Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զգուշացումների շրջանն ավարտվում է, և մոտենում է կարևոր որոշումների պահը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iarex.ru–ն «Հայաստանի վրա երևում է ԱՄՆ նախագահ Վիլսոնի ստվերը» վերնագրով հոդվածում գրում է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի սպասվող հանդիպումը առաջացրել է քաղաքական խառնաշփոթ։ Ավելին, բանակցությունների օրակարգը քողարկված է Երևանի պաշտոնապես հայտարարված այն արտահայտությամբ, թե «նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու կայունությանը»։ Բայց սկզբում պաշտոնական Բաքուն, իսկ հետո Մոսկվան հայտարարեցին, որ Բրյուսելում նախատեսված այդ հանդիպումը «նպատակ ունի սրել իրավիճակը տարածաշրջանում», ինչը ստիպեց ԱՄՆ Պետդեպարտամենտին լրացուցիչ պարզաբանում տալ, որ միայն «Հայաստանի տնտեսական կայունությունը բարձրացնելու ուղիները կքննարկվեն Բրյուսելի գագաթաժողովում»։

Ավելին, Բաքուն և Երևանը հայտարարում են, որ «մի քանի քայլ են հեռու խաղաղության պայմանագրի ստորագրումից»։ Եթե իրավիճակը գնահատենք այդ համատեքստում, ապա Բաքվին նույնպես պետք է հրավիրեին Բրյուսելի գագաթաժողովին։ Բայց դա տեղի չի ունեցել, ինչի համար կան լուրջ պատճառներ։ Բանն այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ հայտնվել էր «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խմբի զեկույցը, որը ղեկավարում է Դանիայի նախկին վարչապետ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Դրանում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք։ ԵՄ-ն շահագրգռված է աջակցել Հայաստանին այդ շրջադարձում, սակայն դրա հաջողության համար ԵՄ-ն և Հայաստանը պետք է ստանձնեն նշանակալի երկարաժամկետ ռազմավարական պարտավորություններ ռեսուրսների, անվտանգության ոլորտում համագործակցության, առևտրային հարաբերությունների և քաղաքական ներգրավվածության առումով»:

Այդ թեզի գործնական իրականացումը ներառում է երկու հետագա քայլ: Առաջին քայլը նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Հայաստանի՝ անվտանգության երաշխիքներ ստանալն է Արևմուտքից (ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ից), ինչը թույլ կտա Երևանին «պաշտպանվել» Ադրբեջանի հնարավոր գործողություններից։ Եթե Արևմուտքի աջակցությունը մեծանա, Երևանը կարող է փոխել իր պահվածքը բանակցային սեղանի շուրջ և նոր պայմաններ առաջադրել խաղաղության պայմանագրի համար։ Երկրորդ քայլ ը կսկսվի ՀԱՊԿ-ից, ապա և ԵԱՏՄ-ից Հայաստանի պաշտոնական դուրս գալու գործընթացներով։ Օբյեկտիվորեն, տարբեր պատճառներով այդ երկու քայլն էլ ուղղված է Ռուսաստանի ազգային շահերի դեմ, և, մեծ հաշվով, Հայաստանը կարող է գնալ նույն ճանապարհով, որով նախկինում գնում էր Ուկրաինան, ինչը ուղղակիորեն կազդի նաև հարևան Իրանի և Թուրքիայի ազգային շահերին։

Այսպիսով, Հայաստանը, ինչպես և Ուկրաինան, կարող է հայտնվել բարդ «աշխարհաքաղաքական որջում», ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ-ն, և «կմնա կոտրած տաշտակի առաջ»։ Եթե խորանանք հարցի մեջ, ապա ստացվում է, որ Փաշինյանն սկսում է կրկնել դաշնակցականների արևմտյան դրեյֆը, որոնք Հայաստանի խորհրդայնացման նախօրեին հույսը դրել էին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի վրա։ 1920 թվականի ապրիլի 23-ին Միացյալ Նահանգները ճանաչել էր հայկական պետությունը։ Սան Ռեմոյի կոնֆերանսում հավաքված դաշնակից առաջնորդները Վուդրո Վիլսոնին խնդրել են ընդունել Հայաստանի մանդատը և որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը: Մայիսի 14-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ուորեն Հարդինգի առաջարկած բանաձևը, որով կարեկցանք էր հայտնվում հայ ժողովրդին։

Վիլսոնը դիմել է սենատորներին՝ Հայաստանի համար մանդատ ընդունելու խնդրանքով։ Սակայն ԱՄՆ Սենատը ուշադրություն չի դարձրել նրա փաստարկներին և հունիսի 1-ին 52 կողմ, 23 դեմ ձայներով մերժել Հայաստանի համար ԱՄՆ մանդատը: Չնայած դրան, 1920 թվականի նոյեմբերի 22-ին Վիլսոնն ընդունել է արբիտրաժային որոշում և կազմել Հայաստանի քարտեզը՝ հիմնվելով Սևրի պայմանագրի վրա։ Սակայն 1920 թվականի դեկտեմբերին թուրքերը ջախջախեցին հայերին, և միայն մի փոքր մասը մնաց Վիլսոնի կողմից հայ ժողովրդի համար նախանշված ընդարձակ տարածքից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում նման մի բան, հաշվի առնելով իրադարձությունների որոշակի ընթացքը և հանգամանքները, այս անգամ էլ կարող է տեղի ունենալ։ Ավելին, ԱՄՆ-ն այսօր շարունակում է հետևել «Վիլսոնի տրամաբանությանը»՝ փորձելով այն հասցնել իր տրամաբանական ավարտին՝ ապակայունացնելով իրավիճակը ողջ Անդրկովկասում։

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյա Մեթյու Միլ լերի, «տարածաշրջանը մտցվում է քաղաքական տուրբուլենտության գոտի», և Բրյուսելում Երևանին կխնդրեն «կուլ տալ խայծը»։ Ինչպես 1920 թվականին, այնպես էլ հիմա, ինչպես ասում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, «Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով տանում է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզում»։

Ի դեպ, հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները, որ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը մասնակցելու է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, և կողմերը փաստաթուղթ են պատրաստում Արևմուտքի կողմից Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին։ Նրան կարող են առաջարկել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, խոստանալ ներդրումներ կատարել Խաղաղության եվրոպական հիմնադրամից և «սերտ ռազմատեխնիկական համագործակցություն իրականացնել»: Այդ գործընթացում փակագծերից դուրս է մնացել Արևմուտքի ցանկությունը՝ պատժել Ադրբեջանին Ռուսաստանի հետ հարաբերությունների համար։

Ճիշտ է, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, երբ ասում է, որ «տարածաշրջանում հայկական կողմին բարեխիղճ բանակցությունների մղելու փոխարեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ նման գործողությունները ակնհայտորեն միակողմանի են, կանխակալ, հիմնված են երկակի ստանդարտների վրա, ստեղծում են նոր բաժանարար գծեր և, այսպես կոչված, ազդեցության ոլորտներ», բայց շատ բան կորոշվի Բրյուսելի գագաթաժողովի արդյունքներով։ Հայաստանի համար զգուշացումների շրջանն ավարտվում է, և մոտենում է կարևոր որոշումների պահը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank