Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական դաշտի վակուումն ու ընդհանուր անվստահության մթնոլորտը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ իշխանությունների վարկանիշը շարունակում է անկում ապրել։ Այդ մասին են վկայում պարբերաբար իրականացվող հարցումները։ Օրինակ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից վերջերս հրապարակված հարցումները ցույց են տալիս, որ ընդամենը 17 %-ի համար է նախընտրելի Նիկոլ Փաշինյանը։ Սակայն շատ փորձագետներ նշում են, որ իրականում դա բավական «ճոխ» թիվ է: Եվ իրոք, կան տեղեկություններ, որ այլ հարցումների համաձայն՝ վերջինիս վարկանիշը ավելի ցածր է։ Ու եթե առկա միտումը շարունակվի, ապա իշխանությունները կարող են լիարժեք սպառված համարվել ու դուրս մղվել ոչ միայն իշխանական «բարձունքներից», այլև քաղաքական դաշտից ընդհանրապես։

Իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունն ու հակառակորդին անվերջ զիջումները հիասթափեցնում են նույնիսկ այն մարդկանց, ովքեր ժամանակին կուրծք էին ծեծում Փաշինյանի համար՝ համոզված լինելով, որ նա վերջապես կարդարացնի իրենց հույսերը։ Այս իրողությունը վստահաբար հասկանում են նաև իշխանությունները։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ նրանք փորձում են այնպիսի «տրյուկներ» կիրառել, որ մարդկանց մանիպուլացնելու միջոցով կարողանան գոնե մի քիչ բարձրացնել իրենց վարկանիշը: Դրանով է պայմանավորված, որ, ի մասնավորի, Փաշինյանը մարզային այցելությունների շարք սկսեց, որի ընթացքում «հանկարծ» չարաշահումներ, խախտումներ էր հայտնաբերում, կախիչներ էր պոկում, ցնցուղներ հանում, իսկ դրան հետևում էին իբր կոռուպցիոն չարաշահումների դեպքերը։

Ավելին, որոշ պաշտոնատար անձինք ոչ միայն պաշտոնազրկվեցին, այլև նույնիսկ «հայտնվեցին» իրավապահների թիրախում։ Եվ չնայած այս տեսարանային գործելակերպը որոշ արդյունք տալիս է փոքրաթիվ մարդկանց շրջանում, բայց էականորեն չի կարող ազդել իշխանությունների վարկանիշի վրա։ Որոշ դեպքերում էլ ուղղակի ժամանակավոր էֆեկտ կարող է ունենալ։ Միաժամանակ, ուշագրավ է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության հարցման մասնակիցների 68 %-ը դժգոհ է Հայաստանի խորհրդարանի աշխատանքից։ Թերևս այս դժգոհությունը բնական է։ Ընդհանուր առմամբ, օրենսդիր մարմինը նաև քաղաքական դիսկուրսի և մտքերի փոխանակման հարթակ է, բայց գործող մեծամասնության պայմաններում խորհրդարանում քաղաքական միտքն ընդհանրապես բացակայում է։

Իշխանական պատգամավորները կա՛մ պարզապես Նիկոլ Փաշինյանի ասածներն են կրկնում, կա՛մ էլ ուղղակի հոխորտում են ընդդիմության հասցեին ու յուրաքանչյուր ձախողման մեջ մեղադրում նախկիններին։ Ոչ միայն չկան բովանդակային հարցադրումներ ու տեսլականի ձևավորում, այլև, բնականաբար, չի դրսևորվում իշխանական պատգամավորների անհատականությունը։ Չէր էլ կարող դրսևորվել, անկեղծ ասած: Ինչպես ընտրվելու ժամանակ էին նրանք, նույն քպականներից մեկի բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանի «ուսապարկի» դեր կատարում, այնպես էլ շարունակում են նույն դերը կատարել։ Իշխող քաղաքական ուժը ձևավորվել է ընդամենը մեկ մարդու քաղաքական ստվերի ներքո։ Եթե քաղաքական դաշտում չլինի նա, ՔՊ-ն ուղղակի կփլուզվի։ Իսկ դա, մեղմ ասած, շատ հեռավոր ապագայի խնդիր չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, ապա պետության համար նա ոչ մի ձեռքբերում չի գրանցել, բացի կորցնելուց, հանձնելուց ու հանձնելը լեգիտիմացնելուց։

Հետևաբար, ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները միայն սպասարկում են այս օրակարգը: Ըստ այդմ, նրանց մնում է միայն գիտակցել, որ ցանկացած պահի Փաշինյանը նրանց «գցելու» է... Մյուս կողմից էլ՝ հարցումները փաստում են, որ ընդդիմության վարկանիշը ևս բարձր չէ։ Ընդդիմադիր ուժերը պայքարի մի շարք փորձեր ձեռնարկել են, սակայն այդ պայքարի արդյունքներն այդպես էլ չեն կապիտալացվել։ Ուստի, ընդդիմադիր ուժերը նույնպես վերադիրքավորվելու և ավելի թարմ օրակարգով հանդես գալու խնդիր ունեն։ Ընդհանուր առմամբ, հանրության շրջանում հիասթափություն կա։ Ու պատահական չէ, որ քաղաքական գործիչներին չի վստահում նշված հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 60 %-ը։

Այս իրողությունը վկայում է այն մասին, որ քաղաքական դաշտում վակուում կա, որը այդպես էլ բաց է մնում։ Ուղղակի հարցն այն է, թե որ քաղաքական ուժը կամ ուժերն ի վիճակի կլինեն լցնել այդ վակուումը։ Ու սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, մանավանդ որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ընդամենը մեկուկես տարի ժամանակ է մնացել։ Ու եթե նույնիսկ արտահերթ էլ չլինի, ապա հստակ է, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն հայտնվելու են բացարձակ «խաղից դուրս» վիճակում: Սա՝ ամենամեղմ բնութագրմամբ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան Ասացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնումՈվքե՞ր էին դիմակավորված «ախռանայով» հյուրերը՝ Կիրանցի հացատանը«Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Վթարային ջրանջատում Երևանում, մարզերում Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր«Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 83,5 դոլարը Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ «Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ն իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Բագրատ Սրբազանը շարժվում է դեպի ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու Կիրանցում որոշակի խնդիրներ ունենք․ Արմեն Գրիգորյան Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան 9 ժամ գազ չի լինելու