Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Անապահով խավն է տուժում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր քաղաքացիները երբեմն դժգոհություն են արտահայտում, որ Հայաստանը ապրանքների և ծառայությունների գնային քաղաքականության առումով քիչ-քիչ նմանվում է եվրոպական երկրներին, իսկ եկամուտների ու սոցիալական առումով ավելի է հեռանում դրանցից: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ասում է՝ ապրանքներ կան, որոնք թանկացել են, որոշ ապրանքներ էլ էժանացել են:

«Ներկայում մտահոգում է հանրային տրանսպորտի սակագնի թանկացումը: Մեզ մոտ անհամեմատ ավելի թանկ է լինելու տրանսպորտը, քան հարևան Թբիլիսիում, որտեղ ավելի մատչելի է, իսկ ծառայությունն՝ ավելի որակյալ: Տրանսպորտային համակարգը իրապես պետք է բարեփոխվի, բարեփոխված տրանսպորտային համակարգի պարագայում նոր կարելի էր խոսել սակագների փոփոխության մասին: Օրինակ՝ վճարումներն ի սկզբանե պետք է դարձնեին տոմսային տարբերակով, որպեսզի վարորդները հասանելիություն չունենային ուղեվարձին, դրանից հետո միայն հասկանալով, թե որքան գումար է հավաքագրվում, կարելի էր խոսել տրանսպորտային համակարգի կրած վնասների և այլնի մասին:

Այնինչ, մեր պարագայում միանգամից գնացին թանկացման ճանապարհով: Սակագների մասով ևս պետք է խելամիտ գործեին: Ինքս աշխատանքի գնալիս նախընտրում եմ տրանսպորտից օգտվել, քանի որ այն ավելի մատչելի է, խցանումներից խուսափում եմ, բացի դա, չեմ ծանրաբեռնում ավտոկայանատեղին, բայց այս պարագայում ես ևս նախընտրելու եմ սեփական մեքենան: Այնինչ քաղաքի երթևեկությունը բեռնաթափելու լավագույն տարբերակը պետք է լինի քաղաքացիներին շահագրգռելը, որ նրանք սեփական մեքենաները «փոխարինեն» հանրային տրանսպորտով: Սա կարող է բողոքի ալիք բարձրացնել, քանի որ այս փոփոխությունը միայն մի խումբ մարդկանց գրպանին չի դիպչելու, այլ բոլորի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Անդրադառնալով ապրանքների գնային քաղաքականությանը՝ մեր զրուցակիցը նշում է՝ այս առումով շատ են տուժում մեր այն հայրենակիցները, որոնք հիմնականում «ապրում» են տրանսֆերտների շնորհիվ: «Գիտենք, որ մեր հայրենակիցներից շատերն են արտագնա աշխատանքի մեկնում: Հատկապես Ռուսաստանում աշխատող մարդկանց եկամուտները պակասել են՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով: Նրանք որոշակի գումար են ուղարկում իրենց ընտանիքներին, երբ այստեղ այդ գումարը վերածում են հայկական դրամի, բավականին քիչ գումար է ստացվում: Անապահով խավն է տուժում»,-ընդգծում է փորձագետը:

Բավականին անվերահսկելի էր նաև անշարժ գույքի, մասնավորաբար՝ վարձակալությամբ տրվող բնակարանների շուկան: Գնային առումով անկառավարելի վիճակը սկսվեց, երբ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված մեծ թվով ռելոկանտներ ժամանեցին մեր երկիր, երկրորդ ալիքն Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումն էր: Կառավարությունը, կարծես, փորձեց իրավիճակը կառավարելի դարձնել, երբ հայտարարեց, որ վարձով տրվող տան սեփականատերերը պետք է պետբյուջե պարտադիր վճարումներ կատարեն: Բայց սա էլ իրավիճակը չփրկեց: Փորձագետը փաստում է՝ վարձով տրվող տան գները երկու անգամ կտրուկ բարձրացան, և նույն հարթության վրա էլ մնացին, կարծես թե չնվազեցին:

«150 հազար դրամով վարձակալությամբ բնակարան էր տրվում, իսկ մեր նշած իրադարձությունների շրջանում նույն տան վարձակալության արժեքը բարձրացավ՝ հասնելով մինչև 300 հազարի և ավելիի: Ընդ որում, երբեմն բարձր գներ էին սահմանվում ծայրամասերում, երբ նախկինում երբեք նման բան չէր լինում: Առաջ ծայրամասերում բնակարանների վարձակալության գներն ավելի մատչելի էին, Կենտրոնում՝ ավելի թանկ: Բայց վերջին 2-4 տարում իրավիճակը փոխվեց: Օրենքը, այո, կա, բայց այն չի կիրառվում, տուգանքներ են գործում, եթե պետական հարկեր չեն վճարվում: Մեկ նկատառում էլ. այդ հարկերը փաստացի վճարում են այն մարդիկ, որոնք վարձով են բնակվում, այսինքն՝ վարձակալը այնպիսի գին է սահմանում, որ կարողանա և՛ հարկը վճարել, և՛ իր պատկերացրած գումարը «ստանալ»:

Վարձակալությամբ բնակարան տրամադրող քաղաքացին այս դեպքում հիմնականում չի տուժում: Իսկ երբ խոսում են որակի ու գնի համապատասխանության մասին, այս դեպքում գործում է առաջարկ-պահանջարկ սկզբունքը, շուկան այս դեպքում ինքն իրենով է կարգավորվում, իսկ պետությունն ավելի հաճախ դրան չի միջամտում»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերըԹուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին