Yerevan, 22.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գալու է փուլ, երբ կկարողանանք համագործակցել «Netflix»-ի հետ». Գոշ Հակոբյանը՝ «Սիրելի Սահմի» նախագծի և ռեժիսորական աշխատանքների մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երիտասարդ դերասան և ռեժիսոր Գոշ Հակոբյանը լսարանի դատին է հանձնել թվով 5-րդ hեռուստաարտադրանքը՝ «Սիրելի Սահմի» հեռուստասերիալը, որը հաշված օրերի ընթացքում կարողացել է գրավել հեռուստադիտողների ուշադրությունը: Նախագծի հեղինակները ևս նշում են, որ հայկական շուկայում սա էքսպերեմենտալ հեռուստանախագիծ է, որում փոխկապակցվում են մի քանի ժանրեր: Նախագծի ռեժիսորը՝ Գոշ Հակոբյանը նախագծի մասին բացառիկ մանրամասները վստահել է Tert.am Life-ին: 

«Արդեն տևական ժամանակ է ինչ բջջային հեռախոսիս գլխավոր լուսանկարը «Netflix»-ի լոգոն է և ես վստահ եմ, որ լավագույնն առջևում է և մոտ ապագայում կգա այն օրը, երբ թիմիս կհայտնեմ, որ պիլոտային աշխատանքին «Netflix»-ը հավանություն է տվել և մենք կստանանք համատեղ աշխատանք: Սա միջազգային պրակտիկա է և Թուրքիան տարվա ընթացքում 1-2 համատեղ աշխատանք է ներկայացնում «Netflix»-ի հետ և կարծում եմ, որ այս փուլում սա սանդղակ է ինձ համար, որին ձգտում եմ»,- ասաց Գոշ Հակոբյանը:

Լսարանը Գոշ Հակոբյանին ճանաչում է նաև տարբեր հեռուստանախագծերից, բայց վերջին ժամանակահատվածում նա ներկայանում է հեռուստաարտադրողի կարգավիճակում՝ մեզ հետ անկեղծանալով, որ սա իր համար ճիշտ «դեր է»:
«Այս կարգավիճակում, երբ ես արտադրող եմ ինձ առավել քան հարմարավետ եմ զգում: Ես չեմ աշխատում միայն կադրի հետ, ես զբաղվում եմ մեր աշխատանքների երաժշտական հատվածով, մոնտաժային և աշխատանքի գրեթե բոլոր հատվածներում ունեմ ներգրավվածություն: Ամեն նախագծի հետ մենք սահմանում ենք նոր նշաձող, որը գալիս է փորձով: Մենք անում ենք նախագծերը՝ հընթացս հմտանալով: Այս ոլորտը սրընթաց զարգանում է և դու պետք է հասցնես այդ ընթացքի հետևից և հասցնես թրծվես ոլորտում: Մենք իրականացնում ենք մանրակրկիտ աշխատանք և կարող եմ ասել, որ թիմի յուրաքանչյուր անդամ իր ողջ ռեսուրսները դնում է գործի վրա: Իննան ինձ հետ կարող է շտատիվ իջեցնել, գնալ որևէ ռեկվիզիտի հետևից, ես հանգիստ կարող եմ սցենար տպել և տևական ժամեր կարող ենք անցկացնել նկարահանման հրապարակում՝ լավագույն որակը ստանալով»,- նշեց ռեժիսորը: 

«Սիրելի Սամի»-ն ռոմանտիկ դրամա է ֆանտաստիկայի տարրերով, որտեղ հերոսը կարողանում է ճամփորդել ժամանակի մեջ 1840-ականներից՝ գալով մեր օրեր, որտեղ նա տեսնում է՝ ինչպես է փոխվել մարդն ու ինչպես է 180 աստիճանով փոխվել կնոջ նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումը: Այս նախագծում ներգրավված են մեծ թվով դերասաններ նաև Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանները: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Իննա Խոջամիրյանը և Սոս Ջանիբեկյանը: 

«Վստահաբար այս նախագիծը տարբերվում է իր բարդությամբ և մարտահրավերներով, բայց կարող եմ ասել, որ մենք կարող էինք ընտրել էլ ավելի բարդ ձևաչափ այս աշխատանքի համար, երբ 1840-ականների տեսարանները կլինեին գրեթե բոլոր 10 սերիաներում, բայց անգամ այս ձևաչափով աշխատանքի դեպքում ես կարող եմ ասել, որ սպառվում է ահռելի բյուջե, բայց մենք մեծագույն սիրով ենք անում այս աշխատանքը՝ լիահույս լինելով, որ լսարանը կգնահատի այս նախագծի մասշտաբներն ու որակը»,- նշեց նա:

 

«Սիրելի Սահմի» հեռուստանախագծի առաջին սերիաներն արդեն հասանելի են, բայց մեզ հետ զրույցում Գոշ Հակոբյանը նշում է, որ առաջին սերիաների վրա արվել է ահռելի աշխատանք, թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական:
«Նախնական աշխատանքները ևս ծավալուն էին, երբ փնտրում էինք տարածքը, հետագայում ամեն տեղանքում պետք է ստանայինք 1840-ականների շունչը, ձևափոխեինք տարածքն ու արվել է մասշտաբային նկարչական աշխատանք, տարազներ և այսպես շարունակ, որպեսզի սպառողը կարողանա լիովին վերապրել այդ շունչն ու հասկանալ նաև գլխավոր հերոսին՝ Միհրանին: Գյումրիի տեսարանները նկարել ենք 4 օրում և օրվա ընթացքում 17 ժամ շարունակ աշխատել ենք»,- հավելեց նա:

 

Անդրադառնալով նախագծի թեմային՝ ժամանակի մեջ ճամփորդելուն, Գոշ Հակոբյանը նշեց, որ այս թեմատիկայի մեջ առանցքային էր գլխավոր հերոսին ընտրելը:
«Ես կարող եմ ասել՝ եթե մենք Սոս Ջանիբեկյանի փոխարեն ընտրեինք այլ դերասան շատ հավանական է, որ կունենայինք ծիծաղելի և անբնական տեսարաններ և կարող եմ ասել, որ այս փուլում իմ ֆավորիտ տղամարդ դերասաններից է, որն անձնվիրաբար տրվել է աշխատանքին և այս ողջ ընթացքում մենք անգամ առօրյայում շփվել ենք Միհրանի հետ, ոչ թե Սոս Ջանիբեկյանի: Հնարավորինս օրգանիկ աշխատանք ենք ստացել, երբ մենք հրաշալի համագործակցում ենք և ամենակարևորը լսում ենք միմյանց, միմյանց դիտարկումներն ու այդպես շարունակ: Մենք բերել ենք դաշտ նոր թեմատիկա, ոչ թե ադապտացվել շուկային՝ ստեղծելով սերիալ և սիթքոմ, մենք փորձարկում ենք՝ բերելով նոր ժանր. ժամանակի մեր ճամփորդում, սերունդների բախում, միստիկա, արհեստական բանականություն և այլն: «Hotel Grand»-ը ևս փորձարկում էր, բայց կարող եմ ասել, որ շարունակելու ենք «Սիրելի Սահմի»-ի տրամաբանությամբ:»,- եզրափակեց Գոշ Հակոբյանը: 

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի

 

Tree Planting Results with My Forest Armenia: The Power of One Dram Your home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the Diaspora Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia Ameriabank՛s Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCAmio Bank has signed a memorandum with the Ministry of Education, Science, Culture and Sports of RA within the framework of the corporate social responsibility program Rocket Line - now for 60 months: Idram and IDBank Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia