Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայացքով փնտրում եմ, որ Գոռիս նման գոնե մեկին գտնեմ, պինդ գրկեմ ու կարոտս առնեմ ...

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լուսանկարից մեզ ժպտացող լուսավոր տղան Մարտակերտ քաղաքից Գոռ Անտոնյանն է։ 21-ամյա երիտասարդը զինվորական պարտադիր ծառայությունը վերջացնելուց հետո զինվորագրվել է ԱԱԾ ուժերում, նորից լծվել հայրենիքի պաշտպանությանը։ 

Տատը՝ Իրա Հարությունյանը, MediaHub-ին պատմում է, որ Գոռի հայրը ինսուլտից մահացել էր 2020 թվականին, տան ամբողջ հոգսը մնացել էր մոր ուսերին։ Հոր մահից հետո Իրայի դուստրը 3 երեխաներով տեղափոխվել են ապրելու մոր մոտ։ Գոռն ընդունվել էր Արցախի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժինը, ուսանող էր։ 

«Ուսման համար ամեն օր գնում էր Ստեփանակերտ, հետո գալիս Մարտակերտ։ Ասաց՝ «չեմ աշխատում, ամբողջ գումարը ճանապարհի վրա է ծախսվում, ավելի լավ է, հեռակա ուսուցմամբ սովորեմ, որ աշխատեմ»։ Սկզբից ուզում էր բանակ մտներ շարունակելու ծառայությունը, ես նրան ասացի՝ «բա ո՞ր կռիվ սկսվի, ծառայություն պետք չի մտնես, դու ուսանող ես, սովորի»։ Ասաց՝ «տատի՛, եթե նույնիսկ ծառայող չլինեմ, կռիվ սկսվի, ես առաջինն եմ գնալու»։ Տղաս առաջարկեց, որ իր հետ աշխարազոր ուժեր մտնի, բայց ինքը նախընտրեց ԱԱԾ-ն, քանի որ իր ընկերների մեծ մասն այնտեղ էին»,- ասում է մեր զրուցակիցը։

Իրա Հարությունյանն ասում է, որ սեպտեմբերի 2-ին Գոռը համալսարանում փորձել է հեռակա ուսուցմամբ շարունակել կրթությունը, բայց դասախոսն առաջարկել է, որ ազատ օրերին գա դասի, երբ ծառայության մեջ կլինի՝ բացակա չեն դնի։ 

«Դասավորեց, գործերը եկան։ 10 օր դիրքերում էր, մեզանից մոտ՝ Մաղավուզում, հետո երբ իջնում էր դիրքերից՝ գնում էր համալսարան։ 2023-ի սեպտեմբերի 12-ին եկավ, ասաց՝ «վաղը գնում եմ դիրքեր»։ Ես էլ, իր մայրն էլ ասացինք, որ «նոր եք իջել, կարո՞ղ է իրավիճակը լավ չի», ինքն ասաց, որ գնում են ընկերներին փոխարինեն, խաբեց մեզ, չասաց, որ համար 1 հրաման են տվել։ Սեպտեմբերի 13-ին նրան տեսանք վերջին անգամ»,- հիշում է տատը։ 

Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, ընտանիքի անդամներն այդպես էլ Գոռի հետ չկարողացան կապ հաստատել։ Ուշ երեկոյան միայն մոր sms հաղորդագրությանն է պատասխանել, որ ողջ եմ, լավ եմ ու քեռուց է հարցրել։

«Կարծում էինք էլի Մաղավուզում է, սրտահովություն էր։ Բայց իրավիճակը բարդանալով նրանց տեղափոխել են «Պուշկեն յալ» տեղամաս, քանի որ հավանական էր, որ ադրբեջանական զորքն այդ ուղղությամբ հեշտությամբ կմտներ Մարտակերտ»։ 

Սեպտեմբերի 20-ի առավոտյան ժամը 5-ից 6-ի սահմաններում ադրբեջանական զորքի կողմից արձակված ականանետի արկի պայթյունից «Պուշկեն յալ» կոչվող դիրքում անմահանում է 21-ամյա Գոռ Անտոնյանը։ 

«Ընկերներն ու հրամանատարը ավելի ուշ պատմել են, որ նահանջ հրաման են ստացել, քանի որ տվյալներ ունեին, որ քիչ հետո այդ ուղղությամբ կկիրառվի ավիացիոն հարվածներ։ Գոռը դիպուկահար էր։ Կապ են տվել, որ դուրս գա, ասել էր՝ հիմա հարմար պահ գտնեմ, ես էլ իջնեմ, դուք գնացեք։ Դրանից այնմիջապես հետո տեղանքը արկակոծվել է, Գոռս մնացել է հողի տակ»,- արտասվում է 66-ամյա կինը, ասում, որ Գոռն իր առաջին թոռն էր, բոլորից ամենասիրելին։

Տատն ասում է, որ դիակի որոնման համար ամեն օր Մարտակերտի դիահերձարան ու հիվանդանոց են գնացել, բայց Գոռի մարմինը գտնվածների մեջ չեն գտել։ Սեպտեմբերի 24-ին մարտակերտցիների համար բացվել է Ստեփանակերտ տանող ճանապարհը։ Նույն օրը ծանոթներից մեկն ասել է, որ նրա դին գիշերն Աղդամով տարել են Ստեփանակերտ։ Նույնը հավաստիացրել է նաև Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը։

«Ես թոռներիս հետ միանգամից տեղափոխվել եմ Հայաստան։ Աղջիկս ու տղաս Գոռին փնտրում էին Ստեփանակերտում։ Մորգում ասացին այդ անուն-ազգանունով ոչ ոք չկա, գնացել են քննչական կոմիտե, այնտեղ լուսանկարից ճանաչել։ Հետո առաջարկել են՝ «դուք գնացեք, մենք դիակները կուղարկենք Գորիս»։ Շատ դժվար օրեր ենք տեսել։ Երկար փնտրելուց հետո Գոռին վերջում գտել ենք Վանաձորի դիահերձարանում»։ 

Հոկտեմբերի 4-ին Գոռի մարմինն ամփոփվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ 

Գոռը նաև սիրած աղջիկ ուներ։ Այդ մասին ընտանիքի անդամներն իմացել են այն ժամանակ, երբ Գոռի հեռախոսը փոխանցել են իրենց։

«Նամակագրություններ ունեին իրար հետ, հասկացանք, որ նա ընտրյալ ուներ։ Ամեն ինչ կիսատ մնաց, թե՛ երազանքները և թե՛ ապրողներիս կյանքը։ Մեկ-մեկ դուրս եմ գալիս քաղաք, հայացքով նայում եմ երիտասարդներին, որ Գոռիս նման գոնե մեկին գտնեմ, պինդ գրկեմ ու կարոտս առնեմ։ Թող ոչ մեկ չզգա այն ապրումն ու ցավը, որ զգում ենք մենք»,- հավելում է Մարտակերտից բռնի տեղահանված Իրա Հարությունյանը։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback