Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արևմուտքի «ազդեցության գործակալները» Հայաստանում. Արթուր Սաքունց

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այն, որ Արևմուտքը գործուն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ։ Այս մասին սկսած հեղափոխական շրջանից պարբերաբար հրապարակումներ են լինում, մամուլն է անդրադառնում, անգամ վերջերս ռուսական ֆեդերալ հեռուստաընկերություններն են ռեպորտաժներ և թոք–շոուներ անում՝ բարձրաձայնելով խնդիրը։ Հատկապես հեղափոխությունից հետո Հայաստանում ակտիվացան Արևմուտքի ազդեցության գործակալները, որոնք առաջ են մղում վերջինիս անհրաժեշտ օրակարգերը: Նրանց թվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Եվ այսպես՝ 2019 թվականին Բաց Հասարակության հիմնադրամներ Հայաստանի կողմից, որը ավելի հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ, Սաքունցի գրասենյակին տրվել է  130 000 դոլարի չափով դրամաշնորհ:  Ծրագրի նպատակն է նպաստել խոցելի խմբերին մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը` բարելավելով քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները` կանխելու ապագա խախտումները և չարաշահումները եւ հասարակության իրազեկվածությունը մարդու իրավունքների արժեքների և խաղաղության հիմնախնդիրների վերաբերյալ: Խաղաղության հիմնախնդիրները, բնականաբար, չեն շրջանցում հայերի ու ադրբեջանցիների՝ խաղաղ գոյակցության, հարևանություն անելու թեմաները

2020 թվականին կոմիտեն ստացել է արդեն 5340 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն էր՝ ապահովել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաշվետու կատարումը:

2021 թվականին կոմիտեն Սորոսի հիմնադրամից ստացել է 133.948 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է խրախուսել Հայաստանում արդարադատության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումներում թափանցիկության և անկախության սկզբունքների պահպանումը:

2021-ին դրամաշնորհների ցանկն այսքանով չի սահմանափակվել: Ամբողջական պատկերը կարող եք տեսնել այստեղ:

2022-ին գրասենյակը Սորոսի հիմնադրամից ստացել է 144.731 հազար ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն էր՝ նպաստել արդարադատության ոլորտում թափանցիկ և հաշվետու բարեփոխումներին: 

Հրապարակային ելույթներում Սաքունցը աչքի է ընկնում հակառուսական մեսիջներով: Նրա առավել ուշագրավ հարցազրույցներից կարող ենք առանձնացնել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Civic.am-ին տված հարցազրույցը, որի ընթացքում հնչել է հետևյալ միտքը՝ ՀՀ-ի դեմ Կրեմլը հիբրիդային պատերազմ է վարում, ինչը իրականացնում են ապատեղեկատվությամբ՝ ներգրավելով տարատեսակ փորձագետների, այդ թվում՝ նաև հայաստանյան գործիչների, որոնք փաստորեն դառնում են ՀՀ-ի դեմ Կրեմլի հիբրիդային պատերազմի գործիքը։

Բացի այդ, Սաքունցը գտնում է, որ Ղազախստանում հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ ՀԱՊԿ-ն միջամտեց, իսկ Փաշինյանն էլ զարմանալի օպերատիվությամբ աչքի ընկավ, ՀՀ վարչապետը պետք է սահմանափակվեր ընդամենը մտահոգություններ հայտնելով: Ահա թե ինչ է նա ասել այս առիթով․  «ՀԱՊԿ-ը հենց բռնապետական պետությունների ակումբ է և դա նոր չենք ասել: Եվ հիմա արձանագրվեց, որ ՀԱՊԿ-ը ոչ թե արտաքին վտանգների կանխման ինստիտուտ է, որը մենք Հայաստանի պարագայում տեսանք այս պահին 41, թե 45 քառակուսի կմ, ըստ էության, Ադրբեջանի կողմից, հարևան պետության կողմից փաստացի օկուպացված է և ՀԱՊԿ-ը ընդամենը մտահոգություն է հայտնում, Փաշինյանը պետք է ընդամենը մտահոգություն հայտներ իրադարձությունների առումով և օր առաջ չշտապեր. ինքը ավելի շատ փորձեց կաթոլիկ երևալ, քան Կրեմլը և, ըստ էության, կատարեց Կրեմլի պահանջը»:

Ավելին՝ Սաքունցը վստահ է, որ ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ Տեղ գյուղի ուղղությամբ ակնհայտորեն ռուս-ադրբեջանական համաձայնությամբ գործողություն էր, որի նպատակն է Հայաստանին պարտադրելու ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելությունը:

Շարունակելի...

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded