Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երբ գումար չկա, բայց «ապրել պետք է». ի՞նչ հնարքի են դիմում «Փող off տղամարդիկ» ներկայացման հերոսները

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 12-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում մեծ պրեմիերա է սպասվում: Հանդիսատեսին կներկայացվի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի «Փող off տղամարդիկ» 16+ ներկայացումը, որը պատմում է քովիդի շրջանում անելանելի իրավաճիկում հայտնված հերոսների մասին:

Ամեն ինչ փակ է, գումար չկա, իսկ ապրել պետք է։ Երեք ընկեր համացանցում հանդիպում են «պահանջվում է մերկապար» հայտարարությանը եւ որոշում կազմակերպել այն, սակայն մերկապարին տանող ճանապարհն այնքան հեշտ չէ, որքան թվում է…

IMG_3397.jpeg (330 KB)

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սուրեն Շահվերդյանը նշեց, որ ներկայացումը նախկինում երկու անգամ խաղացվել է՝ բայց այլ վերնագրի ներքո: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ ներկայացման մեջ: Եվ չնայած պատմության գործողությունները տեղի են ունենում քովիդի համաճարակի շրջանում, գաղափարը ռեժիսորի մոտ շատ ավելի վաղուց էր առաջացել:

«Սառա Նալբանդյանի հետ միասին ցանկություն ունեինք այս պատմությունը բեմադրել: Մտքերը շատ էին, քովիդի նախաշեմին արդեն աշխատանքները սկսել էինք, բայց դադարեցրինք համաճարակի պատճառով, հետո արդեն որոշեցինք ձեւաչափը փոխել ու կապել հենց քովիդի հետ եւ շատ արդիական ստացվեց, քանի որ հենց համաճարակի ժամանակ մարդիկ աշխատանք չունեին, բայց ունեին պարտքեր, վարկեր, եւ փող վաստակելու շատ լուրջ խնդիր էր առաջացել: Ներկայացման մեջ հենց դրա մասին է խոսվում: Տղամարդիկ անելանելի վիճակում են եւ բոլոր միջոցներով փորձում են որեւէ աշխատանք գտնել: Արդյունքում հերոսները շատ ծիծաղելի իրավիճակում են հայտնվում»:

3f9e6de0-aa10-40bb-b08b-262aa21f4c86.jpg (75 KB)

Ներկայացման հերոսներին մարմնավորում են Արամոն, Գոռ Համբարձումյանը, Ստեփան Ղամբարյանը, Էմմա Սապունջյանը, Տաթեւ Պետրոսյանը եւ Սաշա Սուքիասյանը: Նրանցից մի քանիսի հետ Սուրենն առաջին անգամ էր աշխատում:

964d1f4c-a407-4d97-8090-45584a4769d9.jpg (117 KB)

«Քասթինգն, իսկապես, բարդ է եղել: Ես շատ շնորհակալ եմ բոլոր դերասաններին, ովքեր ազատ ժամանակ ունենալու դեպքում գալիս էին փորձերի եւ ամեն բան բեմադրում էինք միասին: Վերջում մեզ միացավ հիանալի նկարիչ Աշոտ Թադեւոսյանը, ում կարիքը շատ ունեինք: Նա է թե ձեւավորման, թե զգեստների հեղինակը: Դերասաններից Էմմայի, Տաթեւի եւ Սաշայի հետ առաջին անգամ էի աշխատում. մեր տանդեմը ստացվեց, եւ շատ շնորհակալ եմ իրենց, շատ արագ էին խնդիրները հասկանում  ու կատարում: Իսկ Արամոյի հետ արդեն երրորդ նախագծի շուրջ եմ աշխատում («Սեւ, դառը շոկոլադ»-ն էր, հետո՝ «Տրամվայ «Ցանկությունը»»), Գոռ Համբարձումյանի հետ աշխատել եմ «Թագավորների խաղը» ներկայացման շուրջ. բոլորը շատ տաղանդավոր, իրենց մասնագիտությունը սիրող, թատրոնով ապրող մարդիկ են: Ներկայացումը չէր լինի, եթե նրանք չհավատային այս սցենարին, ռեժիսուրային: Նրանք եւս արտահայտել են իրենց մտքերը, եւ եղել են դեպքեր, որ որոշ կտորներ են ավելացել սցենարից դուրս... Հենց այս միասնական աշխատանքը ներկայացումը դարձրեց ամբողջական»:

IMG_3398.jpeg (372 KB)

Ռեժիսորի խոսքով՝ ներկայացման մեջ հանդիսատեսը մի շարք հաղորդագրություններ կգտնի, սակայն գլխավոր ասելիքն այն է, որ գումարը չպետք է դառնա առաջնահերթություն:

«Ներկայացման հիմնական մեսիջն այն է, որ ինչ դրության մեջ էլ մարդը հայտնվի, պետք է չապավինի դրամին եւ չկարեւորի այն: Հաղորդագրությունն այն է, որ փողը Աստված չի կարող լինել եւ այն չի կարող մարդու դիրքորոշումը փոխել. մարդու կյանքում կան շատ ավելի վեհ ու կարեւոր բաներ, որոնք պետք է լինեն առաջնային: Կարծում եմ՝ շատ արդիական թեմա է, որովհետեւ մեր շուրջն այն է, ինչի մասին մենք խոսում ենք ներկայացման մեջ»:

Սուրենը հավելեց, որ ներկայացումը ծրագրում են խաղալ նաեւ Երեւանից դուրս. «Կլինենք մարզերում, նաեւ հիմա բանակցություններ են տարվում Միացյալ Նահանգների հետ: Պետք է ներկայացումը դիտելու հնարավորություն տալ ոչ միայն Երեւանի հանդիսատեսին, այլեւ մեր բոլոր հայրենակիցներին՝ տարբեր մարզերում ու քաղաքներում: Թեժ է լինելու: Բոլորին խոստանում ենք դրական էմոցիաներ»:

Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Թանկարժեք մետաղների գները նվազել են