Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երազիս ասել է՝ «մա՛մ, ես ողջ եմ, էլ չլացես». գոնե փոխանակում լիներ, հերի՛ք է, ի՞նչ բարի կամքի դրսևորում…

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱԱԾ-ն երեկ հայտարարեց՝ օրերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը, որի մոտ նաև զենք է եղել, որպես «բարի կամքի դրսևորում» կվերադարձվի Ադրբեջան:

Ի՞նչ են զգում այն ծնողները, որոնց որդիները տարիներով Բաքվի բանտում են, որոնց գտնվելն ադրբեջանական գերության մեջ Ալիևի ռեժիմը չի ընդունում, թեև հարազատները և իրավապաշտպան կազմակերպությունները նրանց նույնականացրել են տեսանյութերով: Ի՞նչ են զգում անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք հույսը չեն կորցնում, որ մի օր, Աստված տա...

2020 թվականի սեպտեմբերի 26-ից առ այսօր Մանյա Երկնափեշյանը որդու՝ ժամկետային զինծառայող Սերգեյ Անանյանից ոչ մի տեղեկություն չունի։ 

MediaHub-ի հետ զրույցում նա նշեց, որ վերջին անգամ խոսել է պատերազմից մեկ օր առաջ երեկոյան։ Հաջորդ օրն առավոտյան սկսվել է պատերազմն ու տևել 44 օր։ Այդ ընթացքում տիկին Մանյան լսել է միայն, որ Ջրականում (Ջաբրայիլ) թեժ մարտեր են․ որդու մասին առ այս պահը լսել է միայն ոչ հստակ՝ իրարամերժ տեղեկություն։ 

«Հրամանատարներն ու ընկերները խուսափում են առերես հանդիպումից։ Դասակի հրամանատարն ասել է, որ խմբերի են բաժանվել, 3 հոգի գնացել են այլ ուղղությամբ, Սերգս ու ևս 5 հոգի 119 մարտական դիրք, դասակի հրամանատարին էն 3 հոգուց մեկն է ասել, ով զոհվել է, այսինքն, հնարավոր է, և այդ տղան հանդիպած էլ չլինի, որովհետև տարբեր ուղղությամբ են եղել։ Հետո Ջրականի ուղղությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվել, արդյունք չի տվել անգամ այնտեղից բերված մասունքները՝ ԴՆԹ հետազոտությամբ»,- ասաց Մանյա Երկնափեշյանը։ 

Տավուշի մարզի Կողբ գյուղից Սերգեյի հարազատները 2022-ին գնացել են Արցախ, հանդիպել հրամանատարական կազմի հետ։ Հակառակ ծնողների ցանկությանը, հանդիպում այդպես էլ պատասխանատու անձանց հետ տեղի չի ունեցել։ Մեկն ասել է զոհվել է, մյուսներն ասում են չեն տեսել։ 

«Մեկը մյուսից տարբեր ինֆորմացիա են տվել։ Արդեն 3 տարի ու կես, մենք անորոշության մեջ ենք։ Ես հավատում եմ Աստծուն, իմ Սերգեյին եմ հավատում ու իմ երազներին։ Երազիս ասել է՝ «մամ, ես ողջ եմ, էլ չլացես», մտածում եմ այդ տարածքից գերեվարվել է»,- ասաց մայրը։

Ողջ մնացածները խուսափում են հանդիպումից, կամ տարբեր լուրեր են հայտնում ընտանիքին։ Իսկ Անանյանների ընտանիքը շարունակաբար սպասում է հրաշքի՝ հավատալով դրան։ «Զոհված տղաններից մեկը Լյուդվիգ Ավդալյանն է, ում, կարծեմ, ադրբեջանցիները սպանված վիճակում վիդեո էին տարածել: Ուզում էի զանգեի էդ տղայի պապային, գուցե ինչ որ բան իմանային, բայց չկարողացա... նախ իրենց կրկին անգամ չցավեցնելու, հետո էլ երևի ինձ»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Զինվորի մայրը երեկ լսել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել մեկ շաբաթ առաջ Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի հատվածում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին։ Վրդովվել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ իր լեզվով չի խոսում։

«Էնքան սխալ կա այս պետության մեջ, չգիտես՝ որն ասես։ Մենք բարի ազգ ենք, բայց Ադրբեջանի պես պետության հետ, որտեղ դեռևս գերեվարվածներ կան, որոնց հստակ թիվն ու անունները չգիտենք, պետք է փոխանակում լիներ, հերի՛ք է, որքան բարի կամք դրսևորեցինք։ Միևնույն է, տարիներ շարունակ ոչինչ չենք ստանում, քան արհամարանք»,- վրդովված հավելեց նա։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի հազարավոր հասցեներում Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-նՓլուզում Երևանի Պարոնյան փողոցումՀայտնի է, թե երբ և որտեղից կմեկնարկի երթը դեպի ԵրևանԱյսօրվա մայիսը հրաշք է. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը«Աստծով». Լիանա Վանոյանն աջակցում է Բագրատ սրբազանինՎաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին«Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջԵրթը հասնում է Սևանի կղզուն. անձրևի տակ մարդիկ շարունակում են քայլելՊայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբումՏյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվելՈ՞ւմ է հակացուցված կանաչ սալորըԲայդենի վարչակազմը դադարեցրել է ամերիկյան զինամթերքի մատակարարումը ԻսրայելինՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմինՄահացել է «Տիտանիկ» ֆիլմի հայտնի դերասանը (լուսանկար)Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումըԱրցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինԵռագույններով քոչարի՝ Երևան-Սևան ճանապարհին․ տեսանյութԵրևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացել ենՆույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՖրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականԼորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա ՎինտուրըԲագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղՉավի․ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում․ անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան