Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Խոշտանգել ու ծեծել են հադրութեցի տարեց տղամարդուն, որդուն՝ տանջամահ արել ու հուղարկավորել գյուղում

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2020 թվականին Հադրութից բռնի տեղահանված Ղարախանյանների ընտանիքում ադրբեջանցիների կողմից կատարված ռազմական հանցագործությունների վերքերը առ այսօր չեն բուժվում։ Մարինե Ղարախանյանը MediaHub-ին պատմում է, որ 70-ամյա հայրը՝ Ալեքսանդր Ղարախանյանն ու եղբայրը՝ 44-ամյա Արսենը դարձել են ադրբեջանցիների վայրագության զոհը։ 

«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Հադրութը սկսվեց տարհանվել, եղբայրս՝ Արսենը, հոկտեմբերի 7-ին մեզ բերեց Տող գյուղ, մենք այնտեղից եկանք Ստեփանակերտ։ Ինքը հետ էր գնացել, որ պապիկին ու նաև մեր անձնական իրերը բերի։ Գնացել ու այդպես էլ չի եկել։ Մինչև հոկտեմբերի 10-ը՝ Հադրութի անկումը, ինքը զանգել է մեզ, ասել, որ լավ են։ Քանի դեռ հրետակոծվում էին ճանապարհները, մնացել են մի քիչ հանդարտվի, հետո դուրս գան։ Բայց հոկտեմբերի 10-ին Հադրութը գրավվել է, այնտեղ գտնվող զորքը հետ է քաշվել, մի քանի հոգի գերեվարվել են, նրանց հետ` նաև հայրս ու եղբայրս»,- ասում է Զինաիդան։

Մարինեն օրեր շարունակ փնտրել է հորն ու եղբորը, բայց փնտրտուքներն արդյունք չեն տվել մինչև այն պահը, երբ ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հանդիպել է մի տեսանյութ, որտեղ թշնամիները զենքի սպառնալիքի տակ ստիպում են տարեց տղամարդուն համբուրել Ադրբեջանի դրոշը։ Մարինեն անմիջապես այդ տեսանյութը ներկայացրել է Կարմիր խաչին, վերջիններս սկսել են զբաղվել նրան հայկական կողմին փոխանցելու գործընթացով։

«Դեկտեմբերի 14-ին գերիների փոխանակման առաջին փուլով 44 գերիների հետ վերադարձավ հայրս, իսկ Արսենից` ոչ մի լուր։ Նրանք այնտեղ պահվել են առանձին-առանձին։ Հորս առողջական վիճակն ու հոգեբանական ապրումներն աննկարագրելի վատ էին։ Ամբողջ մարմինը կապտած, խոշտանգման հետքերը թարմ, բազմաթիվ վնասվածքներ, մի խոսքով՝ անաստվածորեն ծեծի են ենթարկել»,- ասում է մեր զրուցակիցը։

Արդեն 2021 թվականի հունվարի 6-ին ադրբեջանցիները սկսեցին տարածել Արսենի մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ 44-ամյա տղամարդուն ստիպում են տեսախցիկների առաջ ասել «Ղարաբաղն Ադրբեջան է, Շուշին՝ Շուշա, Ստեփանակերտը՝ Խանքենդի»։ Հետո, դարձյալ զենքի սպառնալիքի տակ, տղամարդուն ստիպում, որ երգի։ Այդ ժամանակ Արցախի կորուսյալ տարածքներում փրկարարները շարունակում էին որոնողական աշխատանքները։ Մարինեն, այս ամենը տեսնելով, դարձյալ դիմել է բոլոր կառույցներին, որ եղբորը վերադարձնեն։

«Մենք այլ ակնկալիք ունեինք։ Մտածում էի` ինչ վիճակում էլ լինի, կարևորը գա, վերադարձնեն։ Բայց հունվարի 18-ին փրկարարներն Այգեստան գյուղում գտել են Արսենի դիակը՝ հուղարկավորված վիճակում։ Նրան տեղափոխել են Ստեփանակերտի դիահերձարան։ Մարմինն ամբողջական էր, բռնության հետքերը՝ աննկարագրելի, տանջամահ են արել։ Վնասվածքներ՝ գլխի, մեջքի ու ոտքերի շրջանում։ Ինչպես ասեմ, «սաղ» տեղ չի եղել»,- հիշում է նա։ 

Հունվարի 20-ին՝ իր ծննդյան օրը, Արսենին հուղարկավորել են Ստեփանակերտում։ Գերությունից վերադառնալուց հետո՝ մեկ տարի անց, մահացել է նաև Ալեքսանդր պապը։ Ավելի քան 2 ամիս գերության մեջ մնալով՝ նա առողջական լուրջ խնդիրներ էր ձեռք բերել։ Ղարախանյանների ընտանիքն այժմ հնարավորություն չունի այցելել հարազատների գերեզմաններին, 5 ամսից ավելի Արցախն օկուպացված է։ 

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-նՓլուզում Երևանի Պարոնյան փողոցումՀայտնի է, թե երբ և որտեղից կմեկնարկի երթը դեպի ԵրևանԱյսօրվա մայիսը հրաշք է. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը«Աստծով». Լիանա Վանոյանն աջակցում է Բագրատ սրբազանինՎաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին«Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջԵրթը հասնում է Սևանի կղզուն. անձրևի տակ մարդիկ շարունակում են քայլելՊայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբումՏյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվելՈ՞ւմ է հակացուցված կանաչ սալորըԲայդենի վարչակազմը դադարեցրել է ամերիկյան զինամթերքի մատակարարումը ԻսրայելինՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմինՄահացել է «Տիտանիկ» ֆիլմի հայտնի դերասանը (լուսանկար)Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումըԱրցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինԵռագույններով քոչարի՝ Երևան-Սևան ճանապարհին․ տեսանյութԵրևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացել ենՆույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՖրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականԼորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա ՎինտուրըԲագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղՉավի․ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում․ անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց