Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Թշնամին այս պարագայում ոչ թե իր համար օգտակարության, օգտավետության հարց է լուծում, այլ Հայաստանին վնասելու և թուլացնելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշի մարզի չորս գյուղի ապագան վտանգված է: Ինչպես իշխանությունն է ասում՝ դրանք «վերադարձնում» են Ադրբեջանին, չեն հանձնում: «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ զրույցում նախ մեկնաբանություն ենք խնդրում կարևորի մասին՝ կա՞ն փաստական, իրավական, պատմական հիմքեր, որոնցով Հայաստանի իշխանություններն իրավասու են «վերադարձնել» այդ տարածքներն Ադրբեջանին:

«Որևէ հիմք չկա՝ ո՛չ իրավական, ո՛չ առավել ևս պատմական: Եթե առաջնորդվում ենք GPS քարտեզներով, որոնք ցույց են տալիս, որ, օրինակ՝ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս՝ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի այդ հատվածի առանձին մասեր իբրև թե պատկանում են Ադրբեջանին, այս համատեքստում եկեք մի պարզ բան հասկանանք: Ինչպե՞ս է հնարավոր, որ ամբողջ ճանապարհի առանձին մասեր պատկանեն Ադրբեջանին, ինչպե՞ս կարող է ամբողջ ճանապարհի առանձին մասեր լինեն Ադրբեջանի տարածքում: Այդ ճանապարհը կառուցվել է Խորհրդային Հայաստան պետության ֆինանսներով, Խորհրդային Հայաստան պետության կողմից հողահատկացման հիման վրա: Խորհրդային Հայաստանը չէր կարող Խորհրդային Ադրբեջանի հողի վրա կառուցել ճանապարհ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Ընդգծում է՝ պարզ չէ, թե ինչի՞ արդյունքում են այդ հատվածները համարվում Ադրբեջան: «Հիմա ինչ-ինչ պատճառներով, չգիտես էլ, թե որ թվականի քարտեզով, դա Խորհրդային Միության գլխավոր շտաբի ինչոր թվականի քարտե՞զն է, թե՞ Գուգլի GPS-ի ծրագրի ինչ-որ կամայականությունն է, այսինքն՝ չգիտենք, թե ինչի արդյունքում, այդ հատվածները համարվում են Ադրբեջան: Տվյալ տարածքներն Ադրբեջանին պատկանելու մասին հայ-ադրբեջանական սահմանազատման վերաբերյալ որևէ պայմանագիր, այդ տարածքները, շրջանները Խորհրդային Ադրբեջանին հատկացնելու վերաբերյալ որևէ մի թուղթ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի, Խորհրդային Միության համապատասխան կառույցի կամ ինչ-որ դատարանի, արբիտրաժի որոշումներ, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև որևէ պայմանագիր չկա: Եթե այստեղ կառուցվել է ճանապարհ, այն կառուցվել է Խորհրդային Հայաստանի հողի վրա և նրա միջոցներով, սա արդեն իսկ պատմական փաստ է՝ հասկանալու համար, որ դա չի կարող լինել Խորհրդային Ադրբեջանինը»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ բոլոր նման հայտարարությունները հանցագործություն են Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: «Հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարությունները. եթե չեմ սխալվում, նա նաև «բռնազավթում» բառն էլ է օգտագործել: Դա ինքնիրավչություն է, դա միակողմանի ձևով որոշում է՝ ասել, որ սա պատկանում է Ադրբեջանին: Ո՞վ է դա որոշում. եթե չի եղել սահմանագծում և սահմանազատում, չի հստակեցվել այդ սահմանը, չի գծվել և չի զատվել այն, և արդյունքներն էլ չեն հաստատվել ժողովրդի կողմից հանրաքվեի միջոցով, ապա ցանկացած հայտարարություն տվյալ տարածքների՝ Ադրբեջանին պատկանելիության մասին, տարածքներ, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից, հանցագործություն է, որ ենթակա է պատժի Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով»,-հավելում է «Հայաքվե» նախաձեռնության անդամը: Այս գյուղերի հանձնումով Հայաստանը թշնամու առաջ բացո՞ւմ է իր հյուսիս-արևել յան դարպասները: «Սրանով առաջին հերթին Տավուշի և առհասարակ Հայաստանի Հանրապետության ռազմավարական խորությունն է փոքրանում:

Ուշադրություն պետք է դարձնենք Ոսկեպարի ուղղության հատվածին, որն, ըստ այդ քարտեզների, բավականին ներս ընկած է դեպի մեր կողմ: Ոսկեպար գյուղի հետևի հատվածն էլ դեպի սարերն ու անտառները, այսպես կոչված, «անկլավն» է: Եթե ելնում ենք այն տրամաբանությունից, որ դա էլ է ենթակա վերադարձի Հայաստանի Հանրապետության կողմից, հետևապես այդ հատվածում Լոռու մարզն արդեն դառնում է սահմանամերձ: Այնքան է ռազմավարական խորությունը քչանում, փոքրանում, որ անգամ Լոռին դառնում է սահմանամերձ և թշնամու կողմից դիտարկելի: Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական նշանակության ռազմավարական միջպետական ճանապարհի հատվածները զիջելը բերելու է նրան, որ շատ էական տնտեսական վնասներ է կրելու Հայաստանը: Այդ հատվածով անցնում են գազամուղ, կոմունիկացիաներ, այդ ամենը տնտեսական ու սոցիալական մեծ վնասներ է պատճառելու: Այդ շրջանի բնակչությունն արտագաղթելու է, ամայանալու են այդ տարածքները:

Այսպիսով՝ առանց այն էլ մի բուռ մնացած մեր հայրենիքի հատվածները շարունակելու ենք կորցնել: Հասարակական հոգեբանության առումով շարունակվելու են անդառնալի հոգեբանական հարվածները մեր ժողովրդին, որ մենք, ուզած-չուզած, ստիպված կորցնում ենք, տալիս ենք, զիջում ենք ու չենք ստանում խաղաղություն, բայց որքան ուզեն, պետք է զիջենք»,-ասում է նա:

Շեշտում է՝ այստեղ մեկ հարց է առաջ գալիս: «Եթե Ադրբեջանի սպառնալիքի ներքո դա զիջում ենք, որպեսզի պատերազմ չլինի, հետագա մյուս պահանջներին ինչպե՞ս պետք է դիմադրենք: Ենթադրենք, ադրբեջանցիներն ասացին, որ դա Իջևան չէ, այլ Քարվանսարա է, դա պահանջում ենք, հակառակ դեպքում պատերազմ կլինի: Ո՞րն է լինելու ֆունդամենտալ տարբերությունն այն հանգամանքի, որ հիմա, այո, զիջում ենք, իսկ հետո չենք զիջելու»:

Նիկոլ Փաշինյանը խոսում է գյուղերը չտալու դեպքում պատերազմի հավանականության մասին: «Այստեղ նույնիսկ ադրբեջանցիներն ուղիղ ձևով չեն ասում, որքան որ այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի կողմից վերաձևակերպվում է: Ադրբեջանցիները նույնիսկ այդքան կոշտ չեն արձագանքում այդ հարցին: Մի կարևոր հանգամանք ևս ընդգծենք, որ մեր ժողովուրդը նույնպես իմանա: Այդտեղ թշնամու համեմատ շատ ավելի լավ վիճակում ենք գտնվում մեր դիրքային առավելության տեսանկյունից: Եթե ասում են, որ պատերազմ կլինի և պատերազմով կվերցնեն այդ տարածքները, ապա իրենք այդ տարածքները վերցնելու համար ահռելի մարդկային կորուստներ են կրելու, հանգամանք, որը չես կարող իմանալ, թե ինչպես կընդունի ադրբեջանական հասարակությունը: Ադրբեջանական հասարակության ընկալումների մեջ Արցախը և Տավուշը տարբեր են: Չի կարելի միանշանակ ասել, որ եթե չտանք, ադրբեջանցիները պատերազմ կսկսեն, մեզ կկոտորեն և ամեն ինչը կվերցնեն, մեկ է՝ այսպես թե այնպես, վերցնելու են: Ոչ:

Ռազմավարական տեսանկյունից դա մեր ամենալավ կահավորված շրջանն է: Հնարավոր է՝ այդտեղ ճիշտ և լավ դիմադրություն կազմակերպել և թույլ չտալ, որ թշնամին մեկ սանտիմետր անգամ առաջ գա: Այն պահից սկսած, երբ թշնամին փորձի առաջխաղացում անել և նրա մռութը ջարդվի այդտեղ, դա կարող է անիվը հակառակ ուղղությամբ պտտել, դա կարող է մեզ համար կարևոր, վճռական նշանակություն ունենալ: Իմ այս խոսքով չեմ ասում, թե պատերազմ եմ ցանկանում, որևէ մեկիս պատերազմ պետք չէ, բայց պատերազմի սպառնալիքի ներքո անվերջ զիջելն ուշ թե շուտ ավելի արյունալի, հուսահատ պատերազմի է հանգեցնելու, բերելու է պատերազմի Երևանի, Վանաձորի փողոցներում:

Պատերազմը, այսպես թե այնպես, ստանալու ենք, եթե զիջենք թշնամու քմահաճույքներին: Այն տարածքները, որոնց հետ կապված թշնամին հավակնություն է հանդես բերում, ռազմավարական տեսանկյունից իր համար մեծ նշանակություն չունեցող են: Այդ տարածքների զավթումը նրա համար Հայաստանին վնասելու, Հայաստանին թուլացնելու նպատակ ունի: Նա այստեղ օգտակարության, օգտավետության հարց չի լուծում, նա Հայաստանին վնասելու, թուլացնելու, կործանելու հարց է լուծում: Պետք է սա հստակ գիտակցենք»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»