Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հակամարտության նոր փուլն ու Հայաստանի իշխանությունների էյֆորիան արևմտյան խոստումներից. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ren.tv-ն «Վեճ գյուղերի համար. հակամարտության նոր փուլ Հայաստանի և Ադրբեջանի միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտություն կարող է սկսվել, ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, այն կարող է սկսվել «շաբաթվա վերջին», եթե Երևանը չկատարի Բաքվի պայմանները սահմանամերձ չորս գյուղ տալու վերաբերյալ։ Փաշինյանը նաև նշել է, որ նույնիսկ գիտի, թե ինչպես կարող է ավարտվել այդ հակամարտությունը: Ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի նման հայտարարությունը, ինչպե՞ս են դրան արձագանքել Ռուսաստանում, և որքանո՞վ է իրական պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ren.tv-ի հետ այս հարցերի շուրջ զրուցել են քաղաքագետները։

Քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը կարծում է, որ Ադրբեջանի հետ հնարավոր հակամարտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կապված է Հայաստանին Արևմուտքի կողմից տրված խոստումների էյֆորիայի հետ։ «Վերջերս Եվրամիությունը շատ ուժեղ է հրապուրում Հայաստանին տարբեր բաներով, այդ թվում՝ ռազմական օգնության խոստումներով, հատկապես Ֆրանսիան է ակտիվ այդ հարցում, և, ըստ երևույթին, Փաշինյանը էյֆորիայի մեջ է այդ խոստումներից։ Հենց դրա հետ եմ կապում Ադրբեջանի նկատմամբ նրա հռետորաբանության փոփոխությունը և հակամարտության մեջ մտնելու փորձը»,- ren.tv-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետը։ Նույն բանի մասին է ասել նաև քաղաքագետ Ալեքսեյ Յարոշենկոն։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը բանակցել է ամերիկացի դեսպանների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ, որոնք իրեն «ինչ-որ բան են խոստացել»։ «Ամերիկայի տարբեր դեսպաններ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ այցելել են Փաշինյանին, գնացել, եկել են, պայմանավորվել են, ըստ երևույթին, նրան ինչ-որ բան են խոստացել»,- ընդգծել է Յարոշենկոն։ Ալեքսեյ Մուխինն էլ նշել է, որ Ադրբեջանի հետ պատերազմի մասին իր հայտարարությամբ Փաշինյանը փորձում է ամրապնդել սեփական դիրքերը։ «Այդ հռետորաբանությունը, ըստ երևույթին, պետք է ընդգծի, որ Փաշինյանը բրուտալ քաղաքական գործիչ է, և դրանով նա փորձում է տարածաշրջանում, իսկ առաջին հերթին՝ իր երկրի տարածքում հանդես գալ որպես քաղաքական կամքի կրող»,- ասել է Մուխինը։

Միևնույն ժամանակ, փորձագետները Հայաստանի դիրքերը թույլ են գնահատում: Ալեքսեյ Մուխինի խոսքով, այս փուլում երկիրն ակնհայտորեն պատրաստ չէ Ադրբեջանի հետ զինված դիմակայության։ Եվ դրա վրա ազդել են Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական լուրջ սխալները, ասել է Ալեքսեյ Յարոշենկոն։ Խոսքը, մասնավորապես, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության կասեցման մասին է։ «Եթե նախկինում Հայաստանը հավակնում էր իր սահմանադրական տարածքին, և դա ամրագրված էր միջազգային իրավունքով, ապա այժմ Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ պահանջել մի բան, որը երբեք իր մաս չի կազմել, օրինակ՝ սահմանային հողերը, և սա դաս է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել ՀԱՊԿ-ը կամ խզել Ռուսաստանի հետ գործընկերությունը»,- կարծում է փորձագետը։

Միաժամանակ, Յարոշենկոյի խոսքով, Արևմուտքի ներկայացուցիչները, որոնք սկզբում ինչ-որ խոստումներ էին տվել Փաշինյանին, ըստ ամենայնի, այժմ հրաժարվում են դրանք կատարել։ «Նրան ինչ-որ բան են խոստացել, բայց հիմա չեն ուզում կատարել իրենց պարտավորությունները, ինչպես սովորաբար լինում է արևմտյան գործընկերների դեպքում»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։ Ալեքսեյ Յարոշենկոն նաև կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի վտանգը «չափազանց իրական է»։ Նրա խոսքով, Ադրբեջանն ունի դրա համար անհրաժեշտ հնարավորությունները։ «Ադրբեջանը տնտեսական բումի մեջ է, Ալիևը վերջին ռեկորդային մասնակցությամբ նախագահական ընտրություններում ռեկորդային տոկոս է հավաքել, նա ունի ամենաբարձր վստահությունը, և այդ ալիքի վրա նա, իհարկե, կարող է մեծ ռեսուրսներ ծախսել, որպեսզի մի քանի տարածքի էլ տիրանա, նա կարող է դա իրեն թույլ տալ»,- խոստովանել է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը բնակչության կողմից այնքան էլ բարձր աջակցություն չունի, ինչպիսին Ալիևն ունի, նշել է փորձագետը, ինչը նույնպես թուլացնում է Հայաստանի դիրքերը։ Բացի այդ, ըստ Յարոշենկոյի, Ադրբեջանի ղեկավարը հասկանում է, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը տեր չեն կանգնելու Փաշինյանին։ «Ալիևը հիանալի հասկանում է, որ Արևմուտքը ոչ մի դեպքում Փաշինյանի կողքին չի կանգնի, և քանի որ Փաշինյանը դադարեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, դա նշանակում է, որ Ռուսաստանը ևս չի կարող պաշտպանել նրան: Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա, պետք է սկսել պատերազմը»,- կարծում է Յարոշենկոն։ Նման կարծիք է հայտնել նաև Ալեքսեյ Մուխինը։ Նրա խոսքով, Ադրբեջանն այս փուլում ակնհայտ առավելություն ունի: «Այս փուլում Ադրբեջանը կշահի ռազմական առճակատումից, քանի որ նա ռազմական իմաստով հստակ առավելություն ունի, ուստի, ես մտավախություն ունեմ, որ կողմերն այժմ շատ մոտ են հակամարտությանը»,- եզրափակել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Գազ չի լինի ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում Մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Ծեծի Է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Մայիսի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով«Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանԲագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց «Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանՈ՞ւմ էր ձեռնտու Ռայիսիի մահըԱռանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը»․ Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ Դանիելյան Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան ՀՀ-ն մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՀայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքԱյսօր մեկնարկել է Կիրանցի նոր ճանապահի շինարարությունը Սրբազանին մի բրթիր. լարված իրավիճակ. բերետավորները ճանապարհը խաբեությամբ ժամանակավորապես բացեցին Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ էՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան