Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանի երազանքը ջազ-էստրադային երգչուհի դառնալն էր: «Մանկուց միշտ իմացել եմ, որ դառնալու եմ երգչուհի: Մանկապարտեզում երգերի մենակատարի դերն ինձ էին վստահում, փոքրիկ բեմադրությունների ժամանակ գլխավոր դերում էի: Եթե Նոր տարվա հանդես էր, որպես Ձմեռ պապիկ՝ հրավիրվում էր պրոֆեսիոնալ դերասան, իսկ Ձյունանուշը ես էի լինում: Իմ պատկերացումներում ջազ-էստրադային երգչուհի էի: Սովորել եմ Երգի թատրոնում 1,5 տարի:

Կիսատ թողեցի ուսումս, որովհետև ծնողներս որոշեցին, որ պետք է ընդունվեմ Կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը: Անկեղծ լինեմ, փոքր տարիքում չեմ սիրել դասական երգեցողությունը: Ծնողներիս հետ պայմանավորվածություն ունեի, որ երրորդ կուրսից փոխադրվելու եմ էստրադային բաժին: Դասական բաժնում սովորելուս նպատակն էր, որ իրենց մեծ ցանկությունը կատարեի: Բայց այնպես ստացվեց, որ առաջին կուրսի ավարտին դասախոսս՝ պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը, ասաց, որ պետք է մրցույթի մասնակցեմ: Շատ թեթև պատրաստվեցի, չէի կարծում, որ որևէ մրցանակային տեղ կզբաղեցնեմ: «Վերածնունդ» մրցույթում մրցանակային տեղ զբաղեցրեցի, ինչից նաև զարմացա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիլվան:

Պատմում է՝ իր ուսանելու երկրորդ տարում պետք է տեղի ունենար «Պավել Լիսիցյան և Տաթևիկ Սազանդարյան» մրցույթը: «Դասախոսս որոշեց, որ այդ մրցույթին էլ պետք է մասնակցեմ: Պատրաստվելու ընթացքում ուղղակի սիրահարվեցի օպերային արվեստին: Այդ պահից սկսած իմ ուղեղից ջնջեցի այն միտքը, որ պետք է փոխեմ բաժինը ու կենտրոնացա որպես օպերային երգչուհի իմ կյանքը շարունակելու ուղղությամբ»,-նշում է զրուցակիցս: Այս մրցույթում Սիլվա Պետրոսյանն արժանացել է «Կոմիտասի լավագույն կատարում» և Ֆիլհարմոնիայի հատուկ մրցանակներին: Սիլվայի խոսքով, օպերային երգարվեստում կայանալու ճանապարհը շատ դժվար էր, հատկապես, երբ փորձում ես կայանալ Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում: «Ունենք մեկ օպերային թատրոն: Կոնսերվատորիա ընդունվողների թիվը շատ մեծ է, դասական բաժնում ամեն տարի մի քանի տասնյակ դիմորդ և հետո արդեն ուսանող կա: Բայց թատրոնում տեղերը սահմանափակ են, ու այնտեղ հայտնվելը, նկատի ունեմ պրոֆեսիոնալ առումով համապատասխանելը, այդքան էլ հեշտ չէ:

Ցանկացած դերի համար լինում են քաստինգներ, ընտրություն է կատարվում բավականին մեծ թվով մարդկանց միջև: Մեր մասնագիտության դեպքում հանգստի ժամանակ գրեթե չի լինում: Եթե անգամ աշխատանքի վայրում չես, սովորելու և ուսումնասիրելու նյութ ունես: Անկեղծ լինեմ, օրեր են լինում, երբ մի քանի ներկայացում է լինում, այն աստիճանի հոգնածություն եմ զգում, որ անգամ ձայն լսել չեմ ուզում, բայց անգամ այդ դեպքում իմ պարագայում երբեք չի ստացվում լիարժեք հանգստանալ: Մտածում եմ՝ լավ, նոտաներն աչքի անցկացնեմ, վաղը փորձի եմ, և այսպես շարունակ»,-հավելում է Սիլվան: Մասնագիտական հիասթափությունների մասին խոսելիս նա իր կյանքից մի դրվագ է հիշում. «Երգի թատրոնում պայմանավորվել էի, որ պետք է երգի ձայնագրություն անեի, այդ օրը գնացի Կոնսերվատորիա, իմ դասախոսը լսեց ինձ ու ասաց՝ պետք է ընտրություն կատարես, եթե ընդունվում ես դասական բաժին, պետք է առհասարակ չերգես էստրադային երգեր: Այդ օրերին կյանքս չստացված էի համարում:

Զանգահարեցի, ձայնագրությունը չեղարկեցի: Սա իմ առաջին հիասթափությունն էր, որն ավարտվեց մեծ հաջողությամբ: Հետագայում փոքրիկ հիասթափություններ ևս եղել են, հատկապես ուսանողական տարիներին, երբ մի բան փորձում ես ու չի ստացվում կամ չի ստացվում այնպես, ինչպես նախատեսում ու պատկերացնում ես. բայց բնավորությամբ այնպիսին եմ, որ հիասթափությունը տևում է առավելագույնը երկու օր: Դրանից հետո ուժերս մեկտեղում եմ՝ ես դա կարող եմ ու պետք է անեմ, ու սովորաբար արդյունքը շատ ավելի լավն է լինում, քան մինչ այդ նախատեսում էի»: Սիլվան թալիսմանի պես է համարում Վերդիի «Տրավիատա» օպերան: «Կոնսերվատորիայի չորրորդ կուրսում էի սովորում, Օպերային թատրոնում Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ բացվեց երիտասարդական օպերային ծրագիրը: Մասնակցեցի այդ քաստինգին և ընդունվեցի: Այդ ժամանակ լսումները Լևոն Ջավադյանի հետ համատեղ անցկացնում էր Գեղամ Գրիգորյանը, նախատեսում էին «Եվգենի Օնեգին» օպերան: Երբ ինձ լսեց Գեղամ Գրիգորյանը, ասաց՝ պետք է պատրաստես «Տրավիատա» օպերայում Վիոլետայի դերերգը:

Բավականին ծանր դեր է, «տառապում» էի մտքից, ապրումներից, թե կկարողանա՞մ կատարել դերն այդ տարիքում: Ընդունվելուցս մի քանի տարի անց որոշվեց «Տրավիատան» վերականգնել, հրավիրվեց ռեժիսոր: Մասնակցեցի փորձերին, վերջում երգեցի Գեղամ Գրիգորյանի տղայի՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանի ղեկավարությամբ: Այդ օրվանից սկսված Վիոլետայի դերերգն ինձ համար շրջադարձային եղավ: Ցանկացած նոր ձեռքբերում ունենալուց հետո, միևնույնն է, այն զգացողությունը, որ ապրել եմ «Տրավիատայի» պրեմիերային, երբևիցե չի կրկնվել»,-ասում է զրուցակիցս:

Սիլվայի խոսքով, կարևոր չէ, թե որ թատրոնում ես երգում: «Ամենահաճելին հարազատ թատրոնում երգելն է: Եթե երգում ես քեզ հոգեհարազատ ու սիրելի դերերգեր, հաճույք ես ստանում քո ելույթից, կարող ես քո կարիերան համարել հաջողված: Եթե ցանկացած վայրում քեզ երջանիկ ես զգում, հաջողությունը հենց դա է: Կարևոր չէ, թե որ բեմում ես երգում, կարևոր է, թե ինչպես ես երգում, ինչպես են քեզ ընդունում, ինչպես են ընկալում քո ելույթը: Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց նման ելույթներն են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում: Մենք յուրահատուկ հանդիսատես ունենք: Գուցե միշտ չէ, որ լեփ-լեցուն դահլիճներ ենք ունենում, չնայած վերջերս օպերային արվեստի սիրահարները շատացել են՝ ի ուրախություն բոլորիս, բայց ինչպես ասում են՝ քանակը չէ կարևորը, այլ որակը:

Մարդիկ այժմ թատրոն գալիս են պատրաստված, ամենաքիչը գոնե ծանոթանում են լիբրետոյին, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում բեմում: Երբ սկսում են հաճախ գալ ներկայացումների, արդեն համեմատություններ են անցկացնում նախորդների հետ, վերլուծություններ անում, իրենց կարծիքներն ավելի դիպուկ, քննադատություններն ու գովեստի խոսքերն ավելի տեղին են լինում: Սա պարտավորեցնող է ու հաճելի»,եզրափակում է օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանը: Ներկայում հանդես է գալիս «Տրավիատա» օպերայում՝ Վիոլետայի, «Բաթերֆլայ» օպերայում՝ Բաթերֆլայի, «Տուրանդոտ» օպերայում՝ Լիուի, «Կարմեն» օպերայում՝ Միքայելայի դերերգերով, և այլն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան