Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանի հանձնողականության հերթական «արարը». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, օրերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ հանդիպելու Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և հարակից այլ համայնքների բնակիչների հետ և փաստացի համոզելու, որ պետք է կատարել Ադրբեջանի պահանջն ու հանձնել Տավուշի չորս գյուղերը (Բաղանիս Այրում, Աշաղը (Ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի): Հանդիպման ամբողջ նպատակն է եղել վախ ներշնչել, որ չհանձնելու դեպքում «շաբաթվա վերջին» պատերազմ կլինի: Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այդ բնակավայրերը երբեք Հայաստանի տարածքում չեն եղել: Այս օրերին հաճախ խոսվում է բուն տարածքների հանձնման, այսպես ասած՝ «հող հանձնելու» մասին, սակայն ոչ պակաս կարևոր է հասկանալ, թե իրականում ի՞նչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի հանձնել այդ տարածքները:

Նախ՝ քարտեզին նույնիսկ թեթևակի հայացք նետելով՝ ակնհայտ է դառնում, որ Ոսկեպար գյուղը կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, իսկ Կիրանց և Բաղանիս գյուղերը՝ մասնակի շրջափակման մեջ: Երկրորդ՝ Երևան-Թբիլիսի ռազմավարական ճանապարհը փաստացի կփակվի, թշնամու վերահսկողության տակ կհայտնվի նաև ռազմավարական գազատարը: Թշնամին կմոտենա վերոնշյալ երեք գյուղերին մի քանի տասնյակ մետրի հեռավորության վրա, ինչն այդ համայնքներում կյանքը պարզապես կդարձնի անտանելի, եթե չասենք՝ անհնար: Սրան գումարած՝ մեր լավագույն պաշտպանական բնագծերը կանցնեն թշնամուն՝ դրա ծանր հետևանքներով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի պատրաստակամ հանձնողականության հերթական այս «արարից» զայրացած են ոչ միայն տեղի բնակիչները, ընդհանրապես Հայաստանի հասարակության՝ մտածելու ունակություն ունեցող հատվածը, այլ նաև զինվորականությունը: Բանն այն է, որ նրանք հիանալի հասկանում են, որ կա՛մ պետք է հրաժարվեն կատարել զորքերը հետ քաշելու հրամանը, կա՛մ դառնան հանցակից. բանն այն է, որ իրավաբանները, նաև տարբեր քաղաքական ուժեր հայտարարել են, որ գործ ունենք հանցագործության հետ: Օրինակ՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն օրերս նշել էր, որ ՀՀ ցանկացած տարածքի զիջում այլ պետությանը հանցագործություն է Հայաստանի սահմանադրական կարգի դեմ և, համաձայն Քրեական օրենսգրքի 421 հոդվածի, ենթակա է խիստ պատժի:

Նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից հնչեցված բնակավայրերը ՀՀ-ին չեն պատկանում, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություն է, քանզի որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Նիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին․ Արցախի թեմ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԲավրայում ձյուն է եկել (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներինԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը ԱՄՆ-ն ՌԴ-ի միջուկային զորավարժությունները սպառնալիք չի համարում. Պետքարտուղարություն Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Մինչև 18։00-ն ջուր չի լինի Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Խուճապի չմատնվել. ՀՀ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում Խաչատրյանը՝ Պուտինի երդմնակալությանը վարչապետի չգնալու մասինՀազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ) Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Սրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»NYMEX բորսայի մայիսի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները Ազգային պետություն. ահա մեր պայքարի նպատակը․ Նաիրի ՀոխիկյանԵկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք ՉալաբյանԵՄ-ն որոշել է ռուսական սառեցված ակտիվներից եկամտի 90%-ն ուղղել Ուկրաինայի ռազմшկան կարիքներին. Շոլց Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել ԼՂ-ին և Ալմաթիում կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցերը Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան Ժամեր շարունակ գազ չի լինելուՍտեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ մարմին է հայտնաբերվել Անջատումներ՝ 10։00-ից