Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հնարավո՞ր է խցանի միջոցով իմանալ գինու որակը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կա այսպիսի արտահայտություն՝ «խցանի պես պարզ»: Ֆրանսիացի կամ իսպանացի գինեգործների համար, անշուշտ, այդ արտահայտությունը շատ զարմանալի է, քանի որ գինու շիշը փակելը շատ բարդ խնդիր է, և այդ գործի ներկայիս մակարդակին հասնելու համար պահանջվել է մի քանի հազար տարվա փորձություն և սխալ: Ներկայում խցանի որակն արդեն շշալցված գինու պահպանման կարևորագույն պայմաններից մեկն է։ Իրեն հարգող բոլոր արտադրողները խցանների արտադրության համար օգտագործում են խցանածառի կեղև: Պատմենք այդ մասին: Խցանածառի կեղևից խցաններ աշխարհում առաջինը սկսել են օգտագործել հին փյունիկիացիները և հռոմեացիները: Այն ժամանակ այդ նյութով խցանել են սափորներն ու ամֆորաները։ Խցանածառը մշտադալար ծառ է, որը աճում է հարավարևմտյան Եվրոպայում և հյուսիսային Աֆրիկայում:

Հռոմի անկումից հետո խցանածառը դարերով մոռացվել է։ Դրանք հիշվել են միայն 17-րդ դարում, երբ ապակե շշերն են լայն տարածում գտել։ Ըստ լեգենդի, դա տեղի է ունեցել Շամպայն նահանգի վանքերից մեկում, որտեղ մի վանական էր եկել Իսպանիայից։ Այդ վանականի պայուսակում վանքի սպասավորը մի փայտի կտոր է գտել։ Լինելով փորձառու գինեգործ՝ այդ սպասավորը արագ հասկացել է, թե այդ ծառն ինչ օգտակար հատկություններ ունի իր արհեստի համար։ Խցանափայտը իրոք լուծել է գինու շշերը հերմետիկորեն կնքելու անհրաժեշտության հետ կապված բոլոր խնդիրները։ Խցանածառի կեղևն ունի ցածր խտություն, այն առաձգական է և, միևնույն ժամանակ, բավականաչափ ամուր, այն չի փտում ջրի մեջ և լավ չի այրվում, քիմիապես չի փոխազդում գինու, ջրի և այլ հեղուկների հետ, ինչպես նաև ունի ցածր ջերմահաղորդականություն։ Բացի այդ, նման խցանները հիանալի կերպով են տեղավորվում շշի ապակե մակերեսին և կանխում հեղուկի արտահոսքը:

Միաժամանակ, այդ նյութը թույլ է տալիս փոքր քանակությամբ օդ անցնել, ինչը շատ կարևոր է գինու հասունացման համար։ Նշենք, որ անգամ հիմա սինթետիկ նյութերը դեռ չեն կարող ամբողջությամբ փոխարինել բնական խցանին։ Քչերը գիտեն, բայց խցանները լինում են յոթ տեսակ: Տեսակավորումը տեղի է ունենում փուլերով: Նախ՝ ընտրվում են 6-րդ և 7-րդ տեսակների խցանները, որոնք ուղարկվում են խցանացման, որի ընթացքում խոշոր ծակոտիներն ու ճաքերը լցվում են խցանի հատիկների և սննդի սոսնձի խառնուրդով։ Նման խցանները թեև շատ գրավիչ տեսք ունեն, բայց հարմար չեն երկարաժամկետ փակման համար և օգտագործվում են ցածրորակ գինու արտադրության մեջ։ Այնուհետև ընտրվում են 5-րդ և 4-րդ տեսակների խցանները: Դրանք համարվում են ստանդարտ և օգտագործվում են միջին դասի գինիների մեծ մասի շշերի խցանման համար:

2-րդ և 3-րդ տեսակները բարձրորակ խցաններ են, իսկ 1-ինը՝ «էքստրա»։ Կա մեկ կանոն. որքան լավն է գինին և պետք է երկար պահվի շշի մեջ, այնքան երկար ու լավ որակի խցաններ են օգտագործվում։ Այնպես որ, սովորաբար խցանի երկարությունից կարելի է դատել գինու որակի մասին: Ներկայում խցանածառերի պլանտացիաներ կան Պորտուգալիայում (խցանի արտադրության առաջատարը), Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մարոկկոյում, Թունիսում և Ալժիրում. դրանք զբաղեցնում են մինչև 2,2 մլն հեկտար տարածք։ Տարեկան բերքը կազմում է մինչև 360000 տոննա կեղև։ Դուք դեռ կարծում եք, որ խցանը հեշտ ու պարզ բա՞ն է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՎթար՝ Արարատում. բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որոնում են վթարի պատճառ «Jeep»-ը Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար «Քիչ մնաց, պինդ կացեք». Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Քաղաքացիների անհնազանդության ակցիան Խանջյան փողոցում Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. կիրառվել է տնային կալանք Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվել են նոր դիրքեր Խարկովի մարզում Ալիևի նոր պահանջը Նշված հասցեներում ջուր չի լինի Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Գալուզին Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԵրևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երեւանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով Սրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացու ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. Սրբազան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են Ձեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին