Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հեղինակային «պատերազմ» սենդվիչի հայտնագործման համար․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռուբեն» սենդվիչը (Ռուբենա սենդվիչ, Ռուվիմ սենդվիչ) ամերիկյան գրիլային բուտերբրոդ է, որը բաղկացած է աղ դրած տավարի մսից, շվեյցարական պանրից, թթու կաղամբից, կետչուպի և մայոնեզի խառնուրդից, որը կոչվում է «ռուսական սոուս», և տարեկանի հացի կտորներից: Այդ ամենն իրար վրա հավաքելուց հետո այն պատրաստվում է թավայի մեջ կամ բովվում է բուտերբրոդ պատրաստելու սարքի մեջ: «Ռուբեն» սենդվիչի ծագման վարկածներից մեկն ասում է, որ այդ բուտերբրոդի գյուտարարը Ռուբեն Կուլակովսկին է (նրան կոչել են նաև Ռուբին Քեյ)՝ հրեա վաճառական, որը ծնվել է Լիտվայում և բնակվել Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում:

Ըստ մեկ այլ վարկածի, 1920-1935 թվականներին պոկեր խաղացողներն են ամեն շաբաթ հավաքվելով Blackstone հյուրանոցում՝ դա ստեղծել: Նրանց թվում է եղել նաև հյուրանոցի սեփականատեր Չարլզ Շիմմելը: Սենդվիչը, որն առաջին անգամ տեղական ճանաչում ստացել է այդ ակումբի շնորհիվ, Շիմմելը ներառել է Blackstone- ի ճաշացանկում: Արդյունքում դրա ժողովրդականությունը տարածվել է, իսկ հյուրանոցի նախկին մի աշխատակից շահել է այդ բաղադրատոմսի ազգային մրցույթը, և Օմահայում մարտի 14-ը հայտարարվել է «Ռուբեն» սենդվիչի օր: Մեկ այլ վարկածի համաձայն, դրա ստեղծողը Առնոլդ Ռուբենն էր՝ Նյու Յորքի Reuben's ռեստորանի (1908-2001) գերմանացի-հրեա սեփականատերը: Համաձայն լրագրող և ռեստորանների փորձագետ Քրեյգ Կլայբորնի, հենց Առնոլդ Ռուբենն է ստեղծել «Հատուկ Ռուբեն» սենդվիչը դեռ 1914 թվականին։ Դա եղել է հանպատրաստից ստեղծագործություն, երբ Բրոդվեյի մի հայտնի դերասանուհի գիշերն այցելել է Ռուբենի ռեստորան, բայց ռեստորանում ուտելիքը վերջացած է եղել, և պատրաստվել է «Ռուբեն» սենդվիչը:

Այդ սենդվիչի առաջացման այլ վարկածներում նշվում է Reuben’s Delicatessen ռեստորանի շեֆ-խոհարար Ալֆրեդ Շոյինգը, որը 30-ականներին Ռուբեն Առնոլդ կրտսերի՝ որդու համար է այդ բուտերբրոդը ստեղծել: Նշենք, որ «Ռուբեն» սենդվիչը մի քանի տարբերակ ունի։ Ռուբենի մոնրեալական տարբերակում աղ դրած տավարի միսը փոխարինված է մոնրեալական ոճով ապխտած մսով: Վայրը, որտեղ տրվում է այդ ուտեստը, հանդիսանում է Մոնրեալի արագ սննդի կետ Schwarz ռեստորանը: Որոշ վայրերում տավարի մսի փոխարեն օգտագործվում է սուդակ ձուկ, և այդ բուտերբրոդը կոչվում է «Սուդակով Ռուբեն»։ «Գրուպեն Ռուբեն» սանդվիչում ևս տավարի մսի փոխարեն օգտագործվում է ձուկ, իսկ թթու կաղամբի փոխարեն օգտագործվում է կոուսիլու աղցան։ Այդ տարատեսակին կարելի է հաճախ հանդիպել Ֆլորիդայի ռեստորաններում։

Ձվային «Ռուբեններում», որոնք նաև կոչվում են «Իռլանդական ձվային ռոլլիներ» կամ «Ռուբենի գնդիկներ», օգտագործվում է սովորական աղացած տավարի միս, թթու կաղամբ ու պանիր՝ փաթաթված ձվածեղով, և սովորաբար դա մատուցվում է Հազար կղզիների սոուսով: Այդ սենդվիչն առաջին անգամ մատուցվել է Վիսկոնսինի Միլուոկի քաղաքում գտնվող Մադերի գերմանական ռեստորանում, որտեղ շեֆ-խոհարար Դենիս Վեգները դրանք ստեղծել է 1990 թվականի ամառային փառատոնի համար։ «Ռեյչել սենդվիչը» պարունակում է հնդկահավի միս՝ տավարի մսի փոխարեն, և թարմ կաղամբով աղցան՝ թթու կաղամբի փոխարեն:

Միացյալ Նահանգների որոշ հատվածներում, հատկապես Միչիգանում, հնդկահավի այդ տարբերակը հայտնի է որպես «Ջորջիա Ռուբեն» կամ «Կալիֆորնիական Ռուբեն», որի մեջ կարող է «ռուսական սոուսի» փոխարեն լինել ամերիկյան բարբեքյու սոուս կամ ֆրանսիական սոուս: «Ռուբեն» սենդվիչի բուսական տարբերակները, որոնք կոչվում են «Veggie Reubens», բացառում են միսը՝ այն փոխարինելով բուսական բաղադրիչներով, ներառյալ՝ ցուկինի, վարունգ, «ցորենի սպիտակուց», սունկ, տեմպե և այլն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Ոստիկանները զինված են արցունքաբեր գազով Մի շարք հուշարձաններում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորությունԲագրատ Սրբազանն ասաց՝ առավոտից ում հետ ու ինչ հանդիպումներ է ունեցելՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն Այս պահին Տավուշում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններԱրտակարգ դեպք՝ ԲալահովիտումՈրևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՀավաքը չենք հետաձգելու, ակնհայտ է՝ իշխանությունները վախեցած են․ Գառնիկ Դանիելյանը՝ Օպերայի հարակից տարածքները ոստիկանության կողմից փակելու մասին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է լինելու ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիԲանակցությունների ընթացքում քննարկվել է որոշ շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը. Զախարովա Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՎթար՝ Արարատում. բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որոնում են վթարի պատճառ «Jeep»-ը Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար «Քիչ մնաց, պինդ կացեք». Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Քաղաքացիների անհնազանդության ակցիան Խանջյան փողոցում Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. կիրառվել է տնային կալանք Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվել են նոր դիրքեր Խարկովի մարզում Ալիևի նոր պահանջը Նշված հասցեներում ջուր չի լինի Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Գալուզին Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԵրևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը