Yerevan, 15.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հետևողական քայլերով պետք է ամրապնդենք պետության դիմակայունությունը․ ՆԳՆ ՓԾ տնօրենը նիստ է գումարել

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարտի 6-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում կայացավ «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությանը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի» իրականացման գործընթացի վերաբերյալ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը նախագահում էր ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։ Հայտնում են փրկարար ծառայությունից։ 

Նիստին մասնակցում էին ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի, Պետական ռեզերվների գրասենյակի, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի, «ԱՌՆԱՊ» հիմնադրամի ներկայացուցիչներ և ՓԾ պատասխանատու ծառայողներ։

Հանդիպման նպատակն էր շահագրգիռ կողմերի հետ քննարկել փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների ընթացքը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առկա խնդիրները, մշակել գործողություների կատարման ճանապարհային քարտեզ, սահմանել համապատասխան աշխատակարգեր և կատարման ուղիներ։

Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն հայտնեց աղետների ռիսկի կառավարման ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման գործընթացի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստին մասնակից լինելու կապակցությամբ։

ՓԾ տնօրենը կարևորեց միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորումը, որի նպատակը ռազմավարության առաջընթացի արդյունավետ համակարգելն ու կազմակերպելն է:

«Աղետների ռիսկի կառավարումը հրատապություն և առաջնահերթություն է, որը պահանջում է հետևողական քայլերի իրականացում՝ ուղղված պետության դիմակայունության ամրապնդմանը, վտանգներին դիմագրավմանը, արտակարգ իրավիճակներին արագ ու արդյունավետ արձագանքմանը և հետաղետային վերականգնման կարողությունների ստեղծմանն ու զարգացմանը»,-նշեց Կամո Ցուցուլյանը։

Օրակարգի համաձայն՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները ներկայացրեցին համապատասխան զեկույցներ աղետների ռիսկի կառավարման ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում իրենց կողմից կատարված և կատարվելիք աշխատանքների վերաբերյալ, վեր հանեցին միջոցառումների իրականացման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտներն ու խնդիրները, միևնույն ժամանակ հանդես եկան դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ դիտարկումներով և առաջարկություններով։

Նիստի ընթացքում առաջ քաշվեցին միջգերատեսչական գործողությունների իրականացման համատեղ ծրագրեր, սահմանվեցին կատարման համապատասխան ժամկետներ: Նշված համատեքստում քննարկվեցին հիմնական և այլընտրանքային տարբերակներ, առաջարկություններ ներկայացվեցին առանձին ուղղություններով ներգրավվել համապատասխան փորձագետներ՝ այդ թվում միջազգային, ովքեր իրենց փորձով, խորհուրդներով և առաջարկներով կարող են բարելավել կատարվելիք աշխատանքների որակը։

Ամփոփելով հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները՝ նիստի նախագահը ծրագրի կատարողներին և համակատարողներին հորդորեց հետևողականորեն համատեղ աշխատանքներ իրականացնել ռազմավարությամբ սահմանված բոլոր ուղղություններով, հանձնարարեց յուրաքանչյուր ամիս հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքների ընթացքի և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ, ինչը հնարավորություն կընձեռի լուծում տալ գործնականում առաջ եկած խնդիրները և նախանշված ժամկետներում հասնել առավել տեսանելի արդյունքների։

Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about Fraudsters