Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը Կոնգրեսի ղեկավարներին հորդորել է ԱՄՆ վարչակազմին ստիպել` պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը Կոնգրեսի առաջնորդներին կոչ է արել հրապարակայնորեն ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի վրա, որպեսզի վերջինս անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Արցախում ցեղասպան գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և արցախահայության անվտանգ և ապահով վերադարձի իրավունքն ուժով պաշտպանելու ուղղությամբ։

Մարտի 21-ին Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարությանը, զույգ պալատների արտաքին հարցերի, ռազմական ծառայությունների և հատկացումների հանձնաժողովների նախագահներին հասցեագրված նամակով՝ Համբարյանը խիստ հանդիմանել է Բայդենի վարչակազմի ձախողումն Ադրբեջանի կողմից Արցախի հայերի ցեղասպանությունը կանխելու և բռնապետական վարչակարգին իր ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու գործում։ Համբարյանը նկատել է՝ վարչակազմը շարունակապես հրաժարվում է ականջալուր լինել տասնյակ օրենսդիրների կոչերին,  բարձրաձայնված մի շարք նամակներում և բանաձևերում, որտեղ կոչ է արվում անհապաղ արձագանքել անցյալ տարի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, ինչի հետևանքով տարածաշրջանի 120․000 հայերը 10 ամսով զրկվեցին սննդի, վառելիքի, դեղորայքի և մարդասիրական ապրանքների հասանելիությունից: Համբարյանը հայտարարել է՝ Բայդենի վարչակազմը «ոչ միայն չկարողացավ կաշկանդել Ադրբեջանին, այլև բազմիցս խթանել և քաջալերել է Բաքվի ագրեսիան»։

Նամակում, մասնավորապես, ընդգծվում են Բայդենի վարչակազմի կողմից ձեռնարկված այն քայլերը, որոնց արդյունքում Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել․

  • Ադրբեջանին ռազմական օգնության վերահաստատումը՝ չնայած «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը կիրառելու նախընտրական խոստմանը, նույնիսկ 2021թ․ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայից և 2023թ․ Արցախի շրջափակումից հետո:
  • Ադրբեջանի կողմից Արցախի 10-ամսյա պաշարումը հումանիտար ճգնաժամ չհայտարարելը, Բաքվի կողմից սովի, որպես բանակցային գործիք օգտագործումը, լեգիտիմացնելը:
  • Կովկասի բանակցությունների գծով հատուկ խորհրդական Լուի Բոնոյի հրապարակային հայտարարության մեջ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար պատժամիջոցների կիրառման բացառումը, ինչը թուլացնում է Բաքվի նկատմամբ ամերիկյան լծակները:
  • Արցախի վրա ռազմական հարձակումից հետո Ադրբեջանին որոշակի հետևանքներ պարտադրելուց հրաժարումը՝ չնայած Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նշվել է, որ ԱՄՆ-ը «չի ընդունի էթնիկ զտումների որևէ փորձի»:
  • Ընդամենը 15 միլիոն դոլարի մարդասիրական օգնության հատկացումն Ադրբեջանի գործողությունների արդյունքում իրենց տներից հեռացված 120․000 փախստականներին, ինչը չի համապատասխանում տեղահանվածների ծանր կարիքներին:
  • Ադրբեջանի հետ բարձր մակարդակի հարաբերությունների վերսկսումը՝ հաշվետվողականության բացակայության պայմաններում և չնայած պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանը, որ Ադրբեջանի հետ «սովորական գործողություններ չեն լինի» Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո:
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնովին անհավասար և անարդար «խաղաղ գործընթացի» լեգիտիմացումը՝ միաժամանակ չպահանջելով ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերումը հայկական տարածքից կամ արցախահայության համար միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրավունքի իրացումը։
  • Թուրքիայի Հանրապետությանը F-16-ների և պաշտպանական այլ տեխնոլոգիաների վաճառքի թույլտվությունը՝ չնայած Թուրքիայի կողմից տարածաշրջանային ապակայունացման փորձերին` սկսած Կիպրոսի օկուպացիայից, Սիրիայում և Իրաքում քրդական բնակչության վրա հարձակումներից և Արցախի էթնիկ զտումներից մինչև ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիայի գործում Ադրբեջանին օժանդակություն։

Համբարյանը նաև ուշադրություն է հրավիրել նախագահ Բայդենի կողմից արցախահայությանը լքելու հանգամանքի ազդեցությանը ընտրական գործընթացի վրա, ինչը նոյեմբերին կայանալիք դաշնային ընտրություններում կլինի ամերիկահայ միլիոնանոց ընտրական համայնքի աչքի առջև և ազդեցիկ դեր կխաղա ընտրություններում։ Ամերիկահայերն արդեն արտահայտել են իրենց դժգոհությունը Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի ցեղասպան վարչակարգին հանդարտեցնելու առնչությամբ՝ քվեարկելով «չեզոք» առանցքային տատանվող նահանգներում։ Դա են վկայել նաև New York Times-ը, Washington Post-ը, Politico-ն և USA Today-ը:

Նամակում վերահաստատվել է 7288 բանաձեւի անհապաղ ընդունումն ապահովելու, «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կասեցման նախագահական լիազորությունները չեղարկելու և Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու կանոնադրական արգելքները մշտապես կիրառելու անհրաժեշտությունը և այլն։

«Այս վարչակազմի կողմից Արցախում ցեղասպան գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանին զգալի պատասխանատվություն չպարտադրելը միայն խթանում է հետագա ագրեսիան։ Քանի որ Ալիևի վարչակարգը հրապարակայնորեն մերժում է Վաշինգտոնի միջնորդական ջանքերը և դուրս գալիս խաղաղության բազմակողմ բանակցություններից, ակնհայտ է, որ Բաքուն կարծում է, որ պատերազմով ավելին կարելի է շահել, քան խաղաղությամբ», - գրել է Համբարյանը։

Կոնգրեսի առաջնորդներին կոչ անելով հրապարակայնորեն ճնշել վարչակազմին, որպեսզի վերջինս շոշափելի գործողություններ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, Համբարյանը միաժամանակ նաև ընդգծում է անօրինական կերպով կալանավորված հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումն ապահովելու անհրաժեշտությունը, ապահովելու Արցախի բնիկ հայերի վերադարձը՝ ներառյալ նրանց անհատական և հավաքական սեփականության իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև կրոնական ու մշակութային ժառանգության օբյեկտների լիակատար պաշտպանությունը:

ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը. Ռուբեն ՌուբինյանՕդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․ մարզում սուգ է հայտարարվել Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ. Բիձինա Իվանիշվիլի Պարգևատրվել են պարարվեստի ոլորտի երախտավորները Պարի միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել համերգ՝ «Պարողների օրը պարողների համար» խորագրով Ռուս տնտեսագետը բացատրել է, թե ինչու դոլարն այլևս նախկին արժեքին չի վերադառնա Ապրիլի 29-ի տվյալներով՝ նավթի գները նվազել են Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Օր առաջ իշխանությունից պետք է ազատվենք, ամեն օր ավելի վատ է լինելու, միայն դա եք երաշխավորում 36 ժամ ջուր չի լինի Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Չի կարելի կտտանքների ենթարկել Կիրանցի բնակիչներին․ Գեղամ Նազարյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Ո՞վ է հրահանգ տվել, ո՞ր իրավունքով է Տավուշում սահմանագծում իրականացվում, սյուներ տեղադրվում (տեսանյութ) Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է 21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ Շարմազանով Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Ջուր չի լինի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Նեթանյահուն Բայդենին խնդրել է կանխել ՄՔԴ-ի կողմից ձերբակալության օրդերների արձակումը Ուկրաինան արդեն նոր զինատեսակներ է ստանում. Սպիտակ տուն Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Խնձորի չափ կարկուտ Չինաստանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Տասնյակ հասցեներում լույս չի լինի Օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ) 24 ժամ ջուր չի լինելու «Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցիներն արտասվելով դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար)