Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գրիգորյանի խոսքը շատ պարզ, պրիմիտիվ մանիպուլացիոն տեխնոլոգիա է․ քաղտեխնոլոգ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ադրբեջանի հետ սահմանին սրացումը, ստացվում է, ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր սրացման պատճառների մասին վերջին հայտարարությունը։ Թեմայի վերաբերյալ 1or.am-ը հարցեր է ուղղել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին։

-  Պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս կարող ենք հասկանալ ԱԽ քարտուղարի այս մեկնաբանությունը և այն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։

- Այս քաղաքական թիմին բերել են իշխանության երեք խնդիր լուծելու համար. նախ` Արցախի հայաթափում և հանձնում, երկրորդ՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրում, որն այս պահին իրականություն չէ միայն Իրանի միջամտությամբ և երրորդ՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, հայ-ռուսական ռազմական հարաբերությունների զրոյացում։ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի  հետ հարաբերությունները սառեցված են, հիմա էլ քաղաքական մասն են ապահովում այս արտահայտություններով։ ԱԽ քարտուղարի միտքն այն է, որ Ադրբեջանը չի ուզում ռազմական գործողություն սկսի։ Ըստ ԱԽ քարտուղարի՝ ՀՀ-ն էլ վարում է անկախ արտաքին քաղաքականություն, այդ է պատճառը, որ Ռուսաստանը դրդում է Ադրբեջանին՝ ռազմական գործողություններ սկսել, որպեսզի Հայաստանը ստիպված լինի դիմել Ռուսաստանին, վերջինս էլ զորք մտցնի Հայաստան և այստեղ իրենց դիրքերն ամրապնդեն։ Գրիգորյանի խոսքը շատ պարզ, պրիմիտիվ մանիպուլացիոն տեխնոլոգիա է։

-  ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր,  որ հայ-ադրբեջանական հնարավոր սրացումը կախված է «միայն այն բանից, թե որքանով պաշտոնական Երևանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանի և երկրի իրավիճակի վրա»։ Սա արդյո՞ք չի նշանակում այն, ինչ ասում է ՀՀ ԱԽ քարտուղարը։

-  Հասկանալի է, ռուսական կողմն ասում է, թե սրացման պատճառն այն է, որ դուք գնացել եք Արևմուտքի կողմը, ԱԽ քարտուղարն էլ պատասխանում է, որ սրացման պատճառն այն է, որ ՌԴ-ն Ադրբեջանին դրդում է սրել՝ վերը նշված պատճառներով։ Սա տեղավորվում է այն քաղաքականության մեջ ինչի համար թիմին բերել են իշխանության։ Իհարկե, պետք է ընդունենք, որ ռուսական կողմն էլ իր բազում սխալներն ունի։ 

-  Ռուսաստանը, այս ամենը հաշվի առնելով, չի դադարում բարեկամական ձեռքը մեկնել, ինչո՞ւ։

-  Այս իշխանությունն, իսկապես, անվտանգային մի շարք հարցեր հաշվի չառնելով` թեքվել է դեպի Արևմուտք։ Բայց ՌԴ-ն էլ հիմա մի տեսակ «հիվանդագին» է նայում ՀՀ-Արևմուտք հարաբերություններին։ Օրինակ՝ այսօր Բրյուսելում նախատեսված հանդիպումն իր համար խիստ ցավագին է։ Ռուսական կողմը շատ լավ հասկանում է, որ եթե իր զորքերը ՀՀ-ից հեռանան, ապա ողջ Հարավային Կովկասը շատ երկար ժամանակով կորցնում է, սակայն դրա մասին պետք էր ավելի վաղ մտածել։

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին». Լյոկա Ավարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս ՀակոբյանԻնչ է կատարվում Կիրանցում․ ուղիղ Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը «Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ) Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին Պեսկովը հայտնել է՝ ով է «հրահրել» Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն Քանի սահմանային սյուն է տեղադրվել մայիսի 6-ի դրությամբ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Առջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում 14 ժամ ջուր չի լինի Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք ԵրևանումԹագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է «Վերականգնում և զարգացում» կենտրոնի աշակերտներինԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ Լոռու մարզում իրականացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան