Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կյանքի դժվարությունների դեմ Ռուզաննան միայնակ է պայքարում, նրան ուժ է տալիս Եռաբլուրում ննջող Վալերին...

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վալերի Գասպարյանն Արցախի Սարուշենից էր, փրկարար ծառայության սպա։ Նրա կինը՝ Ռուզաննան, MediaHub-ին պատմում է, որ չնայած Արցախում ստեղծված իրավիճակին ու վերջին տարիների դժվարություններին, բոլոր փորձությունները հաղթահարում էր, որովհետև նույնիսկ ամենաանհնարին թվացող խնդիրը լուծում էր ստանում, երբ դրանով զբաղվում էր Վալերին։

«2008 թվականին, երբ Արցախում Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Մեծ հարսանիք»-ը, այդ ժամանակ ես ու Վալերին ևս ամուսնացանք։ Երջանիկ էինք, համատեղ ապրած տարիները մեզ ավելի շատ երջանկություն պարգևեցին, երբ լույս աշխարհ եկան մեր բալիկները՝ Սյուզաննան, Վալերիան և Վլադիմիրը»,- պատմում է Ռուզաննան։

Ինքն ու ամուսինը բախտակիցներ են։ Նրանց հայրերը զոհվել են արցախյան առաջին ազատամարտում։ Դժվար մանկությանը զուգահեռ Արցախի Սարուշենում գրեթե միասին են մեծացել՝ իրար հավանել, հետո ընտանիք ստեղծել։ Ռուզաննայի խոսքով՝ ամուսինը շուրջ 18 տարվա փրկարար ծառայողի փորձ ունի։ Մշտապես եղել է դեպքի վայրերում, օգտակար եղել՝ ում ինչով կարող էր։ Դրան զուգահեռ նաև մեքենաների վերանորոգման աշխատանքով էր զբաղված։

«Ամեն ինչ անում էր ընտանիքը կայուն պահելու համար։ Իր մասնագիտական առաքելությունից բացի, Վալերիի համար միշտ առաջնային էր հայրենիքի պաշտպանությունը։ Մասնակցել է ապրիլյան և 44-օրյա  պատերազմներին։ 2015 թվականին հայտնվել էր շրջափակման մեջ, հազիվ մազապուրծ է եղել, 2020-ին, չնայած պատերազմի մասշտաբներին, էլի փրկվել է»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Ռուզաննայի երջանկությունն ընդհատվեց նախորդ տարվա ռազմական գործողությունների ժամանակ։ Հասկանալով իրադրության լրջությունը ու հեռվում դիտարկվող ադրբեջանական զորքի կուտակումները՝ վերցրել է զենքն ու միացել հայրենիքի պաշտպանությանը։ 

«Սեպտեմբերի 19-ին մենք տանն էինք, ինքը դուրս եկավ իր գործերով։ Ժամը 11-ի սահմաններում հորեղբորս կինը զանգեց ու ասաց՝ «չվախենաս, բայց կուտակումներ կան, ինչ-որ մին ամեն դեպքում սպասվելու է», ես իսկապես խուճապի չեմ մատնվել։ Հետո Վալերին եկավ, տնից հաց ու այլ ուտելիք վերցրեց, փոխեց հագուստը ու գնալուց առաջ վզից հանեց շղթան, իրեն հատուկ հումորով ասաց` «չգիտեմ ինչ կլինի, եթե չգամ, սա Վլադիմիրին կտաս»։ Ես հարցրեցի իրավիճակից, ասաց, որ կուտակումները շատ են, գյուղը պետք է պահվի։ Հետո հրահանգեց, որ երեխաների համար տաք հագուստներ վերցնեմ, փաստաթղթերը հավաքեմ»։

Վալերիի գնալուց շատ ժամանակ չանցած սկսվում է պատերազմը։ Երկար մղած մարտերի ընթացքում ադրբեջանական զորքերն առաջանում են դեպի  Սարուշեն։ Ռուզաննան ասում է, որ ամուսինը կարող էր և չգնալ ռազմադաշտ, քանի որ փրկարար ծառայող էր, բայց իրավիճակից ելնելով՝ առաջիններից մեկը հենց փրկարարներն են զենք ստացել։

«Գիշերը գյուղը տարհանվեց։ Մենք անտառներով գնացինք հարևան գյուղ։ Այնտեղից մեր համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանը վիրավոր վիճակում եկավ ու մեզ տեղափոխեց Ստեփանակերտ։ Գյուղի տղամարդիկ այդ ընթացքում պաշտպանեցին Սարուշենը, մինչև բոլորս գնացինք։ Եթե տարհանումն այդքան կազմակերպված չլիներ, չգիտեմ՝ ինչ կլիներ մեր վիճակը»,- ասում է նա։

Թեժ մարտերի ընթացքում, հենց Սարուշենի մատույցներում ընկերոջը՝ փրկարար Գեղամ Ղազարյանին օգնելու նպատակով առաջանալիս, կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստանում նաև 41-ամյա փրկարարը։ Նրան հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։ 

2023 թվականի պատերազմում Ռուզաննան ամենաշատն է կորցրել, ամենաթանկն է կորցրել։ Սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ամուսնուց բացի զոհվել են նաև 2 եղբայրները։ Երիտասարդ կինն այժմ միայնակ է պայքարում կյանքի դժվարությունների ու անարդարությունների դեմ։ Իսկ երբ ուժասպառ է լինում, նրան նորից ուժ է տալիս Վալերին, որ հավերժ ննջում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback