Yerevan, 15.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին. Եվ այսպես՝

Մարտի 4

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ՀԱՊԿ-ի առնչությամբ Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր զրույցի մասին տեղեկությունները նշելով, որ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում չկա որևէ զրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կապված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում աշխատելու կամ այն լքելու որոշման հետ

Տեղի է ունեցել դեսպան Լիլիթ Մակունցի հանդիպումը Լոս Անջելեսի հոգևոր կառույցների և համայնքային կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչների հետ: Մակունցն իր ծավալուն ելույթով անդրադարձել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, այդ ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքին, Հայաստանի Հանրապետության ներկա մարտահրավերներին, անվտանգային իրավիճակին:

Մարտի 5

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ԱՄՆ կատարած այցի ընթացքում այցելել է Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի (UCLA) «Ռոնալդ Ռեյգանի բժշկական» կենտրոն:

Մարտի 6

Եգիպտոսի գործարարների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին: Վերջինս գործարարներին ներկայացրել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում բավականին մեծ աշխուժություն կա, և այն տնտեսության հիմնական ճյուղերից է:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Բելգիայի Թագավորությունում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վեռա Յուրովայի հետ։Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության կողմից արդարադատության ոլորտին տրամադրված զգալի աջակցության համար, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների երաշխավորման և օրենքի գերակայության վրա հիմնված կառուցակարգերի զարգացմանը։ Նախարարը նաև բարձր է գնահատել Եվրոպական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը և վերջիններիս Հայաստան իրականացրած փաստահավաք առաքելության այցը։

Մարտի 7

Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր Եվրամիությունը չունի, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսական արժեքների  կառույց։Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Ստանոն՝ հավելելով. «Եվրամիությունը չի նախատեսում նաև անդամ երկրների տարածքում վերապատրաստել հայ զինվորականներին»։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Հակոբ Վարդանյանն ընդունել են ԳԴՀ դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման (GIZ) և Տեղեկատվության վերականգնման վարկերի բանկի (KFW) պատվիրակություններին։GIZ-ի և KFW-ի ներկայացուցիչները նշել են, որ ՏԿԵ նախարարության հետ համագործակցությունը մեծ կարևորություն ունի իրենց համար, ապա փոխնախարար Հակոբ Վարդանյանից հետաքրքրվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» ծրագրի ընթացքի վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի յոթերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Մարտի 8

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան (ՀԱՊՀ), շրջայց կատարել համալսարանի լսարաններում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, շփվել ուսանողների հետ:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ Բեռնար Գետտայի հետ։ Գրիգոր Մինասյանը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարությունը գրանցել է հաջողություններ, որոնք հնարավոր չէին լինի առանց ԵՄ աջակցության ու փոխգործակցության, որն իրականացվում է տարբեր ձևաչափերով, ներառյալ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերը։ Նախարարն ընդգծել է յուրաքանչյուր տարի անցկացվող ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների հարցերով երկխոսության նիստերի կարևորությունը՝ որպես ոլորտային բարեփոխումների շուրջ ծավալուն քննարկումների կարևոր հարթակ։

Մարտի 9

Կայացել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումը Եվրոպական միության ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ։ Գեներալ Բրիգերը ներկայացրել է ռազմական և պաշտպանական ոլորտում Եվրոպական միության ռազմավարությունը և դրանից բխող առաջնահերթությունները, համաեվրոպական անվտանգության տեսլականը՝ այս համատեքստում նշելով, որ Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում։

TRT-World-ի թղթակից Յուսուֆ Էրիմի հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները շարունակվում են: Հարցազրույցի ընթացքում քննարկվել են բանակցությունների ընթացքը, Բաքվի և Երևանի կողմից տարածքային ամբողջականության նկատմամբ իրենց հանձնառությունները:

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank