տղան հայրենասեր էր, բայց որ այդ կարգի, երևի ինձ համար էլ էր բացահայտում: Հոկտեմբերի 5-ի առավոտյան, զանգը ստանալով, ուղևորվեց Արցախ: Այդ ժամանակ չգիտեինք, թե որտեղ էր, հետո իմացանք, որ Վարանդա են տարել իրեն»: Ութ օր Մեսրոպը պայքարել է թշնամու դեմ: «Մինչև հոկտեմբերի 13-ը իր հետ կապի մեջ ենք եղել, բայց այդ ընթացքում մի երկու օր չի զանգել: Զրույցները հիմնականում նրա մասին էին, որ լավ է, ամեն ինչ լավ է, երբեմն էլ հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում, ի՞նչ է լինելու, հրադադար լինելո՞ւ է: Երկար չէր խոսում՝ ընկերներս կանչում են: Բայց փեսայիս, մյուսների հետ կիսվում էր, ինչպես գիտեք, տղաները մայրիկներին ամեն բան չեն ասել»:

Վերջին անգամ ընտանիքը Մեսրոպի հետ խոսել է հոկտեմբերի 13-ի առավոտյան ութն անց կես: «Բայց որպես իր զոհվելու օր նշված է հոկտեմբերի 14-ը: Վերջին զանգից հետո իրենից այլևս որևէ տեղեկություն չենք ունեցել»: Մեսրոպը բեկորային վնասվածք է ստանում և անմահանում: Նրա «տունդարձի» ճանապարհը երկար է տևում: Մինչ այդ օրեր, շաբաթներ ու ամիսներ տևող փնտրտուք, անհայտություն: 2021 թ.-ի հունվարի 4-ին ԴՆԹ-ն հաստատում է Մեսրոպի ինքնությունը: «Մինչ այդ մենք որևէ տեղեկություն չենք ունեցել իրենից: Մեզ անգամ ասում էին, որ տղաները բունկերում են, շուտով դուրս կգան: Բայց պատերազմը վերջացավ, մենք էլի նորություն չունեինք իրենից: Հետո արդեն անալիզներ հանձնեցինք, և 2021 թ.-ի հունվարի 4-ին մեզ հայտնեցին, որ համընկնում կա»: Մեսրոպը երկու քրոջ կրտսեր եղբայրն է: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ յուրովի է տանում իր ցավը, բայց ապրում են, որ ապրեցնեն Մեսրոպի անունը:

«Մարդիկ պետք է ճանաչեն մեր տղաներին: Հենց դա է նաև ինձ ուժ տալիս: Սկզբում չէի ուզում ապրել, բայց հետո սկսեցի այդ հույսով ապրել, որ Մեսրոպի մասին խոսեմ, պատմեմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել մտքի հետ, որ ինքը չկա: Չեմ տեսել իրեն ու երևի մինչև վերջ էլ իրեն կսպասեմ: Երազներին հաճախ է գալիս: Իմ երազներում ես իր դեմքը համարյա չեմ տեսնում, խոսում եմ իր հետ, բայց վերջում ուրիշի դեմք եմ տեսնում: Բայց այլոց երազներին գալիս է ու ասում, որ մահացած չէ: Անգամ իր ընկերոջ երազում է եկել՝ ես մահացած չեմ, ես Եռաբլուրում չեմ, ինչո՞ւ եք գնում Եռաբլուր:

Երազներում միշտ այդ խոսքն է ասում, գուցե ինձ է հուսադրում ուրիշների միջոցով, չգիտեմ: Ես սպասում եմ հրաշքի, այդ սպասումն է ապրեցնում, թե չէ մարդը կարող է խելագարվել: Սուտ է, որ ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ցավն ավելի է խորանում: Սկզբում մի տեսակ չես հասկանում, թե ինչ է կատարվում, բոլորը կողքիդ են: Բայց հետո մնում ես քո մտքերի հետ, մենակ, ամեն ինչ սկսում է ազդել վրադ: Ամենասկզբում սպասումն այլ տեսք ուներ, ասում էինք՝ սուտ է, չի զոհվել, իր մասին տեղեկություն չունեինք, իսկ հիմա սպասումն այլ տեսք ունի»:

Հ. Գ. - Մեսրոպ Հարությունյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-նՓլուզում Երևանի Պարոնյան փողոցումՀայտնի է, թե երբ և որտեղից կմեկնարկի երթը դեպի ԵրևանԱյսօրվա մայիսը հրաշք է. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը«Աստծով». Լիանա Վանոյանն աջակցում է Բագրատ սրբազանինՎաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին«Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջԵրթը հասնում է Սևանի կղզուն. անձրևի տակ մարդիկ շարունակում են քայլելՊայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբումՏյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվելՈ՞ւմ է հակացուցված կանաչ սալորըԲայդենի վարչակազմը դադարեցրել է ամերիկյան զինամթերքի մատակարարումը ԻսրայելինՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմինՄահացել է «Տիտանիկ» ֆիլմի հայտնի դերասանը (լուսանկար)Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումըԱրցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինԵռագույններով քոչարի՝ Երևան-Սևան ճանապարհին․ տեսանյութԵրևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացել ենՆույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՖրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականԼորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա ՎինտուրըԲագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղՉավի․ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում․ անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ)