Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե մեր գյուղերի հատվածում պետք է սահմանազատում լինի, ապա սահմանագիծը պետք է շրջանցի միջպետական ճանապարհը և անցնի գետի երկայնքով․ Ոսկեպարի գյուղապետ

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շուրջ մեկ ամիս է ինչ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերի բնակիչները կորցրել են իրենց անդորրը, գյուղացու կյանքի առօրեական հոգսերը մղվել են ետին պլան։ Այսօր Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների մտքերը զբաղված են գլոբալ աշխարհաքաղաքական հարցերով, որոնք եկել ու թակել են իրենց դուռը։

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանազատման գործընթացը Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս գյուղերին հարակից հատվածից։ Նա նաև չժխտեց, որ Հայաստանը պատրաստ է բավարարել Բաքվի պահանջը և տվյալ գյուղերի մերձակա չորս լքյալ գյուղերի խնդրահարույց տարածքը փոխանցել Ադրբեջանին, ինչի հետևանքով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի և գազամուղի մի հատվածը հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև խաթարվելու է սահմանի այդ հատվածի անվտանգային մթնոլորտը։

Ստեղծված իրավիճակը Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ քննարկելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին այցելեց Ոսկեպար և Կիրանց համայնքներ։

«Վարչապետը եկել ա, մեզ տեղում իրավիճակին ծանոթացրել ա, մենք էլ մեր կարծիքը, մեր ասելիքը ուղիղ իրան ենք ասել»,- InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ոսկեպարի համայնքապետ Իշխան Աղբալյանը։

        

Ի՞նչ եք ասել․․․

-Ինչ պետքն ա, էն էլ ասել ենք, շատ կոպիտ ու ուղիղ ձևով ենք ասել էն, ինչ մտածում ենք, ասել ենք, որ մենք տալու, զիջելու բան չունենք, մինչև վերջ պատրաստ ենք կռվել ու պայքարել մեր հողերի համար,- մեկը մյուսին հերթ չտալով, գյուղապետի խոսքը կտրելով, բղավում էին գյուղացիները։

«Մեզ համար որևէ փոխզիջումային տարբերակ ընդունելի չէ, որովհետև ճանապարհը, գազամուղը մնում են Ադրբեջանի տիրապետության տակ, էլ չհաշված, որ պաշտպանական բնագծերն են խաթարվում»,- շարունակեց գյուղապետը։

Բա ձեր այս մտահոգություններին վարչապետը ի՞նչ պատասխանեց․․․

«Ոչ մի բան, ինչ տեր ասի, լսում էր, ինքն էլ պատասխաններ չուներ, ասեց, պետք ա գնանք, քննարկենք, մի տաս օրից գանք ձեզ ասենք․․․»

-Բա տասն օրն անցավ, ուր ա չկա, բա թող գա, կանգնի, նայի աչքերներիս մեջ ու ասի, ինչ որոշեց, մենք էլ մերն ասենք,- նորից գյուղապետի խոսքը կտրեցին գյուղացիները։

Գյուղապետ Աղբալյանը նշում է, որ իրենց պահանջն այն է, որ եթե սահմանազատում պետք է լինի իրենց գյուղերի հատվածից, ապա սահմանագիծը պետք է շրջանցի միջպետական ճանապարհը և անցնի գետի երկայնքով։ «Մնացած ոչ մի տարբերակի մենք համաձայն չենք, մնացած ինչ տարբերակ էլ լինի, մեր անվտանգությունը կհայտնվի սպառնալիքի տակ»,- պնդում է գյուղապետը։

Բայց Փաշինյանը նաև խոսել է այդ չորս գյուղերի տարածքը Հայաստանին պատկանող 31 այլ գյուղերի արոտավայրերի հետ, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, փոխելու մասին․․․

«Մեզ հետ հանդիպմանը նման բան չի հայտարարել, մեզ հետ հանդիպմանը, ընդհանրապես ոչ մի լուծում չի հայտարարել, էդ մենք ենք իրեն ասել, բա եթե իրենք (Ադրբեջանը) էդ գյուղերը ուզում են, բա մենք էլ լիքը արոտավայրեր ունենք իրենց վերահսկողության տակ, բա մենք դրանք ինչի՞ հետ չենք ուզում»,- եղելությունը այսպես բացահայտեց գյուղապետը։   

Բայց վարչապետը նաև ասել է, որ եթե չգնանք զիջումների, պատերազմ կլինի․․․ 

«Բալա ջան, բա որ մի երկրի ղեկավար սեփական ժողովրդին սպառնա պատերազմով, էլ ինչ ես ուզում։ Պատերազմ է լինելու, թող լինի, մենք պատրաստ ենք կռվել, 90-ականներին ոնց ենք կռվել։ Ասում ա՝ հիմիկվա պատերազմը ուրիշ ա լինելու։ Ուրիշ ա լինելու՝ էն ժամանակ 15 զոհ ենք տվել, հիմա 30 կտանք»,- մեր զրույցը եզրափակում է գյուղապետը։

Տեղի ինքնապաշտպանական ուժերի ղեկավարն էլ, ով ժամանակին ԶՈՒ բարձրաստիճան սպա է եղել, հավաստում է՝ եթե պետությունը տեղի բնակիչներին զինի, բանակն էլ կանգնի նրանց կողքին, ապա ռազմական գործողությունների հաջողությունը ապահովված կլինի։ «Տավուշի մարզի պաշտպանական բնագծերը շատ լավն են»,- պնդում է նա։                      

Ի դեպ նշենք, որ Ոսկեպարը այս օրերին մարդաշատ է․․․Կողքի գյուղերի և Երևանի բազում բնակիչներ, եկել և այս օրերին բնակություն են հաստատել Ոսկեպարում․․․Ասում են՝ եկել ենք ոսկեպարցիների կողքին լինենք, չթողնենք, որ ընկճվեն ու ընկրկեն, իսկ եթե, Աստված մի արասցե, կռիվ սկսվի, նրանց հետ միասին կկռվենք։    

Մեզ հետ զրույցում այրումցի Մարինե Բաղդասարյանը, ով ընկերուհու՝  Անուշ Ներսիսյանի հետ եկել է և այս օրերին բնակություն է հաստատել Ոսկեպարում, ասում է, որ չնայած հաշմանդամությանը՝ Մարինեի ձեռքը ժամանակին մնացել է Այրումի պահածոների գործարանի հաստոցի տակ, պատրաստ է մի ձեռքով զենք վերցնել և կռվել հանուն Հայրենիքի։ Նրա ընկերուհին՝ Անուշը ավելացնում է․ «Եկել ենք, որ մինչև վերջին շունչներս պայքարենք մեր հողերի համար, կոչ ենք անում բոլորին գալ և միանալ մեր պայքարին։ Հա մեկ էլ ուզում եմ ձեր միջոցով փոխանցել Փաշինյանին, որ ասում էր՝ էստեղի ճանապարհներին օբյեկտներ չեն սարքվել, որովհետև գիտեին, որ պետք տան թուրքին, ուզում եմ ասել, որ եկել եմ, որ ճանապարհին օբյեկտ սարքեմ, որ չտանք թուրքին»։

Իր մտահոգություններով առկա խնդիրների մասին կիսվում է նաև ոսկեպարցի Մեխակ Հարությունյանը

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli