Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ոչ մի նորմալ մարդու, ոչ մի նորմալ հայի կյանքը չի կարող առաջվանը լինել Արցախից հետո

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հարցազրույց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ

- Պրն Ծառուկյան, մեր զրույցը սկսենք պարզ հարցով` Դուք քաղաքականության մեջ այսօր կա՞ք, թե՞ ոչ։

- Իսկ Հայաստանում այսօր կա՞ քաղաքականություն։ Չորս կողմից ասում են՝ պետությունը լինել-չլինելու եզրին է, ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել այս պայմաններում։ 100 հազարից ավել մեր քույրերն ու եղբայրները, իրենց տները թողած, շքեղ քաղաքներն ու գյուղերը թողած… ինչի՞ մասին է խոսքը։ Օրումեջ նոր պատերազմի մասին ենք լսում, Տավուշի բնակչությունը շվարած սպասում է... Իմ կարծիքով, Հայաստանում ապրելն այսօր արդեն քաղաքականություն է։ Մարդը չի կարողանում իր կյանքը 1-2 շաբաթից ավել պլանավորի, չգիտի՝ վաղն ինչ է լինելու։ Այս պայմաններում ի՞նչ քաղաքական միտք, քաղաքական պայքար, տնտեսական քաղաքականություն, երկարաժամկետ ծրագրեր։ Դրանք այս պահին ընդամենը սիրուն ձեւակերպումներ են։

- Ըստ մամուլի հրապարակումների, Դուք մշտական շփումների մեջ եք հանրության տարբեր շերտերի հետ, պարբերաբար հարցազրույցներ եք տալիս, արտերկրում եք հանդիպումներ ունենում, Ձեր թիմակիցներն են շատ ակտիվ։ Դա քաղաքականություն չէ՞։

- Սրանք առաջին հերթին ելքեր փնտրելու միջոցներն են։ Ես այն մարդը չեմ, որը կարող է վերցնել ճամպրուկներն ու գնալ ավելի ապահով տեղ ապրելու։ Ես գնալու տեղ չունեմ, ես գնալու ցանկություն չունեմ։ Ես ուզում եմ ապրել իմ երկրում, աշխատել իմ երկրում, շենացնել իմ երկիրը։ Ամբողջ կյանքս կառուցել եմ իմ երկրում՝ գործարաններ, եկեղեցիներ, հյուրանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ... Ես հիմա անհանգիստ եմ իմ երկրի ճակատագրով։ Հասկանո՞ւմ եք՝ ոչ մի նորմալ մարդու, ոչ մի նորմալ հայի կյանքը չի կարող առաջվանը լինել Արցախից հետո։ Ձեւ տանք, ասենք՝ բան չի՞ եղել, չե՞նք թողել անտեր մեր հազարամյա հայրենիքը, մեր քաղաքները, մեկը մյուսից սիրուն մեր գյուղերը, մեր եկեղեցիները, մեր հողը, մեր գերեզմանները։ Եթե կա մարդ, որ կարող է այս ամենը մոռանալ, ես չեմ կարող։ Եվ իմ հանդիպումները, հանրային ակտիվությունը, միջազգային շփումները պայմանավորված են մեր երկրի ապագայի հանդեպ ունեցած անհանգստությամբ։ Իմ հանդիպումների մասին եթե խոսենք, մամուլը երեւի դրանց 20 տոկոսի մասին է գրում։ Ես անընդհատ հանդիպում եմ Հայաստանի եւ սփյուռքի տարբեր շրջանակների հետ, ազդեցիկ մարդկանց հետ, գրագետ, ունակ մարդկանց հետ, որ հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչպես օգնենք մեր երկրին։ Այս անհեռանկար, նվաստացած վիճակը մեր ժողովրդին սազական չէ։ Ես ուզում եմ հստակ ասել՝ լուծումներ կան, ելքեր կան, անելու շատ գործ կա։

- Իսկ Ձեր միջազգային հանդիպումներում կա՞ որոշակի օրակարգ, որը փորձում եք առաջ տանել՝ չլինելով իշխանության մեջ եւ ոչ էլ՝ ԱԺ-ում։

- Անձնական կապերը, քաղաքական կապերը, հանրային տարբեր շրջանակների հետ տարիների ընթացքում ձեւավորված աշխատանքային ձեւաչափերը հնարավորություն են տալիս՝ մշտապես ունենալ հանդիպումներ, շփումներ, որտեղ ես ներկայացնում եմ եւ պաշտպանում եմ իմ երկրի շահերը։ Նաեւ փորձում եմ հարթել սուր անկյունները, որոնք մեր երկրին ոչ մի օգուտ չեն տալիս։ Շատ չծավալվելով ասեմ, որ իմ միջազգային շփումներում միշտ բարձրացնում եմ երեք հարց՝ մեր երկրի անվտանգությունը, Բաքվի բանտերում պահվող մեր ընկերների եւ բոլոր հայերի խնդիրը եւ անվտանգային խնդիրների ապահովմամբ՝ արցախահայության վերադարձի եւ խաղաղ ու արժանապատիվ կյանքի ապահովումը սեփական հողում։

- Նշեցիք՝ «սուր անկյուններ», դրանք շատ չե՞ն մեր փոքր երկրի համար։

- Պարզ խոսենք. ինձ խորապես անհանգստացնում է հայ-ռուսական հարաբերությունների նկատելի վատացումը։ Ես սա ասում եմ թե՛ Երեւանում, թե՛ Մոսկվայում։ Սա արհեստական, ժողովուրդների շահերից չբխող պրոցես է։ Վերջերս մեր մի խումբ փորձառու դիվանագետները հայտարարություն էին տարածել, որտեղ մի միտք ինձ շատ դուր եկավ. «… բացառել հակառուսականությունը կամ հակաարեւմտականությունը, կամ որեւէ այլ հակա-ներով ձեւավորված արտաքին քաղաքական բովանդակություն…» ։ Ճշգրիտ ձեւակերպում է։ Հայաստանը չի կարող հակա-ներով արտաքին քաղաքականություն վարել։ Մենք ունենք իրական ռիսկեր, այդ դեպքում ինչո՞ւ ենք նորերը մեր ձեռքով ավելացնում, ինչո՞ւ ենք մեզ է՛լ ավելի դժվար վիճակում դնում։ Եվրոպայի հետ, Արեւմուտքի հետ կարելի է եւ պետք է կառուցել լավ աշխատանքային հարաբերություններ։ Մենք, իհարկե, պետք է հիշենք, որ մեր ժողովրդի զգալի մասն ապրում է Ամերիկայում, Ֆրանսիայում, Կանադայում եւ այլուր, բայց դա չպետք է արվի հակառուսականության պայմանով։ Ռուսաստանի հետ մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք, մեր պատմական փորձը եւ պատմական կապերը թույլ են տալիս դա անել, մենք կարող ենք այդ հարաբերություններից լուրջ արդյունքի հասնել, առաջին հերթին՝ անվտանգային եւ տնտեսական, ի վերջո՝ մի քանի միլիոն հայ ապրում է Ռուսաստանում։ Նույնը վերաբերում է Իրանին։ Ունենք Իրանի նման հարեւան, բարեկամ ժողովուրդ, լուրջ տնտեսությամբ երկիր, մեր ազգային շահերն ընկալող պետություն։ Մենք կարող ենք Իրանի հետ ունենալ շատ լավ օրակարգ, շատ լավ աշխատել, բարեկամություն անել, ժողովուրդները շփվեն՝ լավ ճանաչեն իրար։ Հազար տարի իրար կողքի ապրել ենք, բայց չենք ճանաչում իրար։

- Դուք վերջին ամիսներին մի գաղափար եք առաջ տանում, որն ակնհայտորեն այնքան էլ դուր չի գալիս շատերին, կամ գուցե լավ չեն հասկանում, թե խոսքն ինչի մասին է` շեշտում եք ներքին հաշտեցման անհրաժեշտության մասին։

- Դա երեւի ամենակարեւոր գործն է, որը պետք է անել։ Կոլեկտիվ, գյուղ, շենք, ընտանիք, բարեկամություն՝ թշնամացած, բարիկադավորված են։ Ամոթ է, մինչեւ հիմա քննարկում են, իրար մեղադրում՝ ով ում է ձայն տվել։ Իրարից խռոված, իրար չբարեւելով։ Ամոթ է. ով ում ձայն է տվել, լավ է արել: Լավ ծրագիր էի առաջարկել, իմ կուսակցությանը ձայն չեք տվել, չի մտել ԱԺ, էլի լավ եք արել, բայց ես միշտ եղել եմ, մնացել եմ ու լինելու եմ ձեր կողքին։ Կյանքն առաջ է գնում, չի կարելի քաղաքական տարաձայնությունների պատճառով իրար հետ թշնամանալ։ Լրատվական կայքերով տպում են, թե Տավուշի բնակչությունը ոնց է քվեարկել անցած ընտրություններին։ Հետո՞ ինչ` ոնց է քվեարկել։ Մարդիկ են, քվեարկել են, մյուս անգամ ուրիշ կերպ կքվեարկեն։ Մենք մի երկրում ենք ապրում, մի հայրենիք ունենք, մի Հայաստան ունենք, մի Արցախ ունենք, մի Տավուշ ունենք, մի Սյունիք ունենք։ Չի կարելի իրար հետ թշնամանալ։ Հայաստանում խաղաղություն, զարգացում, տնտեսական աճ, նորմալ կյանք հնարավոր է միայն, եթե վերացնենք այդ թշնամանքը, գնանք ներքին հաշտեցման։ Ես հատուկ ուզում եմ շեշտել, նկատի չունեմ քաղաքական ուժերին կամ քաղաքական գործիչներին։ Նրանք ինձ չեն հետաքրքրում, ես նկատի ունեմ ժողովրդին, հասարակությանը, սովորական մարդկանց։ Ինձ ոչ մի կուսակցություն չի հետաքրքրում, ինձ իմ երկիրն է հետաքրքրում։

- Վերջին հարցը. հիմա ստեղծվում են նոր շարժումներ, հանրային միավորներ, մասնագիտական խմբեր։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նորերին, եւ արդյոք դրանք մրցակից չե՞ն դառնում, պայմանական ասած՝ նախկին, ավանդական կուսակցություններին։

- Վերաբերվում եմ շատ լավ, եթե ստեղծվում են, ուրեմն կա անհրաժեշտություն։ Ուրեմն կա նոր խոսքի, նոր ասելիքի, նոր աշխատաոճի անհրաժեշտություն, ուրեմն հասարակությունը զգում է նման նոր բանի կարիքը։ Կյանքն առաջ է գնում, կյանքը նոր պահանջներ է դնում։ Էս ժողովուրդը հո մի քանի կուսակցության գերին չի՞։ Սա հայ ժողովրդին սազական վիճակ չի։ Մենք իսկապես լուրջ պոտենցիալով ազգ ենք, մենք կարող ենք դնել լուրջ խնդիրներ ու հասնել դրանց։ Մենք մեր ձեռքով, բարեկամ պետությունների աջակցությամբ կարող ենք եւ պետք է ուղղենք մեջքներս, մեր տունը խաղաղություն բերենք, տնտեսությունը զարգացնենք, նորմալ, ժամանակակից երկիր կառուցենք, որն իսկապես կդառնա թե՛ համայն հայության պետությունը, թե՛ տարածաշրջանի մակարդակով լուրջ պետություն, որի հետ հաշվի կնստեն։

Արեգ Մարգարյան

34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում 14 ժամ ջուր չի լինի Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք ԵրևանումՄի շարք հասցեներում ջուր չի լինի Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է «Վերականգնում և զարգացում» կենտրոնի աշակերտներինԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ Լոռու մարզում իրականացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) «Ընդունելի չէ, երբ րոպեն մեկ, վայրկյանը մեկ նշվում է իմ անունը». Սեյրան Օհանյան Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանըԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Սի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը Վաալը Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի հազարավոր հասցեներում Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները