Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ես ընտրում եմ այն դերերը, որոնք ցանկանում եմ մարմնավորել». Էվա Խաչատրյանը՝ սիրուհու դերի և համարձակ կերպարի մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թատրոնի և կինոյի դերասանուհի Էվա Խաչատրյանը հաճախ է հեռուստադիտողին ներկայանում համարձակ կերպարներում և «Բարի օր» գեղարվեստական ֆիլմում դերասանուհին մարմնավորել է գլխավոր հերոսի սիրուհուն՝ Սուսոյին: Դերասանուհին Tert.am.life-ի հետ զրույցում ասաց, որ վաղուց է, ինչ էկրաններին սեքսուալ կանանց մարմնավորելու մտավախություն չունի.

«Ես ընտրում եմ այն դերերը, որոնք ցանկանում եմ մարմնավորել, երբ ստացա Սուսոյին մարմնավորելու առաջարկը, մենք փորձեր ունեցանք, ես հասկացա, որ մեկ այլ գույն ենք ստանալու, այսինքն՝ Սուսոն և Էվան իրար հետ կապ չեն ունենալու, ես էլ ստեղծագործելու հնարավորություն եմ ունենալու: Շատ սիրով եմ աշխատել այս կերպարի վրա, քանի որ գիտեի՝ Սուսոն սպասված է: Նշեմ, որ վաղուց հարմարվել եմ շուկայի թելադրանքին և պահանջներին, իսկ թատրոնում նաև դրամատիկ դերեր կերտելու հնարավորություն եմ ունենում՝ բացահայտելով իմ մյուս դերասանական շերտերը»:

Էվայի խոսքով՝ նախքան առաջարկը ստանալը ծանոթ էր տաքսիստ Հենդոյի կերպարի հետ.

«Շատ տեսանյութեր էի դիտել, սիրում էի այս կերպարը: Վստահ եմ, որ մեր իրականությունում շատ «հենդոներ» և «սուսոներ» կան: Ի դեպ, կերպարը ստեղծելիս՝ մեր դիմահարդարը հենց Սուսոյի նման աղջիկ էր տեսել, այսինքն ուներ «ոգեշնչման աղբյուր»: Այս կերպարները հորինված չեն, վերցված են մեր հասարակությունից, նրանց կարելի է հաճախ հանդիպել: Ես ինքս շատ «սուսոների» գիտեմ: Ռեժիսորների հետ շատ եմ աշխատել, որպեսզի մեր Սուսոն գռոտեսկային չլինի, կան տեսարաններ, որոնք նկարահանել ենք, սակայն ֆիլմում տեղ չեն գտել, օրինակ՝ հատուկ Սուսոյի համար քայլվածք էինք հորինել, որը շատ էր զվարճացնում Գրիգոր Գասպարյանին: Կարծում եմ՝ արդյունքում գտել ենք այն Սուսոյին, որը պետք էր»,-ասաց դերասանուհին:

 

Էվայի խոսքով՝ բավական հեշտ նկարահանումներ են ունեցել:

«Մհերը շատ լավ խաղընկեր է, մեր տեսարանները շատ հարթ են անցել: Իսկապես լավ մթնոլորտ էր նկարահանման հրապարակում, իսկ դժվարությունները թիմային հաղթահարվել են: Նախքան նկարահանումները հանդիպում էինք ռեժիսորների հետ, քննարկումներ էինք ունենում, աշխատում էինք ամեն դետալի վրա»,-նշեց դերասանուհին:

Ըստ նրա՝ մեծ պատասխանատվությամբ էր մոտենում ֆիլմի պրեմիերային՝ մեծ սպասելիքներ ունենալով

«Ի սկզբանե հավատացել եմ, որ «Բարի օրը» հաջողելու է: Այդպես էլ եղավ. միայն դրական արձագանքներ եմ լսում, չդադարող sold out-ներն էլ փաստում են ասածս: Շուտով՝ ապրիլի 14-ին և 28-ին, մեր ֆիլմը կցուցադրվի նաև Լոս Անջելեսում: Լիահույս եմ, որ այնտեղ էլ կսիրվի: Առհասարակ, ուրախ եմ, որ «Բարի օր» ֆիլմում նկարահանվել եմ: Առաջին իսկ օրվանից Մհերին ասել եմ, որ մեծ հաջողություն ենք ունենալու, նույնն էլ ասում էի նաև պրոդյուսերներին: Ուրախ եմ, որ ֆիլմն այսքան գնահատված է: Կարծում եմ, որ «Բարի օրը» և ընտանեկան, և ընկերական, և սիրային ֆիլմ է: Մեր իրականությունն է՝ մեր խնդիրներով: Կարևոր խնդիրներ ենք բարձրացրել, դաստիարակչական բնույթ էլ ունի ֆիլմը, ցույց են տալիս՝ ինչպիսին պետք է լինի ընտանիքի մոդելը՝ մերժելով սիրուհու գոյությունը: Ինչպես նաև ամենակարևորը ֆիլմում կա սեր»:

 

Հավելենք, որ «Բարի օր» ֆիլմը, որի գլխավոր հերոսը տարիներ շարունակ արթնանում է հոկտեմբերի 14-ին, իսկ օրն ու իրադարձությունները տևական ժամանակ չեն փոխվում:

Ֆիլմի ռեժիսորները Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանն են: Գլխավոր դերակատարներն են Մհեր Մխիթարյանը, Ռոզի Ավետիսովան, Նանուլը, Վարդան Քոչարյանը: Ֆիլմում էպիզոդիկ դերերում կարելի է հանդիպել Գարիկ Մարտիրոսյանին, Մենչին, Արկադի Դումիկյանին, Իվետա Մուկուչյանին և այլոց:

Փոքրիկ դրվագներով են հանդես եկել նաև ֆիլմի ստեղծագործական անդամները, այդ թվում՝ ռեժիսորները, պրոդյուսերներից՝ Արտյոմ Հակոբյանը և այլք: Հավելենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ամարաս Գասպարյանն է:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Շնորհավորում եմ բոլորին և նորանոր հաջողություններ եմ մաղթում աշխատանքային գործունեությունում. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբԱրմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը Սևան քաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հրդեհ` Ալավերդիում, այրվել է ավտոմեքենա Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրվածԹբիլիսիում հատուկ ջոկատայիններն սկսել են ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Լույս չի լինելու Երևանում և մարզերումԻնպիսի՞ եղանակ կլինի մայիսի առաջին օրերինԻնդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրումՌուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցություններ տեղի կունենան Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացել Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականիԱռեղծվածային դեպք․ դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի ՙԿենտրոն՚ մասնաճյուղըՄայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ ԱլավերդյանԹուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ) Միրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ) 36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Փոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ) Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերելԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու 36 ժամ գազ չի լինի 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից