Yerevan, 15.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն Իրանում սկսել է անհանգստություն առաջացնել. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iz.ru-ն «Շահի մատ. ինչո՞ւ են վատացել Իրանի և Հայաստանի հարաբերությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին փետրվարի կեսերին հանդիպել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Ըստ ԶԼՄ-ների, բանակցություններն անցել են լարված մթնոլորտում։ Ռաիսին նշել է, որ Թեհրանը դեմ է Հայաստանից ռուսական զորքերի դուրս բերմանը և նրանց փոխարեն ամերիկյան կամ արևմտյան որևէ այլ կոնտինգենտի տեղակայմանը։ Հետաքրքիր է, որ բանակցություններին հաջորդած մամուլի հաղորդագրությունները բավականին տարբեր են եղել։ Երևանը խոսել է միայն տնտեսական խնդիրների մասին, իսկ ըստ Իրանի նախագահի մամուլի ծառայության, Ռաիսին մանրամասն խոսել է անվտանգության իրավիճակի մասին։

«Մենք համաձայն չենք խնդիրների լուծմանն օգնելու պատրվակով տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը։ Մենք հավատում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի օգնի հաղթահարել մարտահրավերները, այլ նաև ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի ժողովուրդների և կառավարությունների համար»,- նշել է Իրանի առաջնորդը։ Հայկական ԶԼՄ-ները հավել յալ մանրամասներ են հայտնել։ Ըստ նրանց, Գրիգորյանի այցն անցել է լարված մթնոլորտում, «պաշտոնական Թեհրանը սառը ջուր է լցրել հայ պաշտոնյայի գլխին». «Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախագահ Ռաիսին հնարավորինս ուղիղ է խոսել։ Նա ասել է, որ եթե Հայաստանը պատրաստվում է հասնել ռուսական ռազմական կոնտինգենտի դուրսբերմանը և դրա փոխարեն հավաքական Արևմուտքի ուժեր բերել, ապա Իրանը դա թույլ չի տա»։

Հայաստան-Իրան-Ադրբեջան եռանկյունում ուժերի հարաբերակցությունը մի քանի անգամ է փոխվել: Այսպիսով, Խորհրդային Միության փլուզումից և Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Իրանը չմիացավ Թուրքիային և Պակիստանին, որոնք խզեցին դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ։ Թեհրանը նաև չփակեց Հայաստանի հետ սահմանի իր հատվածը, ինչի շնորհիվ հայերը կարողացան հաղթահարել հետպատերազմյան դժվարին տարիները։ Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունները բավականին բարդ են: Փաստն այն է, որ Իրանում ապրում է մոտ 25 միլիոն էթնիկ ադրբեջանցի։ Թեհրանը մտավախություն ունի, որ Բաքուն նրանց մեջ կհրահրի անջատողական և աշխարհիկ տրամադրություններ։ Բացի այդ, Իրանը մտահոգված է Իսրայելի հետ իր հարևանի սերտ կապերով։

Բաքուն դեռ դարասկզբից է սկսել հրեական պետությանը մատակարարել նավթ և դրա դիմաց ստանալ էլեկտրոնիկա ու զենք։ Անդրկովկասում նոր իրողություն եղավ 2020 թվականի աշնանը, երբ Հայաստանը պարտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Դա հանգեցրեց ադրբեջանա-թուրքական տանդեմի զգալի ամրապնդմանը։ Բաքվում և Անկարայում սկսեցին խոսել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին, որը եթե կյանքի կոչվի, ապա Իրանը կկտրվի Հայաստանից, հետևաբար՝ ելքից դեպի Սև ծով և ԵԱՏՄ երկրների շուկաներ։ Նման պայմաններում Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները լայնածավալ ճգնաժամ ապրեցին։ Թեհրանը հայտարարեց, որ չի հանդուրժի սահմանների վերագծում, և մի քանի լայնածավալ զորավարժություններ անցկացրեց։ Ադրբեջանը փակեց իր դեսպանատունը Իրանում և տարհանեց բոլոր դիվանագետներին։ Բացի այդ, Ադրբեջանում կանոնավոր դարձան հարձակումները «իրանական գործակալների» վրա, որոնք իբր զինված հեղաշրջում են նախապատրաստում։

Միաժամանակ բարելավվեցին Իրանի և Հայաստանի հարաբերությունները։ Հաճախակի դարձան բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները։ Իսլամական Հանրապետությունը բացեց իր հյուպատոսությունը Սյունիքի մարզում: Սակայն անցած տարեվերջին նոր շրջադարձ եղավ: Սեպտեմբերի 19-20-ի «հակաահաբեկչական գործողության» ընթացքում Ադրբեջանն ամբողջությամբ իր վերահսկողության տակ դրեց Ղարաբաղի ողջ տարածքը։ Այդ առումով Իրանը սկսեց վերանայել իր մոտեցումները։ Թեհրանը հայտարարեց, որ պատրաստ է օգնել իր հարևանին Ղարաբաղի վերականգնման հարցում։ Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, Իրանից «դրական ազդակներ կան»։ Բացի այդ, Իրանն ու Ադրբեջանը ընդհանուր եզրեր գտան տնտեսական հարցերում։ Բաքուն ճկունություն ցուցաբերեց և Թեհրանի հետ պայմանավորվեց, որ «Զանգեզուրի միջանցքի» այլընտրանքային երթուղին անցնի Իրանի տարածքով։

Հոկտեմբերին կողմերը պայմանավորվեցին երկաթուղու կառուցման շուրջ և սկսեցին ճանապարհային կամուրջի և մաքսային և սահմանային անցակետի կառուցումը։ Բացի այդ, սկսվեց Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացումը, որը պետք է Ռուսաստանը կապի Հնդկաստանի և Պարսից ծոցի հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն Իրանում սկսել է անհանգստություն առաջացնել։ Թեհրանը չի թաքցնում իր զայրույթը արևմտյան երկրների հետ Երևանի մերձեցման առնչությամբ: Իրանի համար այդ առումով ամենասարսափելին սեպտեմբերին տեղի ունեցած հայ-ամերիկյան զորավարժություններն էին։ Բացի այդ, Հայաստանն իր տարածք է ներգրավել ԵՄ դիտորդական առաքելություն և ակտիվ ռազմատեխնիկական համագործակցություն է հաստատել Ֆրանսիայի հետ։

Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինի, Իրանը չի ցանկանում, որ իր սահմաններում տեղակայվեն արևմտյան երկրների զորքեր։ «Իրանցիները հստակ ազդանշան են ուղարկում Երևանին, և եթե Հայաստանը չընդունի դա, ապա Իրանը, հավանաբար, զորքեր կկենտրոնացնի սահմանի մոտ ու վարժանքներ կանցկացնի։ Թեհրանը բավականաչափ միջոցներ ունի իր տեսակետը տեղ հասցնելու համար: Նրանք, այնուամենայնիվ, չեն անցնի սահմանը, Իրանը միշտ էլ խուսափում է ուղղակի ռազմական գործողություններից, դա տեսել ենք բազմաթիվ օրինակներով, այդ թվում՝ Գազայի հատվածի շուրջ ճգնաժամի ժամանակ»,- ասել է նա։

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանն էլ կարծում է, որ Հայաստանում աճում է արևմտյան երկրների ազդեցությունը։ «Երևանը գնում է Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Արևմուտքի հետքերով։ Հայաստանն ամբողջությամբ չի օգտագործում իր հարևանի հետ հարաբերությունների ներուժը։ Խոսքը միայն անվտանգության խնդիրների մասին չէ: Վերջին տարիներին Իրանը մոտենում է ԵԱՏՄ-ին, ստեղծվել է ազատ առևտրի գոտի, բայց, միևնույն ժամանակ, Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ առևտրի ծավալը վերջին մեկ տարվա ընթացքում մնացել է գրեթե անփոփոխ»,- նշել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank