Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բաքուն ռшզմական գործողությունների է ուզում գնալ և մեղքը գցել Հայաստանի վրա, ԵՄ առաքելության հայտարարությունը սառը ցնցուղ էր նրանց համար․ փորձագետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԵՄ դիտորդների հայտարարությունը սառը ցնցուղ էր Ադրբեջանի համար, քանի որ նրանց պլանը չաշխատեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությանը, թե ՀՀ զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններով զինտեխնիկայի և անձնակազմի կուտակումներ են անում։

Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանը վերջին շրջանում փոխել է մարտավարությունը դիվանագիտական դաշտում։ Եթե ոչ վաղ անցյալում Բաքվի բռնապետի հայտարարություններն ուղիղ ծավալապաշտական հայտարարություններ էին, առանց թաքցնելու ՀՀ տարածքների նկատմամբ ծավալապաշտությունը՝ օգտագործելով ՀՀ տարածքների ոչ պաշտոնական անվանումները, քարտեզները, ապա հիմա այլ մարտավարությամբ հռետորաբանություն են կիրառում։

«Ադրբեջանը մի քանի օր շարունակ տարբեր պաշտոնական խողովակներով հայտարարում է, որ ՀՀ-ի հետ հասել են պատմական շրջանի, երբ մոտ է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս հայտարարություններն ունեն հասցեատեր և այդ հասցեատերը Եվրոպան ու ԱՄՆ-ն են։ Բաքվի բռնապետը փորձում է ցույց տալ, որ իրենք ևս շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, բայց արդեն հաջորդ քայլով սկսում են տարածել հայտարարություն, որով մտահոգություն են հայտնում ՀՀ-ում տեղի ունեցող ենթադրյալ ռազմական տեղաշարժերի վերաբերյալ, նույնիսկ հնարավոր է՝ մոտ շրջանում էլ հայտարարություն տարածեն ձմեռային սեզոնից հետո մեր կողմում պլանային ինժիներական աշխատանքների հետ կապված»,- ասաց նա և հավելեց, որ այդ հայտարարությամբ էլ Ադրբեջանը փորձում է միջազգային գործընկերներին ցույց տալ, որ իրենք կողմ են խաղաղությանը, բայց այ Հայաստանը չէ՝ իբրև թե իրականացնելով տեղաշարժեր առաջնագծում։

«ԵՄ դիտորդների հայտարարությունը, կարող եմ ասել, սառը ցնցուղ էր այս դեպքում, քանի որ այդ պլանը չաշխատեց, իսկ ԵՄ-ի դիտորդների՝ Զատիկը շնորհավորելը դիվանագիտական լեզվով թարգմանաբար նշանակում է, որ դիտարկումները կատարվել են ՀՀ-ի ԶՈւ-ում, դրա համար շնորհավորում են Զատիկը։ Այսպիսով Ադրբեջանի այս քայլը՝ հնարավոր ռազմական գործողության մեղքը բարդելը ՀՀ-ի վրա, կարելի է ասել հօդս ցնդեց»,- շեշտեց նա։

Սակայն, նրա խոսքով, սրանով չի չեզոքանում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը, քանի որ Ադրբեջանը ներկայացրել է միակողմանի պահանջներ՝ կապված Տավուշի հետ։

«Կարծում եմ, որ Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ սահմանազատման և սահմանագծման դեպքում հնարավոր չի լինելու միակողմանի գործողություն, դրա համար փորձում է ամեն դեպքում ամեն ինչ տանել ռազմական բախման։ Միջազգային կառույցները սա ևս հասկանում են, և հիմա ամեն ինչ անում են, որ թույլ չտան ռազմական ագրեսիա, և այդ հայտարարությունը ոչ ավել, ոչ պակաս ռազմական օպերացիայի ձախողում էր այս փուլում»,- նկատեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը բանակցեն առանց միջնորդների և եթե նման սցենար հնարավոր լինի, ապա որ կոմղը կլինի շահեկան դիրքում, քաղաքագետն արձագանքեց․ «Ինչպես նշեցի, Ադրբեջանը չի հրաժարվում ռազմական գործողություններից ՀՀ-ի դեմ։ Եվ եթե մենք փորձենք Արդբեջանի հետ առանց միջնորդների պայմանավորվել, երկխոսել, ապա հայտնվելու ենք շատ վատ վիճակում։ Նախ Ադրբեջանը երբեք հավատարիմ չի բանակցությունների սեղանի շուրջ տեղի ունեցած խոսույթին, ապա երկրորդ, Ադրբեջանը միևնույն է մենակ չէ, նրա կողքին, թիկունքին կանգնած է Թուրքիան»։

Հովհաննիսյանի կարծիքով՝ եթե նույնիսկ ԵՄ, ՌԴ դուրս գան միջնորդների իրենց դերից, ապա Թուրքիան մնալու է, քանի որ Թուրքիան դա համարում է իրեն վերաբերող հարց։

«Այս առումով շատ վտանգավոր կլինի միայնակ մնալ այս երկու պետության հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Այնպես որ, մեզ հարկավոր են ինչպես անվտանգային երաշխավորներ, այնպես էլ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու համար Ադրբեջանին պարտադրող ուժեր»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։  Դրան հետևել էր ԵՄ դիտորդական առաքելության արձագանքը, որում ասված էր՝ ԵՄ դիտորդական առաքելությունն ամբողջ օրը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց շարժում չի նկատվել։

Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը «Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ) Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին Պեսկովը հայտնել է՝ ով է «հրահրել» Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն Քանի սահմանային սյուն է տեղադրվել մայիսի 6-ի դրությամբ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Առջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում 14 ժամ ջուր չի լինի Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք ԵրևանումԹագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է «Վերականգնում և զարգացում» կենտրոնի աշակերտներինԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ Լոռու մարզում իրականացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) «Ընդունելի չէ, երբ րոպեն մեկ, վայրկյանը մեկ նշվում է իմ անունը». Սեյրան Օհանյան Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանըԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան