Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արևմուտքի հեռու գնացող ծրագիրը. Թուրքիան տարածաշրջանում կփոխարինի ՌԴ-ին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Արցախում 2020 թվականի պատերազմը բոլորովին նոր իրավիճակ է ստեղծել Հարավային Կովկասում՝ Թուրքիայի դիրքերի առաջխաղացման առումով: Անկարան ամրապնդել է իր ներկայությունը տարածաշրջանում։ Մյուս կողմից, ինչպես նկատում ենք, Արևմուտքի կուրացիայի ներքո ակտիվացել է հայ-թուրքական մերձեցման գործընթացը, որը պետք է դիտարկել Արևմուտքի գլոբալ ծրագրերի պրիզմայի ներքո, այն է՝ Արևմուտքը իրագործում է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու և Հարավային Կովկասի նայողի դերում Թուրքիային նշանակելու իր ծրագիրը:

Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների թեմայով քննարկումներն ակտիվացել են Հայաստանի քաղաքական ղեկավարության մի քանի աղմկահարույց հայտարարություններից հետո: Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարածաշրջանում պետք է Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտ ձևավորել, իսկ դրա համար մենք պետք է փոխենք մեր տեսակետը տարածաշրջանի մասին։ Մի քանի օր անց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան Հայաստանի համար թշնամական պետություն է, հայտարարել է, որ «մենք պետք է շտկումներ անենք մեր մոտեցումներում»: Սակայն, առաջ մղելով Արևմուտքի օրակարգը և փորձելով ՌԴ-ն տարածաշրջանում փոխարինել Թուրքիայով, ՀՀ իշխանություններն աչք են փակում դրանից բխող հնարավոր լուրջ վտանգների վրա: Եթե համառոտ նկարագրենք Անկարայի հավակնությունները Երևանի նկատմամբ, ապա դրանք հանգում են երեք հիմնական կետերի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելը, 1921 թվականի Կարսի պայմանագրի ճանաչումը (որով անցնում է այսօրվա սահմանը երկու պետությունների միջև) ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ Ադրբեջանի դիրքորոշմանը համապատասխան: Արցախի հարցում Անկարան ու Բաքուն մասամբ հասան իրենց նպատակին, սակայն մյուս երկու խնդիրները Թուրքիայի համար լուծված չեն, ու ակնհայտ է, որ Անկարան հետագայում ևս կշարունակի ճնշում գործադրել այդ հարցերում, հատկապես, եթե նրա դիրքերը տարածաշրջանում ամրապնդվեն:

Իսկ ինչպե՞ս է Արևմուտքը պատկերացնում այդ գործընթացը: Օրեր առաջ եվրոպական խորհրդարանն իր ընդունած բանաձևում առաջարկել էր հայ-թուրքական սահման եվրոպացի դիտորդների գործուղել: Պարզ է, որ այս ամենը տանում է ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանից դուրս բերելուն և այն սկզբում դիտորդներով, այնուհետև ՆԱՏՕ զինվորականներով փոխարինելուն: Իսկ ո՞ր երկիրն է տարածաշրջանում ներկայացնում ՆԱՏՕ-ն, ճիշտ է՝ Թուրքիան: Ստացվում է, որ ՀՀ դրեյֆը դեպի ՆԱՏՕ ոչ այլ ինչ է, քան դրեյֆ դեպի Թուրքիա: Տարածաշրջանի նայող նշանակվելուց և ռուսական գործոնի չեզոքացումից հետո Անկարային ոչինչ չի խանգարելու Ադրբեջանի հետ մեկտեղ իրագործել Մեծ Թուրանի ծրագիրը, որի բաղկացուցիչ մասն է կազմում այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը:

Մյուս կողմից Արևմուտքը ցանկանում է ՌԴ–ի և նաև Իրանի փոխարեն Անկարային դարձնել ՀՀ հիմնական տնտեսական գործընկեր: Առաջին քայլն այս առումով արդեն արվել է: Նախորդ տարվա արդյունքներով Թուրքիան բոլորից շատ ավելացրել է արտահանումը Հայաստան` միանգամից վեց անգամ, սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական էքսպանսիայի առաջին փուլ, որը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ:

Ակնհայտ է, որ հայ-թուրքական մերձեցումից շահելու են միայն Արևմուտքը և Թուրքիան, իսկ Հայաստանը հայտնվելու է նոր անվտանգային և տնտեսական մարտահրավերների առջև:

Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Գազանջատումներ. հայտնի են հասցեները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արելՀայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներին