Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի կառավարությունը չի հասկանում իր քայլերի հետևանքները․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի բանկոմատներում մարտի 30-ից ռուսական «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը բավական լուրջ և խորը հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության վրա, ընդորում, այս որոշումը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական է, քանի որ տնտեսական առումով բացարձակապես չի բխում հայկական կողմի և հայ ժողովրդի շահերից։ Առնվազն մի քանի ուղղութուններով Հայաստանը լուրջ կորուստներ է ունենալու։

Օրեր առաջ հայկական բանկերը հայտնեցին, որ մարտի 30-ից Հայաստանի գրեթե բոլոր բանկերում, բացառությամբ մեկի, «Միր» քարտերը չեն սպասարկվելու։ Բացառությունը ՎՏԲ Հայաստան բանկն է, իսկ նման որոշումը կապված է ԱՄՆ Ռուսաստանի դեմ ներդրած պատժամիջոցներով։ Փետրվարին Վաշինգտոնը 500-ից ավելի ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել։ Պատժամիջոցներից մեկն էլ վերաբերում էր «Միր» վճարային քարտերի համակարգին։ Հայաստանյան բանկերը նախընտրել են խնդիրներ չունենալ ամերիկյան քաղաքական և ֆինանասական կազմակերպությունների հետ, իսկ ՎՏԲ Հայաստանը ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկությունն է և այդ առումով խնդիրներ չունի։

Ոլորտները, որոնք կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, էական նշանակություն ունեն։ Առաջին և գլխավոր ոլորտը զբոսաշրջությունն է, 2023 թվականին Հայաստան այցելած 2,3 միլիոն զբոսաշրջիկների 50%-ից ավելին ռուսներ են, որոնք իրենց հետ հիմնականում «Միր» քարտեր էին բերում և գումարներն օգտագործում Հայաստանում։ Բացի այդ, ռելոկանտներն իրենց հետ զգալի քանակության գումար էին տեղափոխել Հայաստան և դրանք տեղաբաշխել հայկական բանկերում։ Այս որոշումից հետո, տարբեր ֆինանսական աղբյուրների փոխանցմամբ, ռուսների մի մասն իր խնայողությունները հանում է հայկական բանկերից։ Լրջագույն խնդրի առջև են կանգնելու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայերը, որոնք վաստակած գումարները Հայաստան էին ուղարկում հենց ռուսական բանկերի միջոցով՝ «Միր» քարտերով։

Ըստ վերլուծաբանների՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ, Ռուսաստանից Հայաստան էր փոխանցվում 1 միլիարդ դոլարի չափով տրանսֆեր։ 2022 թվականից հետո, միայն Ռուսաստանից, ֆիզիկական անձանց կողմից Հայաստան է փոխանցվել շուրջ 3,9 միլիարդ դոլար։ 3,9 միլիարդից 3,1 միլիարդ դոլարը փոխանցվել է առևտրային նպատակով, ֆիզիկական անձինք այդ գումարների մեծ մասը փոխանցել են հենց «Միր» քարտերի միջոցով։ Դրա շնորհիվ Հայաստանում աշխուժացել էին առևտուրը, հանրային ծառայությունները, տարբեր տեսակի այլ ծառայություններ։ Այս որոշումից հատկապես ծանր կորուստ է ունենալու փոքր և միջին բիզնեսը։ Կարող է կանգնել առևտուրը, իսկ ռուս ռելոկանտների մեծ մասը կարող է պարզապես հեռանալ Հայաստանից։ Արդյունքում,արևմտյան պատժամիջոցներին ենթարկվելով, հայկական կողմն ավելի շատ «կրակել է սեփական ոտքին», քանի որ արևմտյան պատժամիջոցները տնտեսական առումով որևէ կերպ չեն ազդում Ռուսաստանի վրա։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում ծանր հետևանքներ են սպասվում՝ կապված գործող իշխանությունների դիլետանտ քաղաքականության հետ։ Ոչ միայն քաղաքական, այլ նաև՝ տնտեսական առումով, Փաշինյանի կառավարությունը չի հասկանում իր քայլերի հետևանքները։ Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ դա աղետալի հետևանքներ կարող է ունենալ։

Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնենՏեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլելՀարի Քեյնը վնասվածք է ստացելԱդրբեջանցին հարցրել է՝ ինչո՞ւ է մեքենան դատարկ․ Արցախցի Ալիսայի պատմությունըՀեղուկ գազի գինը կրկին նվազել էԼավ գիտեք՝ հիմա ինչ է կատարվում, ես էլ ի՞նչ ասեմ. Բերքաբերի գյուղապետԵթե դու ուզում ես` Կիրանցը լինի հայկական, դու պետք է Երևանը հայկական պահես․ Մաթևոսյան«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր47-ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը ավարտվել էԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրաԴեբեդ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինըԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան Ասացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնումՈվքե՞ր էին դիմակավորված «ախռանայով» հյուրերը՝ Կիրանցի հացատանը«Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Վթարային ջրանջատում Երևանում, մարզերում Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր«Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 83,5 դոլարը Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ «Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ն իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Բագրատ Սրբազանը շարժվում է դեպի ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ