Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շատերին զարմացնող փաստ ֆրանսիացիների մասին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասկանալի է, որ երբ Ֆրանսիայում խոսում են ալկոհոլային խմիչքների մասին, գարեջուրը վերջին բանն է, որ հիշում են։ Կամ էլ ընդհանրապես չեն հիշում: Իսկապես, Ֆրանսիան, այսպես կոչված, «գինու գոտու» մաս է կազմում, և այդ երկրի հպարտությունը կոնյակը, գինին, շամպայնն ու արմանյակն են: Այնուամենայնիվ, Ֆրանսիայում ևս գարեջուր են եփում, ընդ որում՝ բավականին լավ, և այն, որ քչերը դրա մասին գիտեն, խոսում է ընդամենն այն մասին, որ ֆրանսիացիներն ավելի լավն են գինեգործության մեջ։ Շատերին կզարմացնի այն փաստը, որ Ֆրանսիայում գարեջրագործությունը սկսել է զարգանալ շատ ավելի վաղ, քան տարածաշրջանի մյուս այն երկրներում, որոնք այսօր պայմանականորեն կոչվում են «գարեջրի գոտի»՝ Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպան:

Գալլերը, որոնք հաջողությամբ պայքարում էին հռոմեական լեգեոնների դեմ, ծանոթ էին գարեջրագործության տեխնոլոգիային: Ֆրանսիայում հայտնաբերված վերջին հնագիտական գտածոների համաձայն, այնտեղ գարեջուր սկսել են եփել մոտ 2500 տարի առաջ, այսինքն՝ գինեգործության զարգացումից առաջ։ Այնուամենայնիվ, խաղողի այգիների համար իդեալական կլիմայական պայմանները Ֆրանսիան դարձրել են գինեգործների երկիր, իսկ գարեջուրը դարձել է միայն գյուղացիների և բանվորների համար զովացուցիչ ըմպելիք։ Դա անհավանական է թվում, բայց 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին Ֆրանսիայում կար գրեթե 3000 գարեջրի գործարան։

Անշուշտ կարելի է ասել, որ այդ գարեջրի գործարանների ճնշող մեծամասնությունը փոքր և կիսաարտադրական էին, բայց, ընդհանուր առմամբ, նրանք արտադրում էին գարեջրի զգալի ծավալ։ Արդյունաբերականացման ընթացքում գարեջրի փոքր գործարանները փակվեցին կամ պարզապես փոխարինվեցին գարեջրի խոշոր գործարաններով: Հետպատերազմյան տարիներին Ֆրանսիայում, ինչպես նաև այլ երկրներում սկսվեցին խոշորացման գործընթացներ, գարեջրի փոքր գործարանները հայտնվեցին խոշոր կորպորացիաների ձեռքում, հաճախ՝ արտասահմանյան: Ֆրանս ի ա յի դեպ քում դրանք դանիական Carlsberg-ն ու հոլանդական Heineken-ն էին։ Այն հեշտությունը, որով ֆրանսիական կառավարությունը գարեջրագործության ներքին արդյունաբերությունը օտարերկրյա կոնցեռններին հանձնեց, միայն ընդգծում է ֆրանսիացիների վերաբերմունքը գարեջրի նկատմամբ։

Ֆրանսիայում գարեջրի սպառումը մեկ անձի համար կազմում է տարեկան մոտ 31 լիտր, ինչը երկու անգամ ավելի քիչ է, քան, ասենք, Բելգիայում և Նիդեռլանդներում։ Սակայն, հաշվի առնելով երկրի բնակչությունը և ընդհանուր սպառումը՝ պարզվում է, որ Ֆրանսիայում ավելի շատ գարեջուր է արտադրվում, քան Բելգիայում և Նիդեռլանդներում միասին վերցրած։ Միևնույն ժամանակ, շուկայում կա միայն երկու խոշոր խաղացող՝ Kronenbourg - ը, որը պատկանում է Carlsberg-ին և արտադրում է գարեջրի կեսը, և Heineken-ը, որը զբաղեցնում է շուկայի մոտ մեկ քառորդը։ Արտադրված գարեջրի մնացած քառորդը բաժին է ընկնում բազմաթիվ միկրոգարեջրագործարաններին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երեւանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով Սրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացու ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. Սրբազան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են Ձեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ամփոփում է օրըՍպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ (տեսանյութ) Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են Քավության նոխազի փնտրտուքներով 36 ժամ գազ չի լինի Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար Արմեն Աշոտյանը նստած է նրա համար, որ փողոցում շարժումներին նոր թափ չտա. Աննա Մկրտչյան Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին ԵԱՏՄ-ում արդյունավետ կոոպերացիայի և Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճի տեմպերով դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը. Կոպիրկին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՎրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ժողովու’րդ, ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված ամբաստանողներին Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՀուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք կբերվի համապարփակ և կայուն խաղաղության համաձայնություն. Բայրամով ՊՆ հայտարարությունը Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բագրատ սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով Սրբազանը փուռ մտավ և հյուրասիրեց շարժման մասնակիցներին Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին