Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ: Նշվում է, որ այդ որոշմամբ կարգավորված են նաև ՀՀ-ում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման, հաշվառումից հանելու կարգը, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տեսակները, դրանց ներկայացվող պահանջները, վերջիններիս տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերի հաշվառման, հատկացման կարգը և այլն:

Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են այդ կազմակերպությունների անվանմամբ և հաշվառումից հանվում՝ ՀՀ ԱԳՆ կողմից տրված հայտի հիման վրա: Որոշման 12-րդ հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների՝ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին կարմիր հիմնագույնի համարանիշերը, ինչպես նաև ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության տրանսպորտային միջոցներին երկնագույն հիմնագույնի համարանիշերը հատկացվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա:

Ընդ որում, լատիներեն «D» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը հատկացվում են ներկայացուցչության դիվանագիտական կազմին, իսկ լատիներեն «T» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը՝ տեխնիկական անձնակազմին սպասարկող տրանսպորտային միջոցներին: Սակայն նույն որոշմամբ սահմանված չեն համանման դրույթներ պատվավոր հյուպատոսների մասով: Նախագծով առաջարկվում է սահմանել նաև պատվավոր հյուպատոսներին պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման և հաշվառումից հանելու կարգին առնչվող դրույթներ, սահմանել վերջիններիս հատկացվող հաշվառման համարանիշերի տեսակները՝ հստակ կանոնակարգելով, որ վերջիններիս տրանսպորտային միջոցներին հատկացվելու են լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր, ընդ որում՝ յուրաքանչյուր պատվավոր հյուպատոսի մասով հատկացվելու է մեկական կարմիր հիմնագույնի համարանիշ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններում