Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թուրքիայի ներքաղաքական փոփոխություններն արտաքին հավակնությունների ֆոնին. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական վերադասավորումները մեծ ազդեցություն են ունենում նաև տարածաշրջանային իրավիճակի վրա՝ մանավանդ այն պայմաններում, երբ Թուրքիայի արտաքին ազդեցությունը շարունակում է աճել։ Անցյալ տարի նախագահական ընտրություններում Էրդողանը հաջողացրեց հաղթանակ տանել, սակայն նա այդպես էլ չկարողացավ ամրապնդել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքերը։ Այլ կերպ ասած՝ այդ հաղթանակը չկապիտալիզացվեց։

Եվ օրերս կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ԺՀԿ-ն ստացավ ընտրողների ձայների 37,76 տոկոսը, իսկ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 35,48՝ առաջին անգամ պարտություն կրելով՝ 20 տարուց ավելի իշխանությունում գտնվելուց հետո։ Ընդ որում, ընդդիմադիր քաղաքական գործիչները կարողացան հաղթել գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Անթալիայում։ Ու պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայում քաղաքապետերի պաշտոնների համար պայքարը ՏԻՄ ընտրությունների ամենակարևոր բաղադրիչն է։ Հատկապես կարևոր է Ստամբուլում հաղթանակը, քանի որ Թուրքիայի ամենախոշոր քաղաքում ձեռք բերված հաղթանակը կարող է նաև հետագայում ցատկահարթակ դառնալ երկրում իշխանությունը վերցնելու և պետության ղեկավար դառնալու համար։

1994 թվականին Էրդողանը ընտրվել էր Ստամբուլի քաղաքապետ, և այդ պաշտոնն օգտագործեց իր քաղաքական վերել քն ապահովելու համար։ Պատահական չէ, որ Թուրքիայում նշում են, թե «ով հաղթում է Ստամբուլում, նա հաղթում է ամբողջ Թուրքիայում»: Իսկ վերջին ընտրությունների ժամանակ 16 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Ստամբուլի ներկայիս ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ստացավ ձայների 51,1 տոկոսը։ Նա գրեթե 11,5 տոկոսով գերազանցեց իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության իր մրցակցին։ Այնպիսին է իրավիճակը, որ Էրդողանն ընդունել է «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը ՏԻՄ ընտրություններում՝ նշելով, թե դա «վերջը չէ, այլ միայն շրջադարձային կետ»։ Թուրքիայի իշխանական շրջանակներում խոսվում է, որ կառավարության ներսում մի շարք պաշտոնանկություններ են սպասվում։

Դրանով Էրդողանը կարող է ցույց տալ, թե փոփոխությունների է գնում։ Միևնույն ժամանակ, ընդդիմության հաղթանակի ֆոնին ակտիվացել է նաև արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պահանջը՝ չնայած, որ Թուրքիայի նախագահի խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտարարեց, թե արտահերթ նախագահական ընտրություններ չեն նախատեսվում, և Էրդողանը կպաշտոնավարի մինչև 2028 թվականը։ Բայց հարցական է, թե արդյո՞ք նման պայմաններում, երբ իշխող կուսակցության վարկանիշը անկում է արձանագրում, Էրդողանին կհաջողվի ևս մի քանի տարի հանգիստ պաշտոնավարել։ Հանրային ընկալումների և ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունենում հատկապես երկրի տնտեսական վիճակը։ Շարունակվող գնաճը և ազգային արժույթի՝ լիրայի ռեկորդային չափով արժեզրկումը, փաստացի, Էրդողանի գլխավորած իշխանությունները չեն կարողանում հաղթահարել։

Տնտեսական խնդիրները լուծելու փոխարեն Էրդողանը զարկ է տալիս ագրեսիվ արտաքին քաղաքականությանը՝ փորձելով հանրությանը կերակրել օսմանյան կայսրության փառքի վերականգնման նեոօսմանական ամբիցիաներով։ Եվ Թուրքիան աստիճանաբար աշխարհագրորեն ծավալվում է։ Էականորեն մեծացել է թուրքական ազդեցությունը Մերձավոր Արևելքում, Անկարան արագորեն հաստատվում է աֆրիկյան տարածաշրջանում։ Արդեն իսկ Լիբիայում և Սոմալիում Թուրքիան ռազմական ներկայություն է հաստատել։ Իսկ Հարավային Կովկասում Թուրքիան ուղղակի դարձել է ամենակարևոր դերակատարներից մեկը՝ Ադրբեջանին աջակցելով Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ ու այդ երկրին քիչ-քիչ գցելով իրենից կախվածության մեջ։ Թուրքական ծրագրերի մեջ է մտնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելը, որն էլ պետք է պայմաններ ստեղծի պանթուրքական ծրագրերի իրականացման և դեպի միջին Ասիա Թուրքիայի ազդեցության ներթափանցման համար։

Մյուս կողմից էլ՝ Անկարան ցանկանում է ներկայանալ որպես իսլամական ժողովուրդների իրավունքների պաշտպանության չեմպիոն։ Դրանով է պայմանավորված, որ թուրքական հասարակության ներսում ակտիվորեն գեներացվում է Պաղեստինի ու, մասնավորապես, Գազայի բնակչության պաշտպանության մոտեցումն ու զարկ է տրվում հակաիսրայելական և հակաարևմտյան տրամադրություններին։ Էրդողանը ցանկանում է միաժամանակ բոլոր ուղղություններով հաջողություններ գրանցել։ Ըստ այդմ, նա հայտարարում է, թե «Թուրքիան նույնքան հաջողությամբ կանցկացնի քննությունը Գազայում, որքան՝ Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում»։ Բայց Թուրքիայի հավակնություններն ավելի մեծ են, քան նրա ունեցած տնտեսական ու արտաքին քաղաքական ներուժը, ուստի այն կարող է սրել նաև ներքին խնդիրները։ Ու եթե նույնիսկ Էրդողանին հաջողվի պաշտոնավարել մինչև 2028 թվականը, միևնույնն է, ակտուալ է նրա իրավահաջորդի հարցը։ Արևմտյան մամուլում արդեն իսկ շրջանառվում է Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարի անունը, որը բավական սերտ կապեր ունի նաև Ալիևի հետ և անօդաչուներ է մատակարարում Ադրբեջանին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank