Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լարսում ոչ մի խոչընդոտ, ոչ մի սահմանափակում չկա մեր մեքենաների համար․ ՀՀ մաքսային կցորդ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մի քանի օր է՝ լուրեր են պտտվում, թե ռուսական կողմը մտադիր է փակել Վերին Լարսի անցակետը հայկական բեռնատարների համար և այդպիսով պատժել ՀՀ իշխանություններին, իսկ արդյունքում՝ Հայաստանին ու հայ ժողովրդին։ 

Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, սակայն, Mediahub-ի հետ զրույցում վստահեցրեց, որ որևէ խնդիր չկա, Լարսը բաց է հայկական մեքենաների համար, և մեր բեռնատարներն անխոչընդոտ անցնում են։

«Տեղեկությունների հավանական ու հավաստի լինելու մասին կարող եմ ասել, որ ինչքան փորձել ենք հաստատում ստանալ ռուսական տարբեր ծառայություններից, ոչ մի հաստատում չենք ստացել, որ նման իրավիճակ կա։ Հակառակը, մեզ հավաստիացնում են, որ նման քննարկում չի եղել, և հայկական բեռների համար ոչ մի սահմանափակում այս պահի դրությամբ չկա։ Ես հիմա նորից Լարսում եմ, քիչ առաջ զրուցել եմ մաքսային ծառայության մեր գործընկերների հետ, և նորից ինձ հավաստիացրել են, որ ոչ մի խնդիր չկա։ Տեղում էլ ես տեսնում եմ, որ ոչ մի սահմանափակում չկա, մեր մեքենաները մտնում-դուրս են գալիս, ձևակերպումները շարունակվում են, և էս պահին ոչ մի սահմանափակում, ոչ մի խոչընդոտ չկա մեր բեռների համար»,- ասաց Վահան Հակոբյանը՝ զարմանալով, թե որտեղից են տարածվում այդ լուրերը։

Մեր դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ ֆիտոսանիտարիական ստուգման վճարի չափը ավելացրել են ռուսները, Հակոբյանն ասաց․ «Ճիշտն ասած՝ էդ մասով տեղեկություն չունեմ, թե ինչն է ավելացել, բայց բեռների ձևակերպումները նորմալ կատարվում են։ Երեկ բավականին ձևակերպումներ ենք ունեցել՝ միրգ-բանջարեղեն, շուտ փչացող ապրանքներ նորմալ մտել են, հետ վերադարձներ չունենք, այսինքն՝ այս պահի դրությամբ ոչ մի խոչընդոտ չկա»։

Նա նաև նշեց, որ երկարատև կուտակումներ էլ առանձնապես չկան, միայն ժամանակ առ ժամանակ, օրվա տարբեր ժամերի կարող է լինել հերթ՝ կախված այդ պահի ծանրաբեռնվածությունից։

Վահե Մակարյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում