Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գնամ, ի՞նչ անեմ». ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման դեպքում ՀՀ քաղաքացիները կմեկնե՞ն Եվրոպա բնակության

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին, իր հետ ման տալիս Հայաստանի մակետը, հետն էլ հայտարարում, թե Ոսկեպարի ժողովուրդը դեմ չէ այս քարտեզին, ՀՀ-ն ապրում է բարդ շրջանի հերթական փուլը։

Մի կողմից, իշխանությունը պատրաստվում է ՀՀ գյուղեր տալ Ադրբեջանին, մյուս կողմից՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրները դեռ լուծված չեն, նրանք շարունակում են հեռանալ երկրից,  ժողովրդի մոտ էլ անորոշություն է՝ ի՞նչ է լինելու հետո։

Այս ամենի հետ միասին, հայ-ռուսական հարաբերությունները ապրում են խորը ճգնաժամ՝ գնալով դաշնակից երկրների հարաբերությունները ավելի ու ավելի են վատանում, հնչում են հայտարարություններ, մասնավորապես, ՔՊ-ականների կողմից, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, որ ռուսական բազան դուրս կբերվի Հայաստանից։ Նույն ՔՊ-ականների խոսքով՝ սրան զուգահեռ Հայաստանը բարելավում է հարաբերությունները ԵՄ-ի հետ։ 

Տարիներ շարունակ Հայաստանը սպասում է ԵՄ հետ վիզայի ազատականացման: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ այս ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում է պահում Եվրամիության հետ վիզաների ազատականացման մասով երկխոսությունը… ու ահա քանի-քանի տարի է սպասում ենք, թե երբ կգա այդ օրը, որ ՀՀ քաղաքացիները կարողանան ԵՄ մուտք գործել առանց վիզա, ինչպես հարևան վրացիները։

Այն ամենի ֆոնին աավելի ու ավելի ակտուալ է դառնում հարցը՝ արդյո՞ք այդ դեպքում, երբ հնարավորություն կընձեռվի եվրոպական երկրներ ազատ մուտք գործել (թեև օրինական գտնվել հնարավոր կլինի միայն մի քանի ամիս), ՀՀ քաղաքացիները կմեկնե՞ն ԵՄ բնակության, այլ կերպ ասած՝ կարտագաղթե՞ն:

Այս հարցի շուրջ MediaHub-ը հարցում անցկացրեց իր ընթերցողների շրջանում: Նյութը պատրաստելու պահին հարցմանը մասնակցել է շուրջ 9000 մարդ, և ահա ինչ պատկեր ունենք։

«Ոչ» պատասխանն ընտրել է ընթերցողների 66%-ը, «Այո» պատասխանը՝ 19%-ը, «Գնամ, ի՞նչ անեմ» պատասխանը՝ 9%-ը, իսկ «Անպայման, միայն այդ հնարավորությանն եմ սպասում» տարբերակն ընտրել է հարցմանը մասնակցածների 2%-ը: «Չգիտեմ» տարբերակն էլ ընտրել է ընթերցողների 3%-ը:

Հարցման ընթացքում ընթերցողները նաև մեկնաբանություններ են թողել․ «Ո՛չ, և ընդհանրապես, իմ հայրենիքն ամնեալավն է, թափառման պետք չի դառնալ»։

«Հայրենիքին հեռվից չեն սիրում, ի վերջո հասկացե՛ք, մենք մեր ապրելով ենք պահում Հայաստանը»,- գրել է մյուս ընթերցողը։

Սակայն կան ընթերցողներ, որոնք այլ կերպ են մտածում: Օրինակ, մասնակիցներից մեկը նշել է, որ կգնար անվերադարձ Ամերիկա, այլ ոչ թե ԵՄ։ Մյուսն էլ նշել է, որ եթե այս վիճակը մնա, ապա հաստատ կմեկնի ԵՄ։ 

Այսպիսով, ամփոփելով արդյունքները՝ կարող ենք փաստել, որ հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը, անգամ վիզայի ազատականացման դպքում, չեն պատրաստվում մեկնել անվերադարձ ԵՄ, միայն որպես զբոսաշրջիկ։

Մարիաննա Արամյան

Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերըԹուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին