Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն «Երևանի ու Բաքվի հարաբերություններում լարվածությունը չի մարում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իր կառավարությունը չի կարողացել պայմանավորվել Ադրբեջանի հետ այն քարտեզների շուրջ, որոնցով սահմանազատվելու է սահմանը, սակայն պնդել է, որ չորս գյուղ, որոնք փաստացի գտնվում են Տավուշի մարզում, պետք է փոխանցվեն Բաքվին, քանի որ նախկինում դրանք եղել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, հակառակ դեպքում կարող է պատերազմ սկսվել: Տավուշում սահմանի թեման արդիական է դարձել այն բանից հետո, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է Բաքվին փոխանցի չորս «ոչ էքսկլավային գյուղեր»։

Այսինքն, Երևանը պետք է տարածքային զիջում կատարի միակողմանիորեն ու նախքան սահմանազատման սկսվելը։ Դրանից հետո էլ Բաքուն ցանկանում է վերահսկողություն հաստատել չորս էքսկլավների վրա, այն է՝ Յուխարի Ասկիպարան, Քյարքին (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական բնակեցված գյուղեր), ինչպես նաև Սոֆուլուն և Բարխուդարլին (դատարկ բնակավայրեր): Բայց Փաշինյանը պատրաստ է տարածքներ զիջել միայն սահմանազատման շրջանակներում: «Սահմանազատման արդյունքում մենք ստանում ենք պետական սահման, և տրամաբանորեն հետևում է, որ այնտեղ բանակ չպետք է լինի։ Այնտեղ պետք է սահմանապահներ լինեն»,- ասել է Փաշինյանը։

Նրա կարծիքով, դրա շնորհիվ կկրճատվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգը։ Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն չի բացառել, որ Հայաստանի ղեկավարի առաջարկը կարող է ընդունվել։ «Քանի որ այդ գյուղերը գտնվում են անմիջապես սահմանին, կարելի է ենթադրել, որ դրանց տալը կապված կլինի սահմանազատման հետ։ Դա տրամաբանական է, քանի որ դա կօգնի հետագայում խուսափել խնդիրներից ու թյուրիմացություններից։ Բացի այդ, այդ թեման քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հաստատման հանձնաժողովի շրջանակներում։ Երևի կողմերը նախապես պայմանավորվել են այդ հարցում։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե կոնկրետ ինչպես է գծվելու սահմանը, ապա, ամենայն հավանականությամբ, կկրկնվի Շուռնուխ գյուղի պատմությունը, որի մի մասն անցել է Ադրբեջանին»,- ng.ru-ին ասել է փորձագետը։ Հայ լրագրող Դավիթ Գալստյանը, որը վերջերս եղել է Տավուշի մարզի վիճելի տարածքներում, ng.ru-ին պատմել է, թե կոնկրետ ինչի շուրջ է վեճը։

«Այդ գյուղերի տարածքը բնակեցված չէ, այնտեղ հիմնականում ավերակներ են։ Բայց Հայաստանի և Ադրբեջանի համար դրանք կարևոր են հաղորդակցությունների վերահսկողության տեսանկյունից։ Խոսքն առաջին հերթին Հայաստան-Վրաստան գլխավոր ճանապարհի մասին է, որը մի քանի տեղով հատում է հին խորհրդային սահմանը։ Մոտակայքում կա նաև գազատար Վրաստանից։ Բացի այդ, հին խորհրդային սահմանը անցնում է Ոսկեպար գյուղով, և եթե այնտեղ հայտնվի ադրբեջանական բանակը, ապա գյուղը կարող է ամբողջությամբ դատարկվել։ Հիմա այնտեղ մոտ 800 մարդ է ապրում»,- պարզաբանել է Գալստյանը։

Լրագրողի խոսքով, Տավուշում հայկական բանակն ունի պաշտպանության գծի ամենահագեցած ու ամրացված հատվածը, և դրա կորուստը կխաթարի զինված ուժերի ներուժը։ Բացի դա, փաստ չէ, որ Ադրբեջանը զինվորականներին թույլ կտա նոր դիրքեր ստեղծել։ Ոսկեպարի բնակիչները բացասաբար են արձագանքել տարածքները տալու մասին լուրերին, լրագրողների հետ հարցազրույցներում նրանք ասել են, որ պետք է ոչ թե բանակցել Բաքվի հետ, այլ ուժեղացնել պաշտպանությունը ադրբեջանական ներխուժումը կանխելու համար։ Միաժամանակ նրանք զգուշացրել են, որ մեկը մյուսի հետևից հողատարածք հանձնելով՝ Հայաստանի իշխանությունները, ի վերջո, կարող են կորցնել նաև Երևանը։ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին մեղադրել է դավաճանության մեջ: Օրինակ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, վարչապետին անվանել է «ադրբեջանական անշարժ գույքի գործակալ»։

Հանրապետության նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը համաքաղաքացիներին կոչ է արել համախմբվել, ինչպես կարողացան անել 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտի ժամանակ, որտեղ հայկական զորքերը կարողացան կասեցնել օսմանյան բանակի առաջխաղացումը դեպի Հայաստան և դրանով իսկ փրկել հայ բնակչությանը ցեղասպանությունից։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ ասել է, որ եթե մարտի 27-ին 500 հազար մարդ հավաքվի Երևանի կենտրոնում, ապա իշխանությունը կտապալվի, և երկիրը ստիպված չի լինի ինչ-որ բան տալ Ադրբեջանին։ Մոսկվայում անմիջապես հրաժարվել են Տավուշի մարզի վերաբերյալ բանակցություններին ներգրավվելուց և դրանց հետևանքների պատասխանատվությունից, քանի որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են որպես միջնորդներ հանդես եկել այդ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում, այսինքն՝ նրանք պետք է զբաղվեն իրենց աշխատանքի արդյունքներով:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի իշխանություններն ընդգծել են, որ սահմանազատման հարցերը պետք է լուծվեն առանց բնակչությանն ահաբեկելու, հանգիստ ու կառուցողական մթնոլորտում, և Ռուսաստանը կարող է օգնել այդ գործընթացի իրականացմանը։ Մինչդեռ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ակտիվորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե հակամարտության սրումը կանխելու համար որքանո՞վ է անհրաժեշտ հրատապ սահմաններ գծել տարածաշրջանում։ Առայժմ դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ երբ կլուծվի այդ «ոչ էքսկլավային գյուղերը» Ադրբեջանին փոխանցելու հարցը։

Երևանը պնդում է, որ վիճելի տարածքներում պետք է որոշել, թե որտեղից է սկսվում Հայաստանի տարածքը, և դա պետք է արվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Մինչդեռ ամերիկյան Stratfor վերլուծական ընկերությունը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ իրենց հարևանների պահանջներին։ Ըստ վերլուծաբանների, Հայաստանը վախենում է Ադրբեջանի ռազմական հզորությունից։ Այնուամենայնիվ, ըստ Stratfor-ի, գյուղերը տալը առայժմ դեռ կապված է սահմանազատման գործընթացի առաջընթացի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Գազանջատումներ. հայտնի են հասցեները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արելՀայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներինՆախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի