Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իմ նպատակն է, որ հերոս տղաների մասին պատմող գրքերը թարգմանվեն և օտարներին ներկայացնեն նրանց սխրագործությունները»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր շատ գրքեր, հոդվածներ, ֆիլմեր պատմում են պատերազմի բովով անցած տղաների մասին: Հովհաննես Ջավախեցին այս կարևոր առաքելության մեջ իր ներդրումն ունի մի քանի գրքի տեսքով: Ասում է՝ իր համար առաջնային է կատարված աշխատանքի կարևորությունը, այն, թե ինչպես է ներկայացնում մեր հերոսներին: «Ստեղծագործելով՝ կարծես հերոսի հետ անցնում եմ պատերազմի բովով: Այդ ճանապարհին հայրենասիրություն կա, ոգի: Շատ ծանր է այս ուղին, բայց նախքան գրքեր հեղինակելը, սկսեցի բանաստեղծություններ գրել: Կարծես ինքս ինձ վրա աշխատեցի, որ կարողանամ նախաձեռնել այս կարևոր գրքերի հեղինակությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննեսը:

Նշում է՝ մեր բոլոր հերոսներին ու նրանց ծնողներին ճանաչել է ընկերոջ՝ Սարգիսի միջոցով: «Սկզբում գրում էի պատերազմի մասին, բայց հետո Սարգիսն առաջարկեց տղաներից յուրաքանչյուրի մասին անհատական բանաստեղծություններ գրել, ինձ ուղարկեց նրանց կենսագրությունները, սկսեցի ստեղծագործել, բանաստեղծությունները տարածում էինք սոցցանցային տիրույթում: Ծնողները տեսնում էին, որ մեր նախաձեռնությամբ, առանց որևէ ակնկալիքի ու շահի, տղաներին տողեր ենք նվիրում: Նրանք տեսնում էին, որ մենակ չեն»,-նշում է զրուցակիցս:

Արդեն իսկ տպագրված գրքերի մասին: Նոյ Թևանյանի մասին պատմող՝ «Կյանքս՝ ի սեր հայրենիքիս» գրքի պարագայում Հովհաննեսը համահեղինակ է, «Հադրութի հերոս Արկոն» գրքի պարագայում համատեղ աշխատանք է Արկոյի քույրիկի՝ Մարիամի հետ, այս գրքի դեպքում Հովհաննեսը նաև գրքի խմբագիրն է, իսկ «Կամավոր Հովսեփը» նրա հեղինակային գիրքն է: «Գրքերում ընթերցողը գտնելու է տղաներին նկարագրող ու հիշատակող տողեր: Բանաստեղծությունների միջոցով ընթերցողը հասկանալու է, թե ինչպիսի հայրենասեր տեսակ է եղել Նոյ Թևանյանը, ինչպես է մարտնչել թշնամու դեմ: Նույնն էլ՝ Արկոյի և Հովսեփի պարագայում: Տղաների կերպարը կբարձրացնի նոր սերնդի հայրենասիրական ոգին: «Կամավոր Հովսեփը» գրքում կա մի քանի գլուխ՝ հերոսի կենսագրությունը, նրա մարտական ուղին ու նրա մասին կարծիքներ, մայրիկի՝ տիկին Անահիտի խոսքը որդուն, պատմվածքներ և բանաստեղծություններ: Շուտով ընթերցողի սեղանին կդրվի Եղնիկներում մարտնչած Ռոբերտ Հասրաթյանի մասին պատմող գիրքը»:

Հովհաննեսն ասում է՝ իր նպատակն այն է, որ տպագրված գրքերը Հայաստանի սահմաններից դուրս գան և թարգմանվեն տարբեր լեզուներով: «Կարևոր է, որ մեր հերոս տղաների մասին գրքերը թարգմանվեն, շրջեն Հայաստանի սահմաններից դուրս և օտարներին պատմեն տղաների սխրագործությունների մասին: Թշնամին փորձում է խեղաթյուրել մեր պատմությունը, իսկ տղաների մասին պատմող գրքերը լավագույնս կներկայացնեն մեր տղաների ոգին, հայրենասիրությունը: Սա բավականին բարդ, ժամանակատար ու ֆինանսներ պահանջող աշխատանք է»,-եզրափակում է հեղինակը:

Հովհաննես Ջավախեցին «Սերն իմ հոգու ընդերքում» գրքի հեղինակն է, շուտով ընթերցողի սեղանին կդրվի սիրո մասին «Լուսնի շողերի ներքո» բանաստեղծությունների ժողովածուն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Քանի սահմանային սյուն է տեղադրվել մայիսի 6-ի դրությամբ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Առջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում 14 ժամ ջուր չի լինի Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք ԵրևանումԹագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է «Վերականգնում և զարգացում» կենտրոնի աշակերտներինԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ Լոռու մարզում իրականացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) «Ընդունելի չէ, երբ րոպեն մեկ, վայրկյանը մեկ նշվում է իմ անունը». Սեյրան Օհանյան Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանըԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Սի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը Վաալը Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի հազարավոր հասցեներում Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան