Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գործող իշխանությունները հակառուսական քաղաքականության մեջ այլևս կարմիր գծեր չեն ճանաչում․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, չի բացառել Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած միջպետական գանգատները միջազգային ատյաններից ետ կանչելու հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ թեև նման որոշում չկա, սակայն կան հարցադրումներ։ «Եթե տեսնենք, որ դա ապահովում է կայուն և տևական խաղաղություն, այսինքն վերջին շտրիխն է, որ կարելի է ապահովել այդ խաղաղությունը, այո՛, եթե՝ ոչ, բնականաբար՝ ո՛չ»,- ասել է Փաշինյանը։

Սակայն, ինչպես նման դեպքերում տեղի է ունենում Փաշինյանի պարագայում, ըստ էության, հայկական կողմը քննարկում է հենց այդ տարբերակը։ Վերջին շաբաթներին մեկ անգամ չէ, որ Հայաստանի իշխանություններից հնչել են միջազգային ատյաններից գանգատները հետ կանչելու հնարավորության մասին։ Առաջինը նման հնարավորության մասին հայտնել էր «Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ դա չափազանց լուրջ հետևանք կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար, ազդել ընդհուպ մինչև Ադրբեջանում պահվող գերիների վրա։ Դրանից հետո, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չէր հերքել նման հավանականությունը։ Միջպետական գանգատների հետ կանչման հնարավորության մասին խոսել էր նաև Արարատ Միրզոյանը, ապա և Նիկոլ Փաշինյանը՝ օրեր առաջ իր տված ասուլիսում։

Ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունները հանրությանը փորձում էին համոզել, որ չարաբաստիկ Հռոմի ստատուտը ընդունում են միայն մեկ նպատակով՝ Ադրբեջանի դեմ նոր գանգատներ ներկայացնելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների համար ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության ենթարկելու պատճառաբանությամբ։

Միջազգային քրեական դատարանը, նշենք, ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի նախագահի և մարդու իրավունքների պաշտպանի համար։ Բնականաբար ռուսական կողմը բազմիցս արձանագրել է իր դժգոհությունը Հայաստանի իշխանությունների քայլերի կապակցությամբ, նշել, որ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը լրջորեն ազդելու է երկու պետությունների հարաբերությունների վրա։

Իբր փորձելով փարատել ռուսական կողմի մտահոգությունները՝ թե՛ փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ, թե՛ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անընդհատ շեշտում էին, որ դա Ռուսաստանի նախագահի դեմ ուղղված չէ։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանը միացել է անցած տարի՝ մի քանի փուլով վավերացնելով այդ կանոնադրությունը, իսկ այս տարվա փետրվարի 1-ից արդեն Հայաստանի դրոշը բարձրացել է միջազգային քրեական դատարանի մոտ։

Հայաստանի իշխանությունների այս հայտարարությունները, որ կարող են հետ կանչել գանգատները, ապացուցում են, որ Հռոմի ստատուտի վավերացումը ոչ թե Ադրբեջանից պաշտպանվելու գործիք է հայկական կողմի համար, այլ՝ հակառուսական ցուցադրական ակտ, ինչպիսիք բազմաթիվ են վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների քաղաքականության տարբեր դրսևորումներում։

Ընդհանրապես, Ռուսաստանի դեմ հայկական կողմի նման ժեստերը ծանր և աղետալի հետևանքներ կարող են ունենալ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը չի կարող լքել Հարավկովկասյան տարածաշրջանը, որքան էլ Հայաստանի իշխանություններն իրենց արևմտյան հովանավորների հետ փորձեն գնալ այդ ուղղությամբ։

Ըստ Արշակ Կարապետյանի՝ Ռուսաստանն այստեղ իր կենսական շահերն ունի և ոչ մի պարագայում նման լուծումների չի գնալու։ Բնականաբար պաշտպանության նախկին նախարարի այս զգուշացումները Հայաստանի գործող իշխանությունների համար լսելի չեն, նրանք վերջնականապես տրվել են Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին, և հակառուսական իրենց քաղաքականության մեջ այլևս կարմիր գծեր չեն ճանաչում։

Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է 21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ Շարմազանով Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Ջուր չի լինի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Նեթանյահուն Բայդենին խնդրել է կանխել ՄՔԴ-ի կողմից ձերբակալության օրդերների արձակումը Ուկրաինան արդեն նոր զինատեսակներ է ստանում. Սպիտակ տուն Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Խնձորի չափ կարկուտ Չինաստանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Տասնյակ հասցեներում լույս չի լինի Օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ) 24 ժամ ջուր չի լինելու «Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցիներն արտասվելով դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) Ռուսաստանը պատրաստվում է հարձակման. Զելենսկի Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՇուտով կարդացեք ձեր մոնիտորների վրաԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ Խիստ անհրաժեշտություն կա, որ բոլորը միավորվեն. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձըԱրդարադատության նախարարության հայտարարությունը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում