Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Արևմուտքի՝ «չկա Արցախյան հարց, չկա ռուսական ներկայություն» ծրագիրը թևակոխում է իր վերջին փուլը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետությունը առաջիկա տարիներին ԵՄ անդամ չի դառնալու: Եթե Հայաստանի Հանրապետությունը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ուրեմն, պետք է կատարի Թուրքիայի բոլոր պահանջները՝ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն չպետք է գոյություն ունենա, լինի թուրք-ադրբեջանական տանդեմի կցորդ: Գյուլնազ տատու հեքիաթներն են, թե մենք Եվրոպային պետք ենք, կամ Եվրոպան ի շահ մեզ կարող է շատ մեծ խնդիրներ ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի համար: Եվրոպային պետք ենք հետևյալ խնդիրը լուծելու համար. նա նպատակ ունի խլել Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի ազդեցության ոլորտից, բայց, միևնույն ժամանակ, Եվրոպան Հայաստանը նվիրելու է թուրքադրբեջանական տանդեմին: Եվրոպան մեր տարածաշրջանում ավելի գլոբալ հարցեր է լուծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ առաջարկում ենք մեկնաբանել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումից սպասելիքները, որի ժամանակ, ըստ իշխանության ներկայացուցիչների, քննարկվելու են Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու և այլ հարցեր: Զրույցի այս հատվածում մեր զրուցակիցն անդրադառնում է Հայաստանում 2018 թ.-ին տեղի ունեցած իշխանափոխությանը:

«2018 թ.-ին Նիկոլին բերեցին իշխանության, 2020 թ.-ին նրա միջոցով հրահրեցին պատերազմ Ադրբեջանի դեմ, իսկ պատերազմը Նիկոլի դիտավորյալ հրահրմամբ պատերազմ էր, որովհետև նա քանդեց բանակցային գործընթացը և լեգիտիմացրեց Ադրբեջանի ապագա ագրեսիան Արցախի նկատմամբ: Նիկոլը հիմա էլ դիտավորյալ հրահրում է Ադրբեջանին՝ հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, հայտարարելով, որ, այսպես կոչված, «անկլավները» Ադրբեջանի տարածք են: Մինչդեռ 1991 թ.-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիան ստորագրել ենք 10 վերապահումով, որոնցից մեկն այն է, որ Հայաստանը չի ճանաչում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև եղած վարչական սահմանները՝ որպես միջպետական սահմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը կեղծիքներով, մանիպուլ յացիաներով և ստերով փորձում է այս հասարակությանը կերակրել այն ստով, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, և պետք է դրանք հետ տանք: Այդ հայտարարությունը դիտավորյալ անելով՝ թույլ է տալիս, որ Ադրբեջանն օրինական ձևաչափով հարձակվի Հայաստանի վրա: Իսկ հետաքրքիր է՝ կապիտուլ յանտ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի՞ է Ադրբեջանից հետ բերել այն տարածքները, որոնք կորցրել ենք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Տավուշի մարզի տարածքներից, Արծվաշենը, կամ այն տարածքները, որոնք նա դիտավորյալ պատերազմների քողի տակ նվիրել է Ադրբեջանին՝ Սոթք-Խոզնավար, Ներքին Հանդ և Տեղ գյուղերի, Ջերմուկի, Սև լճի, Իշխանասարի և այլ հատվածներ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Վերադառնալով ապրիլի 5-ին տեղի ունենալիք հանդիպմանը՝ հավելում է՝ դա նույն «կապիկությունն է լինելու», ինչ եղավ Գրանադայում:«Կկանչեն այս անձնավորությանը հանդիպման, հետն ինչ-որ՝ իրենցից ոչինչ չներկայացնող փաստաթղթեր կստորագրեն, թոզ կփչեն հայաստանյան հասարակության զգալի մասի աչքերին, ցույց կտան, որ իբր ԵՄ-ի ու Արևմուտքի համար շատ կարևոր գործընկեր ենք: Իրականում ԵՄ-ն ունի ծրագիր. «չկա Արցախյան հարց, չկա ռուսական ներկայություն» ծրագիրը թևակոխում է իր վերջին փուլը: Հայաստանի Հանրապետությունը դարձնելու են թուրքական ազդեցության գոտի, դրանից հետո Թուրքիային օգտագործելու են Ռուսաստանի դեմ գլոբալ և մասշտաբային ծրագրեր իրականացնելու համար: Թուրքիան իր ծառայություններն Արևմուտքին անվճար չի մատուցելու, նա պահանջել է Հայաստանը:

Արևմուտքը տեսել է, որ հայաստանյան հասարակությունն ականջահաճո զառանցանքների վրա ոգևորվող հասարակություն է, ինչպես եղել է 20- րդ դարի սկզբին, այդպես էլ մնացել է 21-րդ դարի սկզբին: Հիմա այդ մեթոդներով, խաբելով հայերին՝ առաջ է գնում: Խաբեության առաջին ու ամենավառ ապացույցը 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումն է, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ համաձայնել է Արցախը նվիրել Ադրբեջանին, այդ այլանդակության քավորը եղել են ԵԽ նախագահ Շառլ Միշելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք պատասխանատու են հայերի՝ Արցախում տեղի ունեցած սպիտակ ցեղասպանության համար: Հիմա Արևմուտքը մտնում է վերջնական փուլ՝ հայերին համոզելով, թե իբր Հայաստանն իրենից այնքան կարևոր բան է ներկայացնում, որ կարող է դառնալ ԵՄ անդամ: Եվրոպացիների համար Հայաստանից հազարապատիկ ավելի կարևոր Վրաստանն ու Ուկրաինան ԵՄ անդամ չեն, էլ չխոսենք Թուրքիայի մասին»,-ասում է քաղաքագետը:

Նշվում է, որ այս հանդիպումն ունի տնտեսական շեշտադրումներ: «Մեր ապրանքների մեծ մասն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, մեր բնակչության զգալի մասն ամեն տարի մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի, անցյալ տարվա չորս միլիարդ դոլար տրանսֆերտներից երեք միլիարդը եկել է Ռուսաստանից, հատկապես «Միր» քարտերով, որոնց գործունեությունն ապրիլի մեկից կասեցված է ՀՀ բոլոր բանկերում, բացի ՎՏԲ բանկից: Եվրոպացիները հասկանում են, որ ինչ-որ թուլափայ բան պետք է շպրտեն Նիկոլի իշխանությանը, որպեսզի սա էլ հասարակությանը կաշառի: Եվրոպացիները տեսնում են, որ հայաստանյան հասարակության ինչ-որ հատվածի համար ամենակարևորը ստամոքսն է, ինչ հայրենասիրություն, պատմական հողեր կամ պետական մտածելակերպ...

Դրա վառ օրինակը Նիկոլն ու նրա իշխանությունն է: 1992 թ.-ից Արցախի շուրջ բանակցություններ են տեղի ունենում, երբեք չիմացանք, որ նույնիսկ Ադրբեջանի չորս նախագահից որևէ մեկը հայտարարի, թե Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այդ մասին առաջինը հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնում զմռսված Նիկոլ Փաշինյանը: Կամ՝ Ադրբեջանը բարձրաձայն հայտարարեր, որ Հայաստանն օկուպացրել է իր տարածքները և պետք է վերադարձնի: Որովհետև Հայաստանը պատասխանելու էր՝ դուք էլ մեր տարածքները հետ տվեք: Հիմա շատ լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն: Հիմա ԵՄ-ն կփորձի ինչ-որ ժամանակահատվածի կտրվածքով հայերին կաշառել, լիովին կտրել Ռուսաստանից՝ հաշվի առնելով, թե սոցիալ-տնտեսական առումով ինչ հետևանքներ կունենա Հայաստանի հասարակության համար Ռուսաստանի հետ առճակատումը: Իսկ վերջում ասելու են՝ վերջ, անցնում ես Թուրքիայի տիրապետության տակ: Այն, ինչ ստացվեց 20-րդ դարի սկզբին, Նիկոլի և նրա դավաճանախմբի անդամների ձեռամբ, ենթադրաբար, կստացվի հիմա:Հայ հասարակությունը պետք է հասկանա՝ ոչ մի ձևաչափով պետք չենք ու հետաքրքիր չենք Եվրոպային»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Հասարակությունը վստահության քվե կտա՞ գերցածր վարկանիշ ունեցող, ժողովրդականությունը կորցրած, 2021 թ.-ի ընտրություններից հետո որևէ խոստում չկատարած Նիկոլ Փաշինյանին և նրա ղեկավարած քաղաքական ուժին: Որպես օրինակ՝ հասարակության դժգոհության ու անտարբերության ցուցիչ ներկայացվում է Երևանի ավագանու ընտրությունները: «Եթե լինեն ընտրություններ, այս անգամ նա դրանք պարտադիր կկեղծի: Միայն Երևանի ավագանու ընտրությունները չեն ցուցիչ, որ Նիկոլը չունի հասարակության լայն շերտերի վստահությունը: Նա իրեն կոչում է ժողովրդի կողմից ընտրված, բայց, որպես պատմաբան ու վերլուծաբան, որը հատկապես զբաղվում է Եվրոպայի և Ամերիկայի երկրների նորագույն պատմության շրջանով, պետք է նշեմ, որ ժողովրդավարական երկրներում ընտրությունները լիովին կայացած են համարվում, և քաղաքական գործիչն էլ իրեն կարող է անվանել ժողովրդի կողմից ընտրված, եթե ընտրություններին մասնակցում է ընտրելու իրավունք ունեցողների 51 տոկոսից ոչ պակասը, իսկ հաղթանակած քաղաքական ուժը ստանում է հիսուն տոկոսից ավելի ձայն:

Նիկոլի պարագայում 2021 թ.-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընդհանուր ընտրողների ընդամենը 47 տոկոսը, ինչը ցույց է տալիս, որ 53 տոկոսը բոյկոտել է ընտրությունները: Նիկոլն ընտրվել է համընդհանուր ընտրություններին պարզ փոքրամասնության մասնակցելու արդյունքում: Քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները համարում եմ Նիկոլի հաղթանակը: Այս անձնավորությանը հաջողվեց մարգինալացնել ամբողջ քաղաքական դաշտը: Կարողացավ այնպես անել, որ վեց տարվա ընթացքում իր բոլոր մեղքերը բարդեց ընդդիմության վրա: Ընդդիմությունը, չկարողանալով համապատասխան մեթոդներով արձագանքել և հակադարձել Նիկոլին, շատ դեպքերում վարկաբեկվեց հասարակության աչքերում:

Նիկոլը հասավ ամենակարևոր խնդրի լուծմանը՝ թույլ չտվեց, որ Հայաստանի քաղաքական դաշտում ծնվեն նոր քաղաքական ուժեր և լիդերներ: Այդ հակասությունների հիման վրա է նա կարողանում պահպանել իշխանությունը: Ցավով պետք է արձանագրեմ, որ հայաստանյան քաղաքականապես անգրագետ հասարակության զգալի մասն այդ խայծը կերավ: Հայաստանյան հասարակության զգալի մասի շրջանում պետական մտածելակերպի բացակայությունը բերում է պետության կործանմանը: Մարդիկ չեն կարող մի կողմ դնել իրենց հակակրանքը «նախկինների» նկատմամբ, ու չնայած հասկանալով, որ Նիկոլը երկիրը տանում է կործանման, միևնույնն է, դեռ խաղում են «նախկին-ներկա» խաղը, որը նրանց իջեցված է Նիկոլի կողմից: Ընդդիմադիր դաշտում որոշ քաղաքական գործիչներ, լիդերներ, դիտավորյալ առաջ տանելով թեզը, թե իրենք դեմ են և՛ նախկիններին, և՛ Նիկոլին, փաստացի պաշտպանում են Նիկոլի իշխանությանը, որովհետև այդ թեզից օգտվում է միայն Նիկոլի իշխանությունը:

«Նախկիններին» դեմ լինելով՝ իրենք գրեթե ոչինչ չեն անում, որ Նիկոլը զրկվի իշխանությունից: Այդ կարգախոսով առաջնորդվելով՝ փաստացի օգնում են Նիկոլին մնալ իշխանության, ավելի շատ վարկաբեկելով «նախկիններին» և ընդդիմադիրներին՝ դրանով օգուտ են տալիս, որ Նիկոլը մնա իշխանության: Վեց տարի է, ինչ «նախկինները» չկան, բայց Նիկոլը կա: Իրենց վարած քաղաքական գիծն այս վեց տարվա ընթացքում ցույց տվեց իր սնանկությունը»,-հավելում է քաղաքագետը: Իշխանական քաղաքական թիմի ներսում կարծես ևս անհանգիստ են: «Նիկոլ Փաշինյանը, լինելով վախկոտ, թույլ չի տալիս, որ իր թիմում որևիցե մեկն ուժեղ դիրքեր ունենա: Եթե տեսնում է, որ մեկն ուժեղանում է, նույն րոպեին դրան հակակշիռ ինչ-որ մեկին է բերում առաջ և սկսում է դրա միջոցով վարկաբեկել: Նիկոլը հիմնականում գնահատում է այն մարդկանց, որոնք ինքնախայտառակվելով պաշտպանում են իր քաղաքական գիծը՝ Վահագն Ալեքսանյան, Հովիկ Աղազարյան, Արմեն Խաչատրյան, Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Մելքոնյան, Արփի Դավոյան: Նրանք ինքնախայտառակվելով ցույց են տալիս իրենց նվիրվածությունը կապիտուլ յանտ Նիկոլին և նրա իշխանությանը»,- եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն Քանի սահմանային սյուն է տեղադրվել մայիսի 6-ի դրությամբ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Առջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում 14 ժամ ջուր չի լինի Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք ԵրևանումԹագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է «Վերականգնում և զարգացում» կենտրոնի աշակերտներինԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ Լոռու մարզում իրականացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) «Ընդունելի չէ, երբ րոպեն մեկ, վայրկյանը մեկ նշվում է իմ անունը». Սեյրան Օհանյան Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանըԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Սի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը Վաալը Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի հազարավոր հասցեներում Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան