Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ապակյա կոլբաներից, ջրով լի տակառներից մինչև ժամանակակից կրակմարիչներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նույնիսկ նախքան կրակմարիչի հայտնվելը, գյուտարարները կրակը մարելու համար տարբեր սարքեր են ստեղծել: 17-րդ դարում առաջին անգամ կրակ մարելու համար սկսել են օգտագործել ջրով ապակյա կոլբաներ, որոնք հրդեհի դեպքում պետք էր բացել և պարունակությունը լցնել կրակի վրա կամ նետել կրակի մեջ։ Ավելի ուշ սկսեցին օգտագործել ջրով և սև վառոդով լցված պատրույգով հագեցած փայտե տակառներ։ Վառված լարով նման տակառը գլորվում էր կրակի մեջ, որտեղ պայթում էր, իսկ ներսում եղած ջուրը մարում էր բոցը։ Նմանատիպ սարք ստեղծվել և արտոնագրվել է անգլիացի քիմիկոս Ամբրոզ Գոդֆրիի կողմից 1723 թվականին։ Նման կրակմարիչներ օգտագործվել են 1729 թվականին Լոնդոնում բռնկված հրդեհը մարելու համար։

Առաջին ձեռքի կրակմարիչը մեզ ծանոթ ժամանակակից տեսքով հորինել է անգլիացի կապիտան Ջորջ Ուիլ յամ Մանբին 1813 թվականին: Սարքը տեղափոխվում էր սայլակով և բաղկացած էր 13,6 լիտր ծավալով պղնձե անոթից՝ լցված կալիումի կարբոնատով՝ պոտաշով։ Հեղուկը գտնվում էր անոթի մեջ սեղմված օդի ճնշման տակ և բաց էր թողնվում ծորակը բացելիս: Որոշ ժամանակ անց հայտնագործվեց հրդեհաշիջման խառնուրդ, որը պատրաստվում էր օճառի գործարանների թափոններից կամ ջրով նոսրացված կավից։ Սաքսոնիայից ինժեներ Կյունը 1846 թվականին հորինել է, այսպես կոչված, հրդեհաշիջման տուփը, որը լցված էր սելիտրայի և ծծմբի խառնուրդով։ Այդ խառնուրդը բռնկվելիս գազ է արձակել, որը և կանխում է կրակի տարածումը։ Թթվային հիմքով առաջին կրակմարիչը հայտնագործել է ֆրանսիացի Ֆրանսուա Կարլիեն 1866 թվականին։

Պատմության մեջ առաջին անգամ այդ կրակմարիչն է ունեցել անհրաժեշտ ճնշում. գինեթթվի և սոդայի ռեակցիան առաջացրել է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որը դուրս է մղվել կրակմարիչից։ Այդ սարքը կատարելագործվել և կրկին արտոնագրվել է 1872 թվականին Գլազգոյի Ուիլ յամ Դիկի կողմից, որը գինեթթուն փոխարինել է ավելի էժան ծծմբաթթվով։ 1884 թվականին «Հարդեն նռնակ թիվ 1»-ն է արտոնագրվել ԱՄՆ-ում Ջոն Հարդենի (Չիկագո) կողմից։ Դա աղերի ջրային լուծույթով լցված ապակե շիշ էր, որը նախատեսված էր կրակի օջախ նետելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ապակե կրակմարիչ նռնակները շատ սահմանափակ կիրառություն ունեին, դրանց արտադրությունը շարունակվել է մինչև 20-րդ դարի 50-ական թվականները։

Նման կրակմարիչները ունեին շատ օրիգինալ անվանումներ՝ Բուխերի փամփուշտներ, Վիների գլան, «Ռուսաստան» և «Մահ կրակին»։ Դրանց զուգահեռ հայտնվեցին ստվարաթղթե կրակմարիչներ՝ պատրաստված 60-70 սմ երկարությամբ և 5-7 սմ տրամագծով մետաղական կափարիչով ջահի տեսքով։ Դրանք լիցքավորել են նատրիումի աղերի (բիկարբոնատ, քլորիդ, ֆոսֆատ և այլն), երկաթի օքսիդների, ներկանյութերի մանրացված չոր խառնուրդներով։ Միայն 20-րդ դարի սկզբին են հայտնվել փրփուրի և ածխածնի երկօքսիդի կրակմարիչների առաջին նմուշները։ Ալկալային և թթվային լուծույթների միջև քիմիական ռեակցիայի արդյունքում ստացված փրփուրի միջոցով դյուրավառ հեղուկների մարման մեթոդն առաջարկվել է 1904 թվականին ռուս ինժեներ Ալեքսանդր Լորենի կողմից։

Որպես փրփրացնող նյութեր՝ օգտագործվել են ալբումին, սոսինձ, լորձանյութ և օճառի մնացորդներ։ Բոցը հանգցնելու համար պետք էր կրակմարիչից դուրս մղել փրփուրը։ Հետո երկար ժամանակ ամենատարածվածը համարվում էին փոշու և ածխածնի երկօքսիդի կրակմարիչները։ Եվ եթե փոշիով կրակմարիչները կոմպակտ են ու թեթև, բայց, միևնույն ժամանակ, անարդյունավետ, ապա ածխածնի երկօքսիդի կրակմարիչները բարձր արդյունավետություն ունեն, բայց և՝ մեծ քաշ և չափսեր։ Մեր օրերում էլ արագ զարգացող և ամենահեռանկարային ոլորտներից է հեղուկ ինքնաշեն կրակմարիչների և հրդեհաշիջման սարքերի մշակումը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն Այս պահին Տավուշում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններԱրտակարգ դեպք՝ ԲալահովիտումՈրևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՀավաքը չենք հետաձգելու, ակնհայտ է՝ իշխանությունները վախեցած են․ Գառնիկ Դանիելյանը՝ Օպերայի հարակից տարածքները ոստիկանության կողմից փակելու մասին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է լինելու ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիԲանակցությունների ընթացքում քննարկվել է որոշ շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը. Զախարովա Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՎթար՝ Արարատում. բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որոնում են վթարի պատճառ «Jeep»-ը Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար «Քիչ մնաց, պինդ կացեք». Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Քաղաքացիների անհնազանդության ակցիան Խանջյան փողոցում Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. կիրառվել է տնային կալանք Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվել են նոր դիրքեր Խարկովի մարզում Ալիևի նոր պահանջը Նշված հասցեներում ջուր չի լինի Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Գալուզին Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԵրևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երեւանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով